Հացի փորձություն Quotes
Հացի փորձություն
by
Vazgen Sargsyan37 ratings, 4.22 average rating, 9 reviews
Հացի փորձություն Quotes
Showing 1-3 of 3
“Որ մի գիժ մի քար գցում է հորը՝ հազար խելոք հավաքվում, չեն կարողանում հանել՝ հիմա արդեն զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ խելոքներն իրենք, քարը գլորելով, տանում գցում են հորը, գժին էլ օգնության են կանչում՝ թե արի, էս քարը հորից հանենք։ Ու ասամբլեաներ են գումարվում, պրեզիդենտներ են խոտանվում, դերասանները դառնում են պրեզիդենտ, միլիոնավոր մարդիկ, որ կարող էին հոյակապ կաղամբ կամ սմբուկ աճեցնել, անպտուղ հոգնում ու քրտնում են ժողովների տոթ դահլիճներում, ուր բարի խոստումներն ու հավատարմության երդումներն օճառի պղպջակների նման պայթում են օդում՝ ավելացնելով, սակայն, հավատազրկման ծանրությունը մեր առանց այն էլ կորացած ուսերին։ Ու նոր մարգարեներ են ի հայտ գալիս և ճշմարիտ֊ճշմարիտ հայտարարում, թե «ահեղ դատաստանը, ահա, քթներիս տակ է և մեր միակ փրկությունը...»։ Մեր միակ փրկությունը, պարզ է, աղոթք֊ապաշխարանքը չէ, մեր փրկությունը տիեզերքի նվաճումն է՝ իհարկե խաղաղ նպատակներով. ասել է թե՝ անմարդաբնակ վերջին կղզին էլ իր հազարհարկանի հյուրանոցներով թե ճառագայթահարվեց, Լուսինն ու Մարսը պատրա՞ստ են արդյոք մեզ ընդունել...”
― Հացի փորձություն
― Հացի փորձություն
“— Հրապարակներում դու վշտի առևտուր մի արա,— փիլիսոփայեց մորուքավորը,— վիշտ մի տուր ու կարեկցանք մի ակնկալիր։ Էս ժողովուրդը քո ուզած ապրանքից չունի, սնանկ է։”
― Հացի փորձություն
― Հացի փորձություն
“Խեղճերի օրը կտրվի, ո՞վ կուզի էս թոհուբոհի մեջ խեղճ մնալ։ Ուրեմն հուպ տուր, առաջ, ոչ մի բանի առաջ կանգ չառնես։ Էս աշխարհը առնող֊տանողինն է. ով առավ՝ առավ. ով թռավ՝ թռավ. ով մնաց՝ մնաաա՜ց...”
― Հացի փորձություն
― Հացի փորձություն
