Dominique Fortier > Quotes > Quote > Shajjar liked it

Dominique Fortier
“Պարսպին հենված՝ տեսնում են ներքևում վանականներին։ Այս հին քարերի մեջ ապրեպլով՝ նրանք նմանվել են դրանց, մեծ մասի ձեռքերը չոր են, աչքերը՝ սառը, մաշկն էլ գորշ է։ Դարերի ընթացքում վանքը ապաստան է տվել մայրցամաքի ամենակարևոր գրադարաններից մեկին և ձեռագրատանը, որտեղ թարգմանում էին հունարենից և արաբերենից, բայց այսօր այն ընդամենը իր ստվերն է։ Հենց Ռոբերն է եկել այդ տխուր եզրակացության։ Կորել է գիտելիքը, սերը աշխատանքի ու գրքի հանդեպ. գուցե հակառա՞կ կարգով՝ նախ դադարեցին սիրել գիրքը, հետո աշխատանքը այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում, և գիտելիքն անհետացավ։ Արտագրողները հապճեպորեն հանձնում էին անշնորք կատարված աշխատանքը, ասես տրտում պարտականություն էին կատարում։
Եվ գրքերը դադարեցին գանձ լինելուց։”
Dominique Fortier, The Island of Books

No comments have been added yet.