«Ստեղծագործության ատմոսֆերա. որ ինչպե՞ս է, ես չեմ կարող պատկերացնել հիմա, բայց դա փաստ է. ինչպե՞ս է կարողանում Սարյանը և այլ՝ բոլոր ստեղծագործողները, ընդհանրապես ինչ-որ բան ստեղծագործել. բայց կարողանում են: Այսինքն վիճակը իրանց համար դեռ վերջնականապես փակուղային և սուղ չի: Իրանք դեռ տեսնում են ստեղծագործելու հնարավորություն, և նորանոր մարդիկ գալիս և սկսում են ստեղծագործել: Յոթանասունականներին խանդավառությունը դեմիրճյանական բետոնային շինարարության խանդավառությունն է և… մշակույթում էլ կա որոշ… որոշ տիպի խանդավառություն, որը հիմա կարող ենք հետո մանրամասնել, կարող ենք՝ ոչ: Որը, ուրեմն, ոչնչացվում է էլի, անգամ մտնում է արդեն արտահայտված քաղաքական փուլ՝ իննսունականներին, հա՞, երևի, արդեն անկախությունից սկսած: Յոթանասունական-ութսունական, դեմիրճյանական փուլի հետ միասնական էին: Հետո ոչնչացվում է նույնպես՝ անգամ ֆիզիկապես, հա՞. Նաիրի Հունանյանը գալիս է և ոչնչացնում է յոթանասունականների խանդավառության խորհրդանիշներից մեկին:»
Ամբողջական քննարկումը տես այստեղ.
https://mailchi.mp/epfound/epf-jam-se...
Published on March 05, 2018 09:40