Տեղատվություն Quotes

Rate this book
Clear rating
Տեղատվություն Տեղատվություն by Vahagn Grigoryan
13 ratings, 4.38 average rating, 3 reviews
Տեղատվություն Quotes Showing 1-2 of 2
“Ընդհանրապես, տղամարդիկ ի վիճակի չեն ապրելու ռեալ աշխարհում։ Իմ համոզմամբ, երկրագնդի երեսին տղամարդուց անպաշտպան ու թույլ շնչավոր արարած չկա։ Ոչ մի էակ այնքան վատ չի հարմարված երկրագնդի պայմաններին, որքան տղամարդը։ Տղամարդուն խուճապի են մատնում ու սարսափեցնում այն ամենը, ինչ ռեալ է, կոնկրետ, շոշափելի։ Նրանք փախչում են իրականությունից։ Աշխարհում խաղաղություն է տիրում՝ նրանք աշխատում են պատերազմ սարքել։ Արդեն պատերազմ է՝ գլուխը կորցրած աշխատում են խաղաղություն հաստատել։ Ամուրի են՝ տարիներով քարշ են գալիս մեկի ետևից, որպեսզի ամուսնանան: Ամուսնանում են՝ կարոտով են հիշում ամուրիության տարիները։ Ինչո՞ւ են տղամարդիկ սառչում իրենց կանանցից և հրապուրվում պակաս գեղեցիկ կնոջով. որովհետև սեփական կինն իրականություն է, իսկ օտար կինը՝ երազանք: Ինչո՞ւ են տղամարդիկ հակված դեպի հարբեցողությունը. որովհետև հարբած մարդը կորցնում է իրականության զգացողությունն ու սավառնում պատրանքների աշխարհում։ Գևորգը երազում էր ամուսնանալ ինձ հետ, տուն ունենալ Երևանում, դիրեկտորի տեղակալ դառնալ։ Բայց երբ այդ երեք ցանկություններն իրականացան, նա սկսեց ուրիշ կին երազել, հավանաբար, նաև ուրիշ տուն, և, իհարկե, ուրիշ պաշտոն։ Իրականացած երազանքները սարսափեցնում են տղամարդուն, և նա նոր երազանքների հետևից է ընկնում։ Նրանք փոքր տղայի են նման, որ մեծ հեծանիվ է ուզում, իսկ ստանալուց հետո չգիտի, թե ինչպես քշի, որովհետև ոտքերը չեն հասնում։ Կամ երազում են ձեռնասուն առյուծ ունենալ, իսկ երբ առյուծը հայտնվում է նրանց կողքին, խուճապի մատնված փախչում են, մտածելով, որ առյուծի փոխարեն վագր են ուզում։ Իսկ վագրը, ինչքան գիտեմ, առյուծից պակաս սարսափելի չէ: Մի խոսքով, տղամարդն ամբողջ կյանքում ապրում է օդեղեն դղյակներում. նրա կյանքը փախուստ է իրականությունից և վազք՝ զուր տեղն իրականացող ցանկությունների ետևից։ Բայց դրա հետ միասին՝ տղամարդիկ աներևակայելի ինքնահավան են. նրանք ամեն ինչ գիտեն և ինչ անում են՝ ճիշտ են անում։ Անսխալական են և, իհարկե, խելոք կնոջից։ Բայց թերևս տղամարդկանց չպետք է մեղադրել ինքնահավանության համար, դա, հավանաբար, նրանց միակ զրահն է այս աշխարհում, որտեղ նրանք թույլ են ու անպաշտպան։”
Vahagn Grigoryan, Տեղատվություն
“Նա եփվում, տապակվում էր աշխատելու ցանկությունից։ Աշխատանքն այն լամպն էր, որի շուրջը հմայվածի պես պտտվում էր նա և եթե մինչև հիմա չէր ընկել կրակն ու չէր այրվել, ապա միայն շնորհիվ այն բանի, որ դա, ինչպես ասացինք, ոչ թե ճրագ էր, այլ էլեկտրական լամպ։ Բայց վերջերս նա հասկացել էր, որ միայն համառությամբ ավելի հեռուն հնարավոր չի գնալ։ Ոչ, նա ինքն իրեն չասաց. «Ինչի որ հասել եմ, այդ էլ բավական է»։ Նա մտածեց. «Մի՞թե ես այստեղ պիտի կանգ առնեմ»։ Քանի որ հարցը հռետորական էր, ուրեմն, պատասխանը հայտնի էր, և նա սկսեց կորցնել իր միակ զենքը՝ համառությունը։ Դա չգիտակցված կորուստ էր։ Մի որոշակի տարածություն եռանդով լողալուց հետո նա զգացել էր, որ ինչքան էլ ջանք թափի, միևնույն է, ժամանակին չի հասնելու մյուս ափ կամ ընդհանրապես չի հասնելու, իսկ տեղում դոփելու համար չարժե կաշվից դուրս գալ, այդ կարելի է անել պակաս ճիգ ու եռանդ վատնելով։ Տեղակալական բարձունքից նայելով ցած՝ նա շուտով ձանձրացավ միշտ նույն տեսարանը դիտելուց, իսկ ձանձրույթը, ինչպես հայտնի է, վտանգավոր թշնամի է։ Ահա և թշնամին սկսեց որոգայթներ հյուսել, օձը խաբեց նրան, գայթակղեցրեց՝ հուշելով. «Մի քիչ շունչ քաշիր, շուրջդ նայիր, տես, ինչեր կան, դու վաղուց մարդավարի չես ապրել, հետո ուշ կլինի»։ Այլ կերպ ասած, հասնելով Հիսուսի տարիքին, նա խելոքանալու փոխարեն հիմարացավ։”
Vahagn Grigoryan, Տեղատվություն