Նարեկացու Աղերսանքը Quotes

Rate this book
Clear rating
Նարեկացու Աղերսանքը Նարեկացու Աղերսանքը by Գրիգոր Գուրզադյան
2 ratings, 5.00 average rating, 1 review
Նարեկացու Աղերսանքը Quotes Showing 1-2 of 2
“Եվ որովհետև չկա ոչինչ ավելի վեհ, ավելի թանկ, քան կյանքն է, ուստի և «կյանքի գնով» ձեռք բերվածը դառնում է նաև բարձրագույն արտահայտությունը բարոյականության: Զոհաբերված կյանքը դառնում է ամենազոր հավատ՝ ապառաժներ փշրող: Անընբռնելի, անբացատրելի մի վիճակ, երբ այս կամ այն գաղափարի, նվիրումի, հավատամքի կամ սխրանքի իսկական արժեքավորողը դառնում է ինքը՝ կյանքը, նույն այն կյանքը, որն սկիզբն ու սնուցողը լինելով հանդերձ այդ գաղափարի, նվիրումի, հավատի՝ սրբագործվում է իրենով, նետելով իր իսկ ստեղծած հավերժության գիրկը:”
Գրիգոր Գուրզադյան, Նարեկացու Աղերսանքը
“Մարքսիզմը պատվաստեց, ասպարեզ բացեց՝ ապշեցուցիչ արգասաբեր՝ բթամիտների, կարիերիստների, ամեն տեսակ բախտախնդիրների աճեցման, բազմացման: Ստեղծվեց անգործների, շաղակրատների մի վիթխարի բանակ՝ պետական ապարատ հորջորջվող: Պետական ապարատ քսան միլիոնանոց, բյուրոկրատական մի գիգանտ մրջնանոց, բացարձակապես ոչ մի արժեք չստեղծող բթամիտներով լցված: Արյունռուշտ, գիշատիչ պիրենայի այդ քսան միլիոնանոց վտառը խժռում, հոշոտում է մնացած երկու հարյուր միլիոնի մարմինը, հոգին, կյանքը՝ թողնելով նրան, այդ երկու հարյուր միլիոնին կիսաքաղց գոյություն, ընչազուրկ վիճակ, ոտնահարված արժանապատվություն: Մարքսիզմը ստեղծեց պետական այլասերվածություն:
Մարքսիզմը ստեղծեց բոլորովին նոր հասկացողություն՝ պետական շահագործում, շահագործում հրեշավոր չափերի հասնող: Նա ստեղծեց բռնտպետություն, մի վիթխարի մսաղաց՝ տասնյակ միլիոններով մարդկային մարմիններ միանգամից կուլ տալու տարողությամբ:
Մարքսիզմը պղծեց մարդու ամենամեծ ունեցվածքը՝ հողը, հողը զրկվեց իր տիրոջից՝ գյուղացուց, հողը վայրենացավ, դարձավ մացառուտ տատասկների: Մարքսիզմը կործանեց մարդու հոգին, վերացրեց կրոնը, խեղդեց հավատը —
ու վայրենացավ նաև մարդը:”
Գրիգոր Գուրզադյան, Նարեկացու Աղերսանքը