Լեզուն և արիւնը Quotes

Rate this book
Clear rating
Լեզուն և արիւնը: Գիրք Ա Լեզուն և արիւնը: Գիրք Ա by Kostan Zaryan
1 rating, 5.00 average rating, 1 review
Լեզուն և արիւնը Quotes Showing 1-13 of 13
“Ազնւացնել հայ կեանքը խորուրդով եւ արւեստով, հզօրացնել եւ հիմնաւորել հայ խորհուրդը եւ արւեստը կեանքով:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ամեն մի խորհող հայ, մրրկահար այս դարու ալիքների կատարին, նմանում է յուսահատ ռադիոկայանին, որ անյայտ տարածութիւններին պատգամներ է ղրկում, բայց ոչ մի պատասխան չի ստանում: Մտքերի ելեկտրական կայծկլտումը կորչում է մրափող խղճերի թանձր խաւարում:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Արդեօք չափազանցութի՞ւն է ասել, որ մեր դարաշրջանի աստիճանական բարբարոսացումը, հոգեկան անկումը, զգացական կոպտութիւնը, մարդկային տարրական իրաւունքների ոտնակոխումը, դառն ապրելու պարտադրումը գալիս են Պետրոս կայսրից:
Ի զուր չէ, որ Ռուսաստանի արդի բռնակալները փառաբանում են նրա յիչատակը եւ պաշտում նրա անձը:
Սովորութիւն է ամեն ինչ վերագրել երկու համաշխարհային պատերազմներին, որ տայֆունի նման անցան Եւրոպայի գլխից: Իսկ չեն մտածում, որ այդ պատերազմները կարելի են դարձել, որովհետեւ աստիճանաբար պատրաստւել են տարիների ընթացքին: Հոգեկան շէնքի հիմքերը քանդւելուց առաջ ընդերկրեայ բազմաթիւ հոսանքներ արդէն տեղից չարժել, կերել, քանդել էին անկիւնաքարը:
Պետրոս Մեծը ընդերկրեայ այդ ջրանցքները բացողներից մէկն է:
Զոհել ամեն ինչ տնտեսականին, մեքենականին: Հսկայական բռունցքի հարւածով բաց արած հռչակաւոր այդ պատուհանը դէպի Եւրոպան, իրականի մէջ, ոչ թէ կոչւած էր Ռուսաստանը լոյսով ողողելու, այլ նրան նետելու խաւարը, անդունդը, դժոխքի մի ծայրը։”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Քրիստոս մարդկութեան նոր գիտակցութիւն տւաւ եւ լուսաւորեց միտքերը բարձր գիտութեամբ մը: Իր գաղափարները, հազար արգելքներու դէմ մաքառելով, հոգեկան ապրելակերպը յեղափոխեցին եւ հրաչալի կարելիութեանց լայն ճանապարհներ բացին։”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Երեւի, բնութեան մէջ կայ մի գաղտնի օրէնք. ինչպէս կաղնու աճումը վիրաւորում են անհամար որդեր եւ մակաբոյծ միջատներ, այդպես ստեղծագործող ուժեղ անձնաւորութիւնների թափը աշխատում են կոտրել փոքրիկ, լպրծուն, սողկտող, թոյնով եւ մաղձով լեցւած ենթամարդիկ։”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Մեծ հանճարների ճակատագիրը այդ է՝ փոքրացած մարդկանց աչքի առջեւ փոքրանալ։”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Թէ ինչո՞ւմն են կայացել մեր երկայն եւ խորհրդաւոր պատմութեան շրջաններին մէկը միւսին յաջորդող հայ գիտակից սերունդների աչխարհահայեացքները եւ ի՞նչ հիմնական գաղափարներով եւ զգացումներով են նրանք մօտեցել տիեզերքին՝ մեզ լաւ յայտնի չէ: Հայերը hայութիւնը դեռ ուսումնասիրած չեն:
Աւելի ճիչտ է ասել, հայերը hայութիւնը դեռ ի վիճակի չեն ուսումնասիրելու։”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Դժբախտ անժամանակութեան այս օրերին, ինչ որ մեզ պակասում է ճշմարտապէս, դա այն lampada vitoe-ն է, այն կեանքի ջահը, որ լոյս սփռելով ժողովուրդների գիտակցութեան առջեւ նրանց նոր եւ հրամայական նպատակների տէրն է դարձնում:
Մարդը մարդով է շինւում, ինչպէս նաեւ մարդը մարդով է կործանւում:
Ազգը, որ ուզում է ապրել, պէտք է պատրաստի իր ճակատագիրը եւ պէտք է պատրաստի գալիք դէպքերը: «Պատրաստւել հոգեպէս,— ասում էր Միցկեւիչը,— եւ այս հոգեկան զօրութիւնը վերածել մարմնական զօրութեան»:
Վազել, դէպքերի ետեւից, ակամայ ենթարկւել կամ յարմարւել ուրիշների ստեղծած պատմութեան հարւածներին` դա ասել է մեռնել ստորին մահով: Այդպիսի ազգերը արժանի չեն ապրելու։
Իսկ ասացէ՛ք, ո՞րն է այն lampada vitoe-ն, որ մեզ մղում է դէպի նոր կեանք: Ո՞ւր է ուրոյն Հայ միտքը: Ինչո՞վ ենք մենք ներկայ այս աչխարհում։
Ու մենք ներկա՞յ ենք...
