Հրկիզված թղթեր Quotes
Հրկիզված թղթեր
by
Vahan Totovents8 ratings, 3.88 average rating, 1 review
Հրկիզված թղթեր Quotes
Showing 1-3 of 3
“Ծանրակշիռ ոչ մի խոհ չի չոքում մեր ուղեղի վրա։ Աշխարհի մեծ թագավորները և վարչապետները խոստացել են ազատել մեր հայրենիքը, եթե մենք՝ նրա զավակները, կռվենք խոլականությամբ։
Եվ կապույտ երազը օրորում է մեզ, կապույտը հայրենի լեռների և հարավի ծովերի։
Տառապանքի, պակուցումի, խողխողումի ոչ մի դիվային աղաղակ չի խռովում մեր արյունազանգ խրախճանքը, մինչև անգամ մայրերի աղաղակը, լացի ճիչը չի վրդովում մեր խելագարված հոգին։
Խմում ենք արյունն իբրև հին գինի։
Փոքրիկ էսքիզ մի մեծ վեպի”
― Հրկիզված թղթեր

“Ելենա Բեգլարովնան, իհարկե, հեղափոխության և մարքսիզմի կողմնակից չէր։ Նախ և առաջ նա ոչինչ չէր հասկանում այդ բոլորից, երկար ժամանակ Մարքս֊Էնգելսը միասին կարդալով, կարծում էր, որ Մարքսն անունն է, իսկ Էնգելսը՝ ազգանունը, բայց չէր ցանկանում, որ պրոֆեսորը շարունակեր վատ տրամադրվել դեպի նոր կարգերը և կորցներ իր հասարակական դիրքը։”
― Հրկիզված թղթեր
― Հրկիզված թղթեր
“Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։
— Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են,— ասաց Ելենա Բեգլարովնան։
— Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։
— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․
— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։”