Մտքեր Quotes

Rate this book
Clear rating
Մտքեր Մտքեր by Հովհաննես Թումանյան
5 ratings, 4.60 average rating, 0 reviews
Մտքեր Quotes Showing 1-30 of 38
“Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղցած, ամենազորեղ բժիշկն է:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... ոչ մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ատում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսիքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Տարիներն ամցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում:
- Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք... ու շարունակ սպասում ենք:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, թե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևրորության գիտակցությունն ու բարի կամքը:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով...”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն, և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ» և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ,բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ- մի ժողովուրդ թանկ ու համակրելի...
Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան
այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... զարմանլի է, մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա: Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այդպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք...”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հեգեբանությունը:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Զարմանալի ժողովուրդ ենք մենք: Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպերը կուտկվել Մասիսի ձյունափառ գագաթին- և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Իմ կարծիքով ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություններն էլ վատն են առհասարակ: Եվ ավելացնեմ հիմար են առհասարակ:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ են:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“... շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու...”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում:”
Hovhannes Tumanyan, Մտքեր
“Ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս:”
Hovhannes Tumanyan, Մտքեր

« previous 1