Լիլիթ Quotes
Լիլիթ
by
Avetik Isahakyan181 ratings, 4.12 average rating, 5 reviews
Լիլիթ Quotes
Showing 1-13 of 13
“Այն թռչող վայրկյանը, որ մարդիկ են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին...
Սակայն, ով փրկարար պատրանք... Իրենց խխունջից տիեզերական օվկիանի խորհուրդներն են լուծում եւ օրենքներ են սահմանում անհունին եւ անսահմանին. Անապատի վրայից սահող ամպի ստվերից ավելի ստահոդ է ձեր էությունը...Սակայն տեսնենք վարդը ինչ է լինելու...”
― Լիլիթ

“Քո շուշան մատներով գրի՛ր
«Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս
վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...»:”
― Լիլիթ
«Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս
վերջին խոսքերը.
«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով...»:”
― Լիլիթ
“Ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպմունք, դո՛ւ քաղցր բռնություն. ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը...”
― Լիլիթ
― Լիլիթ
“Ո՞վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և
տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք
մեռնելու:”
― Լիլիթ
տառապելու համար. զգալու հուրը մեզ այրող ըղձանքի և չըփափագի երբե՛ք
մեռնելու:”
― Լիլիթ
“– Այո՛, հրաշք է աշխարհը, հեքիաթ է, գեղեցիկ և անհուն զարմանալի: Եվ ամեն օր նայում եմ աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես առաջին անգամն եմ տեսնում աշխարհը.– աշխարհը՝ առօրյա և միշտ հիասքանչ, աշխարհը՝ հնօրյա և միշտ նորաստեղծ, հավիտենական մի անծանոթ հրապույրով առինքնող:
– Կախարդված է աշխարհը, և բոլոր իրերը հմայված են մի անտեսանելի վհուկի դյութական գավազանով, և հեքիաթացած է ամեն բան:
– Աշխարհը գլխիվայր հոսում է, քայքայվում է ու ձևալուծվում, և ի՞նչն է, որ նորից կերտում է ու կաղապարում այս հոյակապ աշխարհը, և մեր հոգու շուրջը փռում այս հրաշքն ու հեթիաթը:”

“Երկնքի երփնավառ պարտեզների միջից դուրս բխեց արեգակը, և հուր-հրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղձ, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա:”
― Լիլիթ
― Լիլիթ
“Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը: Աշխարհը լի է հնչուն դաշնակություններով: Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով:”
― Լիլիթ
― Լիլիթ
“Ամենազոր է մեծ Մոնղոլը, նա կարող է հրամայել մի վայրկյանում Խալիֆաների Բաղդադը Տիգրիսի փրփրաբաշ ալիքների տակ ծածկել, Արաբստանի անապատների ծովածածան ավազը մինչեւ արեւի ակը բարձրացնել. նրա հրամանով կարող են
ֆրանկների աշխարհը հողի տակ թաղել... Սակայն նա անզոր է մի նժույգի սանձահարել:”
― Լիլիթ
ֆրանկների աշխարհը հողի տակ թաղել... Սակայն նա անզոր է մի նժույգի սանձահարել:”
― Լիլիթ
“Ես գիտեմ այս մեռելաքաղաքի գործերը — մահի եւ կյանքի առեւտուրը:
Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ: Մահը խիստ եւ հզոր պարտատեր է:
Ո՛չ հաղթապանծ իշխանը կազատվի այդ պարտքից, ոչ պարտված ստրուկը...”
― Լիլիթ
Կյանքը իր ծնած ժամից գրավ է դրված մահի մոտ: Մահը խիստ եւ հզոր պարտատեր է:
Ո՛չ հաղթապանծ իշխանը կազատվի այդ պարտքից, ոչ պարտված ստրուկը...”
― Լիլիթ
“Ինչու վարդը հոտոտելիս խորհել նրա վաղանցուկ շնորհի մասին:
Պահիր՝ հիշատակը բույրի եւ դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց:”
― Լիլիթ
Պահիր՝ հիշատակը բույրի եւ դյուրին կլինի մոռանալը, որ վարդը թառամած է վաղուց:”
― Լիլիթ
“Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի.... Երգում են եւ պարում, եւ չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու...”
― Լիլիթ
― Լիլիթ
“Հիմա դուք ինձ ասացեք, ով գիտուններդ եւ իմաստուններդ, դուք, որ քրքրում եք երկինք ու երկիր, մարդկային հոգին եւ կենդանու հոգին, եւ ամեն ինչ: Ասացեք, ինչու համար է ապրում մարդը, ինչ է կյանքի նպատակը,
որտեղից ենք գալիս մենք, ո՞ւր ենք գնում մենք, ինչ է նյութը, ինչ է ուժը, եւ ինչու են դրանք, պատասխանեցեք ինձ:”
― Լիլիթ
որտեղից ենք գալիս մենք, ո՞ւր ենք գնում մենք, ինչ է նյութը, ինչ է ուժը, եւ ինչու են դրանք, պատասխանեցեք ինձ:”
― Լիլիթ