Միացյալ Նահանգներ Quotes
Միացյալ Նահանգներ
by
Kostan Zaryan13 ratings, 4.46 average rating, 1 review
Միացյալ Նահանգներ Quotes
Showing 1-3 of 3
“Գեղեցիկը և գեղեցկությունը իրամերժ են:
Գեղեցկությունը գալիս է կյանքի լիուլիությունից, հուզումի և գաղափարի առատությունից. նա նմանում է հողերի տակ պայթող սերմին, որ լույս դառնալու համար արևին է քաշում թաքնված բոլոր հյութերը: Ամբարում է, զտում, ընտրում, այլափոխում: Նա չի վախենում իր քաոսից, այլ նրան լույս աշխարհ է հանում և հանձնում կյանքին, որպեսզի շարունակի զարգանալ: Լինել ավելին, քան է:
Գեղեցկությունը անվերջանալի ծնունդ է:
Գեղեցիկը լոկ ձև է, անցողական ճաշակ, մոդա:”
― Միացյալ Նահանգներ

“Ամեն անգամ, որ կյանքը ծածկվում է գեղեցիկի տակ, նա թաքցնում է մի աղքատություն, մի պարապ: Նա ուզում է լինել այն, ինչ որ չէ: Նայեցեք ես այն եմ, ինչ որ չեմ:
Մինչ իսկական գեղեցկությունը ոչ միայն ոչինչ չի ծածկում, այլ ընդհակառակը, բոլոր վարագույրները վայր առնելով բաց է անում ներքին բովանդակությունները, դուրս է հանում էլևսիսյան գաղտնիքները:”

“Ամեն անգամ, որ մտնում ես քաղաքի շարքային ճաշարաններից մեկը, աչքերդ զվարճանում են: Ուղղագիծ երկրաչափական ոճ. ապակի, մետաղ, ծածկված լույսերի թվաբանական մառախուղ: Մեքենականը վերածված զարդանկարչականի:
Մի քիչ երկաթուղային կայարան, քիչ՝ ցուցահանդեսի անկյուն և քիչ՝ շարժանկարի սպասարան:
Պնակների մեջ շարված սանդվիչները տեղացի կանանց խաբուսիկ տեսքն ունեն, վերին աստիճան մաքուր, շտկված, քսված, ներկված և անտարբեր: Ապակիների ետև զետեղված ուտեստեղեններից արհեստական սառը բոցեր են բարձրանում: Անկարելի ձևերով ծաղիկները սելյուլոիդի պարտեզներ են պարզում: Աչքերդ նայում են, իսկ ստամոքսդ, թերահավատ, մնում է չեզոք:
Բայց եկել ես ուտելու, պնակդ դնում ես առջևդ և, գլուխդ հետաքրքրությամբ վրան ծռած, դիտում ես:
Պատրանք:
Սփրթնած երակներով, դժգույն սալաթայի մի լայն տերև, որի վրա պոմիդորի մի նուրբ շերտ վերջալույսի եզան-արյուն մի բոց է զետեղել, հավկիթի մի պատառ, դեղնոցը՝ մի քանի կետիկներով շուշանի ծաղկափոշի, բողկի կտորը՝ վարդի վրա ընկած ցողի կաթիլ, ստեպղինի ոլորիկները՝ սաթագույն և անորոշ մի ոսկիություն, վարունգի սերմերը հրեշտակի արցունքներ և երեք ու չորս կորիդոսների մանրադիտական մսիկները՝ լուկուլյան հրապույր:
Այդ նկարչությունը բերանիդ մեջ ջուրի համ է թողնում և, որպեսզի կարողանաս նրա հետ հաշտվել, դու անում ես այն, ինչ որ անում են ուրիշները վրան գուդրոնի նման թանձր և կիզիչ մի հեղուկ ես թափում և այդ արևադարձային մութը ղրկում ես ներս, առանց ծամելու:
Այդպես, գեղեցիկ սանդվչներին նմանող այս կանայք պետք ունեն ուժգին ալքոլի աջակցության՝ անցողակի գրգիռով բոցավառվելու համար:”