Leon Z. Surmelian > Quotes > Quote > Narine liked it

Leon Z. Surmelian
“Ամբողջ պատմությունը, կրկնում եմ, չի պատմվել ու չի էլ կարելի պատմել։ Մեռելները ոչինչ չեն պատմում, իսկ վերապրողները տակավին մունջ են։ «Մուսա լեոան քառասուն օրը» հայի կողմից չգրվեց։ Վերապրողներս ցրվեցինք աշխարհի չորս ծագերը ու դեռ թաքցնում ենք մեր վերքերը։ Մենք վարպետ ենք ինքնախաբեության մեջ։ Դիմակավորումն անհրաժեշտ է մեր հավասարակշռության և առօրյա գործերի բնականոն ընթացքի համար Լոս֊Անջելոսում կամ Նյու֊Յորքում, Բուենոս֊Այրեսում կամ Սան֊Պաոլոյում, Փարիզում կամ Բեյրութում։ Մենք կարող ենք զայրույթով խոսել օրվա այս կամ այն լուրի առթիվ, բայց ոչնինչ չասել մեզ ամենից ավելի մտատանջող բաների մասին, ծպտուն չհանել։ Տարագիր հայը լի է չասված խոհերով, ու նրա մեջ մեծ լռություններ կան։ Օրինակի համար, երբ Նահատակաց օրը՝ ապրիլի 24֊ին, ամերիկահայերն առ ի բողոք հավաքվում են Սան֊Ֆրանցիսկոյում կամ էլ Միավորված Ազգերի շենքի առաջ, նրանք տողանցում են լուռումունջ։ Եվ այստեղ՝ Արևմուտքում, պետք է ասեմ, մոռացված ագգ ենք մենք։ Վերջերս, երբ Անգլիայից եկած մի գիտնական լսեց, թե հայ եմ, ասաց՝ «Անհետացող մի ցեղ»։ Մի անգամ դիտեցի մի կինոկոմեդիա՝ «Անհետացող հայը», իսկ դա ոչ մի կապ չուներ հայերի հետ։ Պարզապես զավեշտ էր ավազանում լողացող մի մարդու մասին, որ անհետանում էր ջրի տակ ու միշտ խեղդվելու վտանգի մեջ էր, մինչ ավելի մեծ և ուժեղ լողորդներ կռվում էին իրար հետ։ Իսկ դահլիճը ծիծաղում էր ի տես «անհետացող հայի»՝ ջրի երեսը մնալու և չխեղդվելու համար թափած ճիգերի։”
Leon Z. Surmelian, I Ask You, Ladies and Gentlemen

No comments have been added yet.