Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Հունվար 2017
>
Հունվարի գրքի առաջարկներ
date
newest »
newest »
նյաաա, շատ կայֆ թեմա ա, շատ-շատ)առաջարկում եմ Brave New World-ը, որը հղվում ա The Strokes-ի Soma-ում, կամ The Atrocity Exhibition-ը, որը հղվում ա Joy Division-ի նույնանուն երգում
Ես քչից-շատից կողմնորոշվեցի: Հլը որ էս մեկն եմ առաջարկում, հետո կտեսնենք.
Edgar Allan Poe - The Complete Stories and Poems. Սիրած խմբերիցս մեկի` Black Rebel Motorcycle Club-ի "Beat The Devil's Tattoo" ալբոմն ու համանուն երգը ոգեշնչված են "The Devil in the Belfry" պատմվածքից: Ու նույն ալբոմի բոնուս երգերից ա "Annabel Lee"-ն` Պոի ճանաչված բանաստեղծության վրա հիմնված: Ըստ իս, էդ բանաստեղծության ամենա պոետիկ ու բավարար չափով մռայլ երաժշտական ադապտացիան ա, հատկապես երբ live են կատարում:
Հա, էս գիրքը լավ մեծ ա, քանի որ հեղինակի բոլոր գործերի հավաքածու ա, բայց ինձ թվում ա հենց դրա համար էլ արժի հենց սա կարդալ: Ու ով ասես հղումներ արել ա Պոյի աշխատությունների վրա, թե՛ կինոներում, թե՛ երաժշտության մեջ ու արվեստի մի շարք այլ բնագավառներում: Համ էլ լավ ձմեռային ընթերցանություն ա, մահվան, սիրո, մենակության ու նման այլ գոթիկ թեմաներով ;)

Հա, մեկ էլ եկեք գրքերն առաջարկենք մինչև ամսի 25֊ը։ Դրանից հետո կսկսենք քվեարկել։Ես առաջարկում եմ Journey to the End of the Night, որը ոգեշնչել ա The Doors֊ին գրել "End of the Night"ը։ Հենց պատրաստվում էի կարդալ էս գիրքը ։)
Առաջարկում եմ Ann Radcliffe-ի The Mysteries of Udolpho գիրքը, որը կարևոր դեր է խաղում Jane Austen-ի Northanger Abbey վեպում:
Գժանոց թեմա ա։ Թարսի պես ինչ ռեֆերենս հիշում եմ, սաղ կարդացել եմ։ Ասենք Ռեջինա Սպեկտորի Soviet Kitsch ալբոմը հիշեցի, որ Կունդերայի ռեֆերենս ա։ Ամեն դեպքում, մի քիչ կմտածտեմ, կփորձեմ մի բան առաջարկել։
Ապագա կարդացվելիքներիս ցուցակից Քլարկի Childhood's End-ն եմ առաջարկում։ Վաղուց ուզում եմ կարդամ, իսկ ադապտացիաներից՝ Փինք Ֆլոյդենք նույնանուն երգ ունեն, նաև ադապտացվել ա որպես մինի-սերիալ։
Books mentioned in this topic
Childhood’s End (other topics)The Mysteries of Udolpho (other topics)
Northanger Abbey (other topics)
Journey to the End of the Night (other topics)
The Complete Stories and Poems (other topics)
More...
Authors mentioned in this topic
Ann Radcliffe (other topics)Jane Austen (other topics)
Edgar Allan Poe (other topics)

Ժամանակն ա առաջարկել հուվարին կարդալիք գիրքը, և այս անգամ առաջարկում ենք այնպիսի գրքեր, որոնց վրա մաս մեդիայում և արվեստի այլ ճյուղերում հղումներ/ռեֆերենսներ են եղել, ասենք՝ ալբոմ թողարկվել, երաժշտական խմբի կամ երգի անունն ա դրվել, ֆիլմ ա նկարվել, գիրք ա գրվել ոչ թե նույն սյուժեով, այլ հղումով դրա վրա։
Այստեղ թեթևակի օգնող ցուցակ կա, որը շատ չի համապատասխանում կատեգորիային, բայց լավ գրքեր հիշացնում ա՝
https://www.goodreads.com/list/show/4...
Առաջարկելուց նշում ենք նաև հղում պարունակող երգը/ալբոմը/ֆիլմը․․․