18 Մարտ, 1932 Միլան”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Մեզ՝ հայերիս հետ՝ կեանքը անողոք է եղած: Մենք կրած ենք ճակատագրի բոլոր հարւածները ու փշուր-փշուր եղած, բաժանւած ոչ միայն ֆիզիքապէս, այլ մանաւանդ հոգեպէս եւ մտաւորապէս, մենք ցրւել ենք երկրագնդի չորս անկիւններում, մեր արիւնած սրտերի մինակութիւնը պատսպարելու համար:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ամբողջ տիեզերքը լեցուն է կչռոյթով: Աստղերը, աշխատող մարդը, անտառի մէջ քայլող վայրենի գազանը, ժայռի գլխից շառաչող ջրվէժը, փողոցի չարժումը, պետութեան գործունէութիւնը, մարդկային սիրտը եւ թոքերը, մտքի զարգացումը, զգացումի աստիճանական փթթումը, գիտութիւնները, փիլիսոփայութիւնները, ամեն ինչ:
Ու մեծ արհաւիրքները, մեծ դժբախտութիւնները մեզ այցելում են այն ժամանակ, երբ գերագոյն կչռոյթը լքում է իր ղեկը, երբ մեր նաւի տարողութիւնը եւ հաւասարակչռութիւնը այլեւս չի համապատասխանում ծովի ներքին կեանքի օրէնքներուն:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ասում եմ, մեր աչքերի առջեւ կեանքի պարզած տեսարանները մեր հոգիների մէջ ծալքեր են բաց անում, ուր թաքնւած է ճակատագրի գերագոյն գաղտնիքը: Ռիթմը, որով ընթանում են եղանակները՝ մեր էութեան սարսռող զնդանի վրայ, ոսկէ մրճով անդադար զարնում է՝ նոր արձագանգներ որոնելու համար: Ու մարդը լիովին մարդ է միայն այն ժամանակ, երբ պատրաստ է իր ձայնի կամուրջը նետելու ուրիչ ձայներին:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ու քարը՝ ստորին, մեռած նիւթ է, եթէ նրա կերպընկալ մակերեսի վրայ չդրոչմւի մեզ տանջող միտքը, եթէ երկաթէ հուժկու հարւածներով չփոխանցւի նրան մեր կենդանի մսերի թրթռումը, եթէ նրա ճչող ծալքերի մէջ չթաքցնեն մեր էութեան կենտրոնի միջից պոկած տիեզերական գաղտնիքը, եթէ չկուտակւի՝ հաւասարակշռութեան օրէնքների պարտադրութեամբ՝ իբր գերագոյն նչան նոր մի աշխարհագիտութեան եւ աչխարհազգացումի:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Մենք ապրում ենք անորոշ, անվստահ, վտանգներով լեցւած օրեր: Լեռան ետեւ կուտակւող ամպերը եւ նրանց խուլ դղրդիւնները նչան են գալիք փոթորիկների: Ոչ ոք չի իմանում վաղը ինչով է յղի: Մենք ծամում ենք մեր ամենօրեայ հացը լեղի բերանով, մտահոգւած աչքերով հեռուները պրպտելով:
Կասկած չկայ, մարդկութիւնը մտել է իր պատմութեան աղէտալի մի շրջան:”
Կոստան Զարյան, Լեզուն և արիւնը: Գիրք Ա