Find & Share Quotes with Friends
“Ամեն անգամ, որ մտնում ես քաղաքի շարքային ճաշարաններից մեկը, աչքերդ զվարճանում են: Ուղղագիծ երկրաչափական ոճ. ապակի, մետաղ, ծածկված լույսերի թվաբանական մառախուղ: Մեքենականը վերածված զարդանկարչականի:
Մի քիչ երկաթուղային կայարան, քիչ՝ ցուցահանդեսի անկյուն և քիչ՝ շարժանկարի սպասարան:
Պնակների մեջ շարված սանդվիչները տեղացի կանանց խաբուսիկ տեսքն ունեն, վերին աստիճան մաքուր, շտկված, քսված, ներկված և անտարբեր: Ապակիների ետև զետեղված ուտեստեղեններից արհեստական սառը բոցեր են բարձրանում: Անկարելի ձևերով ծաղիկները սելյուլոիդի պարտեզներ են պարզում: Աչքերդ նայում են, իսկ ստամոքսդ, թերահավատ, մնում է չեզոք:
Բայց եկել ես ուտելու, պնակդ դնում ես առջևդ և, գլուխդ հետաքրքրությամբ վրան ծռած, դիտում ես:
Պատրանք:
Սփրթնած երակներով, դժգույն սալաթայի մի լայն տերև, որի վրա պոմիդորի մի նուրբ շերտ վերջալույսի եզան-արյուն մի բոց է զետեղել, հավկիթի մի պատառ, դեղնոցը՝ մի քանի կետիկներով շուշանի ծաղկափոշի, բողկի կտորը՝ վարդի վրա ընկած ցողի կաթիլ, ստեպղինի ոլորիկները՝ սաթագույն և անորոշ մի ոսկիություն, վարունգի սերմերը հրեշտակի արցունքներ և երեք ու չորս կորիդոսների մանրադիտական մսիկները՝ լուկուլյան հրապույր:
Այդ նկարչությունը բերանիդ մեջ ջուրի համ է թողնում և, որպեսզի կարողանաս նրա հետ հաշտվել, դու անում ես այն, ինչ որ անում են ուրիշները վրան գուդրոնի նման թանձր և կիզիչ մի հեղուկ ես թափում և այդ արևադարձային մութը ղրկում ես ներս, առանց ծամելու:
Այդպես, գեղեցիկ սանդվչներին նմանող այս կանայք պետք ունեն ուժգին ալքոլի աջակցության՝ անցողակի գրգիռով բոցավառվելու համար:”
―
Միացյալ Նահանգներ
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (102133)
- life (80667)
- inspirational (77316)
- humor (45063)
- philosophy (31747)
- inspirational-quotes (28698)
- god (27089)
- wisdom (25046)
- romance (24872)
- truth (24845)
- poetry (24245)
- life-lessons (22940)
- quotes (21467)
- death (20940)
- happiness (19023)
- hope (18875)
- faith (18650)
- inspiration (18049)
- spirituality (16072)
- motivational (16064)
- relationships (16038)
- religion (15571)
- life-quotes (15298)
- writing (15161)
- love-quotes (14927)
- success (14235)
- motivation (14091)
- time (13017)
- science (12311)
- motivational-quotes (12161)

