Պատուհանի տակ ծղրիդն է երգում Quotes

Rate this book
Clear rating
Պատուհանի տակ ծղրիդն է երգում Պատուհանի տակ ծղրիդն է երգում by Գրիգոր Բալասանյան
39 ratings, 4.26 average rating, 3 reviews
Պատուհանի տակ ծղրիդն է երգում Quotes Showing 1-18 of 18
“Բարդ է կյանքը. պետք է և՛ հարմարեցնել, և՛ հարմարվել նրան:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Մե՛կ լավ մարդուն մոռանալ չես կարող, մե՛կ՝ վատին:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Ե՛վ երջանկությունը, և՛ սերը, և՛ բախտը, ինչպես պապը կասեր, քո ձեռքին է, պինդ պիտի բռնես ու էլ բաց չթողնես: Իսկ ինչպե՞ս իմանաս, թե որն է քո բաժին բախտը, ինչպե՞ս որոշես, թե որից պիտի պինդ բռնես: Բոլորն են այդ ուզում, բայց ինչքա՜ն սխալվողներ կան, ինչպե՞ս կարելի է խուսափել սխալից. իսկ անսխալական մարդ կա՞…”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Կինը տան ուստան է, ամուսինը սևագործ բանվոր է, քար ու շաղախ է տալիս, կինը շարում է տան պատը, որ ծուռ տարավ, կքանդվի էդ տունը:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Պապս կասեր՝ տղամարդը որ մի գործի տակ մտավ, պետք է դուրս բերի մինչև վերջ, թե չէ նամուսը շանն են տվել, չի կերել…”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Վատն այնպիսի զորություն ունի, որ առանց հողի էլ կարող է բարգավաճել...”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“...մարդն էլ է նման այն վարդին, որ բացվում է անսպասելի, մի գիշերվա մեջ ու բուրում է աստվածային....”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Լավ կինը մուրազ է, ու նրա լավ լինելու համար, քեզնից շատ բան է կախված:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Ով այսպես ավերեց ամեն բան, ով փչեց ու հանգցրեց լամպի լույսը: Ախ, պատերազմ, պատերազմ, ինչպես եկավ, ով բերեց ու երբ կգնա: Աշխարհից հեռանա էլ, իրենց տանը կմնա նորից, այն չարաբաստիկ թղթի հետ միասին, հոր` դեռ ոչ մի անգամ չհագած կոստյումի ծալքերում, պապի` բոլորովին վերջերս դողոցք ստացած ծնոտիշարժումներում ու մոր` ժամանակից շուտ թառամած այտերում... Պատերազմ....”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Ինչպե՞ս կարելի է ապրել միայն այսօրվա կյանքով, այսօրվա ուրախություններով ու անհոգություններով. անպայման պետք է մտածել քիչ ավելի հեռուն, իսկ այդ հեռուի հաջողությունն այսօրվա մեջ է, այսօր է դրվում նրա հիմքը. վատ սովորեցիր ու մի կերպ ավարտեցիր դպրոցը, կամ, ավելի վատ, հանկարծ ավարտել չկարողացար, ու մնացիր կիսագրագետ, թերուս, ո՞ւմը պետք կլինես այսօր, մանավանդ՝ վաղը:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Հիշում է պապի մի խոսքը,- էդպես է, բալաս, սար բարձրանալը միշտ էլ դանդաղ է լինում, բայց որ սկսեցիր իջնել, քայլերդ ջուխտ-ջուխտ են դառնում, դու չես էլ շտապում, բայց ինքն իրեն գնում է, իջնում է, կյանքի բան է։”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Ով եկել է այս աշխարհը, նա պիտի գնա, օրենք է, բայց նայած թե ոնց է գնում, ինչ է թողնում իրենից հետո, սա է գլխավորը:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Վճռական պետք է լինել, բարեկամս, համառ ու հետևողական, և ամեն ինչ լավ կլինի: Մարդուս ճանապարհին միշտ էլ ոստեր կլինեն, կյանքը դրա վրա է կառուցված, պետք է հաղթահարել, կտրել ոստը և առաջ գնալ:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Միշտ չէ, որ պատժում են արածի համար, երբեմն չարածի պատիժն ավելի մեծ է լինում։”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Այդպես է կյանքում, հաճախ այդ «ինչ կասենն» է տնօրինում մարդկանց բախտը, գլուխը քարը, թե քեզ հարմար չէ այդ, թե դու տանջվում ես հոգով ու մարմնով, կարևորն այն է, որ արտաքին հանգամանքները տեղում լինեն, վճռական ձայնը պատկանում է հասարակական կարծիքին: Իսկ այդ հասարակական կարծիք կոչվածը հաճախ բոլորովի հասարակական չէ, այլ մեկ-երկու մարդու, երբեմն ոչ անաչառ կարծիք:”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Ստիպել, որ հանդիսատեսը ծափահարի չսիրած արտիստին - հարմար բան չէ... Ծափահարությունը ինքնաբուռ պետք է լինի, հիացմունքի, բավականության արտահայտության, թե չէ պարտադրելով չի...”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Կյանքը մի անգամ է տրվում մարդուն, պետք է ապրել հարազատների համար, մարդկանց համար, ապրել լավի հույսով, մի լավ բան անելու ցանկությամբ...”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում
“Պատահում է, սխալ խորհուրդ են տալիս շատ սիրելուց, սերը մեկ-մեկ կուրացնում է ծնողին, նա կորցնում է անաչառ դատելու կարողությունը, և իր կամքից անկախ դառնում է իր երեխայի թշնամին...”
Գրիգոր Բալասանյան, Պատուհանի տակ ծղրիդն է երգում