Չարենց Ընտիր երկեր Ա Quotes
Չարենց Ընտիր երկեր Ա
by
Yeghishe Charents10 ratings, 4.80 average rating, 0 reviews
Չարենց Ընտիր երկեր Ա Quotes
Showing 1-19 of 19
“Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնությունը հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Տեսե՞լ եք
Դուք
Երբևէ
Աչքերով ձեր կույր, անոթի-
Ոսկեզօծ զուռնան արևի՝
Կախված ամառվա զենիթից...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Դուք
Երբևէ
Աչքերով ձեր կույր, անոթի-
Ոսկեզօծ զուռնան արևի՝
Կախված ամառվա զենիթից...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Ո՞վ գիտի, սի՛րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
- Սի՛րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՛րտ իմ խավար...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ու խորհուրդները քո խավար.
- Սի՛րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՛րտ իմ խավար...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Բախչի միջի ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած - առավոտվա շաղն է էլի։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ծաղիկների ջուրը ուզած - առավոտվա շաղն է էլի։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի՝
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,- բոլո՜րը քեզ...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ինչքան կրակ ու վառ խնդում - բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,- բոլո՜րը քեզ...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք -
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Երբ փռում է իր թևն ամենուրեք -
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը...
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը...
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոոգին տվեց,
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոոգին տվեց,
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Ամեն տագնապ ու հոգս թողած երկրի հողին՝
Քայլի՜ր, քայլի՜ր անվերջ կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ-
Քայլի՜ր, քայլի՜ր անվերջ, հավերժասեր եղբայր...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Քայլի՜ր, քայլի՜ր անվերջ կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ-
Քայլի՜ր, քայլի՜ր անվերջ, հավերժասեր եղբայր...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Ես ուզեցի երգել գովքը աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու-
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց... բայց չգիտեմ, թե ինչու-
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Հիմա շատ են երգիչները - հոգու ուզած տաղը չկա,
Ամենայն տեղ խնդություն է՝ սրտի ուզած խաղը չկա,
Ուր ոտ կոխես - բաղ է հիմի, շահնշահի բաղը չկա,
Ման եմ գալիս քուչա-քուչա - սիրեկանի թաղը չկա։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ամենայն տեղ խնդություն է՝ սրտի ուզած խաղը չկա,
Ուր ոտ կոխես - բաղ է հիմի, շահնշահի բաղը չկա,
Ման եմ գալիս քուչա-քուչա - սիրեկանի թաղը չկա։”
― Չարենց Ընտիր երկեր Ա
“Վա՛յ
Ձեզ,
Վա՛յ բոլորիդ...
Ձեզ, որ գուրգուրում եք ձեր սիրտը սև:
Ինչ շահ ձեր գանգի դհոլին
Երգերից իմ՝ լույս ու լուսե...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
Ձեզ,
Վա՛յ բոլորիդ...
Ձեզ, որ գուրգուրում եք ձեր սիրտը սև:
Ինչ շահ ձեր գանգի դհոլին
Երգերից իմ՝ լույս ու լուսե...”
― Չարենց Ընտիր երկեր Ա
