Երկխոսություն երրորդի համար Quotes
Երկխոսություն երրորդի համար
by
Հենրիկ Մալյան5 ratings, 4.20 average rating, 0 reviews
Երկխոսություն երրորդի համար Quotes
Showing 1-7 of 7
“Ես գիտեմ հույզի իսկական ինքնարժեքը, որովհետև այս բարդ ու խճճված դարում հույզ պեղելու համար, մարգարիտ որսացողի պես, պետք է սուզվես ստի և կեղծիքի օվկիանոսը և հանես հույզի մի անարատ հատիկ: Հույզի բովանդակությունը, ի տարբերություն բանական կառույցի, ոչ թե ծավալի մեջ է, այլ՝ նրա ուժի:
Աղասի Այվազյան
«Երկխոսություն երրորդի համար» Հենրիկ Մալյանի մասին”
― Երկխոսություն երրորդի համար
Աղասի Այվազյան
«Երկխոսություն երրորդի համար» Հենրիկ Մալյանի մասին”
― Երկխոսություն երրորդի համար
“Այո, մեր շարքերում՝ մեր կինոյում ու թատրոնում, գրական մեր աշխարհում, մեր մշակույթի տարբեր ոլորտներում, տարբեր միություններում ու վարչություններում, գնալով նվազում է ինտելիգենտությունը:”
― Երկխոսություն երրորդի համար
― Երկխոսություն երրորդի համար
“Համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ, ավելի դժվար է լինելու ուղեղի մեջ սիրտ որոնող բժիշկի վիճակը:”
― Երկխոսություն երրորդի համար
― Երկխոսություն երրորդի համար
“Յուրաքանչյուր արտիստի, արվեստագետի տաղանդի չափանիշը գուցե իր շուրջը, իր անհատականության չորսբոլորը նրա ստեղծած մթնոլորտի ջերմաստիճանն է...
Թվում է՝ գոյություն ունի նման մթնոլորտ, չնայած ֆիզիկոսներն ու քիմիկոսները վայրկեանապես կարող են հերքել այդ...”
― Երկխոսություն երրորդի համար
Թվում է՝ գոյություն ունի նման մթնոլորտ, չնայած ֆիզիկոսներն ու քիմիկոսները վայրկեանապես կարող են հերքել այդ...”
― Երկխոսություն երրորդի համար
“Ինձ թվում է՝ ես զգացել եմ այն օդը, երբ թատրոնը մեծ մարդկանց մի օջախ էր, երբ թատրոնում ամեն ինչ շնչում էր թատրոնով, երբ դեռ թատրոնի բոլոր դերասանները լոկ թատրոնի դերասաններ էին և ոչ թե տիտղոսներ կրող անձնավորություններ, երբ թատերական գործիչի միայն ազգը և միայն անունը մի վեհ, մաքուր, վսեմ հասկացություն էր...”
― Երկխոսություն երրորդի համար
― Երկխոսություն երրորդի համար
“Բայց մի բան է կատակամոլությունը, բոլորովին այլ բան՝ հումորի զգացումը: Շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է սրախոս և ճարտարախոս մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, զուրկ են եղել հումորից...
Հումորի առկայության դեպքում դիտողն ավելի շատ ներքին հրճվանք է ապրում, քան միայն ու միմիայն քահ-քահ ծիծաղում:”
― Երկխոսություն երրորդի համար
Հումորի առկայության դեպքում դիտողն ավելի շատ ներքին հրճվանք է ապրում, քան միայն ու միմիայն քահ-քահ ծիծաղում:”
― Երկխոսություն երրորդի համար
“Ապա «Հայֆիլմ» կինոստուդիա, ասիստենտ, ռեժիսոր, ամուսին, բեմադրիչ, հայր, կուլտուրայի ֆակուլտետ, տիտղոսներ, արտասահմանյան ուղևորություններ, թատրոն-ստուդիա, պապիկ, դիտողների ինչ-որ քանակ, քննադատների ինչ-որ տեսակ, ֆիլմեր, ներկայացումների ինչ-որ որակ...
Մի քանի բարեկամ, մի քանի տասնյակ հակառակորդ...
Եվ ահա կարծես ամեն ինչ...
Ու հիմա, 12 հարկանի խուլուհամրերի աղմկոտ մի շենքի 7-րդ հարկի 76 բնակարանի թափթփված գրասեղանի մի անկյունում նստած, միտք եմ անում, միտք... Իմ արածի ու մանավանդ ՝ չարածի մասին, որ կոչվում է կյանք...”