Մի կում ջուր, Mi kum jur Quotes
Մի կում ջուր, Mi kum jur
by
Գրիգոր Գուրզադյան5 ratings, 5.00 average rating, 1 review
Մի կում ջուր, Mi kum jur Quotes
Showing 1-9 of 9
“Աթար, թոնիր, լավաշ... Երեք հանճարեղ հայտնագործություններ...
Հիմա լավաշը մեքենան է թխում... Խմորը հունցում է, գնդեր սարքում մեքենան... Կրակ չկա, ծուխ չկա, շիկացած էլեկտրական սպիրալներ են միայն՝ խիստ վանող տեսքով... Այս ծայրից մտնում է խմորը, այն ծայրից դուրս է գալիս լավաշը... Լավաշ՝ ինչքան անտեսք, նույնքան անհամ... Այդ խմորին ու այդ լավաշի թերթերին կնոջ ձեռք չի դիպել, այդ լավաշը չունի կնոջ ձեռքի բուրմունքը... Ու քաղցր ժպիտը հացթուխի...”
― Մի կում ջուր, Mi kum jur

“... Եվ այս կերպ բարդացնել կյանքը ապրելն անհնարին դարձնելու աստիճան... Մարդու ներաշխարհն այդքան մռայլ ու այդքան անհույս դարձնելու աստիճան...
... Տիեզերքում, աստղերի ու գալակտիկաների աշխարհում այս անհեթեթությունները չկան... Անհեթեթություններ՝ միայն ու միայն առ մարդն ունեցած կասկածամտությունից հարուցված... Կյանքը Երկիր մոլորակի վրա սխալ է եղել կառուցված ի սկզբանե... Մարդը հայտնվել է դուրս տիեզերական հարմոնիայից ու այդ պատճառով էլ դատապարտված է կործանման...”

“Իմ հրճվանքին չափ չկար, երբ իմացա, որ մեր օրերի այդ հզորագույն բառը՝ կաշառք, աքքադերեն է, հայերեն չէ, և որ մեր ժողովուրդը ի սկզբանե չի իմացել՝ ինչ բան է կաշառքը: Աստված իմ, մի՞թե մենք, մեր ժողովուրդը հեռավոր անցյալներում ունեցել է այդքան մաքուր, այդքան միամիտ շրջան՝ ապրել առանց կաշառքի, չիմանալ ինչ է կաշառքը... Եվ հետո միայն, շատ հետո, երբ ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերեցինք, ով աստված, այդ հատկությունը նաև՝ կաշառակերությունը, չփորձեցինք չարչարվել մեր հայերենով բառ փնտրելու համար, ու վերցրեցինք արդեն պատրաստի բառը՝ աքքադերենը: #ՁոնԱռՏերմինաբանականԿոմիտեն...”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Թոնիրը՝ մեր ատոմային ռեակտորը...
Հիմա պարզ է, թե ինչ է աթարը. աթարը թոնիր է, աթարը լավաշ է... Հայ կնոջ ձեռքերն են... Հայտնագործություններ դարեր, դարեր մեր ժողովրդին ապրեցնող...”
― Մի կում ջուր, Mi kum jur
Հիմա պարզ է, թե ինչ է աթարը. աթարը թոնիր է, աթարը լավաշ է... Հայ կնոջ ձեռքերն են... Հայտնագործություններ դարեր, դարեր մեր ժողովրդին ապրեցնող...”
― Մի կում ջուր, Mi kum jur
“Հանճարների դարն ապրած ժողովուրդը կամ ազգը հետագայում կարող է հայտնվել և որպես կանոն միշտ հայտնվում է բոլոր չափանիշներով, ինտելեկտով առաջին հերթին, շատ ցածր մակարդակում: Մակարդակ կամ վիճակ հեռավոր չափով, իսկ ավելի հաճախ ոչնչով չհիշեցնող այդ ժողովրդի հեռավոր անցյալում, նրա ոսկեդարում ապրած քաղաքականությունը: Դրա ճչացող օրինակը կարող է հանդիսանալ այսօրվա Եգիպտոսը, տարածքը կա, երկիրը կա, բայց դա փարավոնների էպոխայի Եգիպտոսը չէ արդեն, չկա այն հեռավոր ժամանակների ժողովուրդը՝ ղպտիները, դա արաբական երկիր է՝ փարավոնների էպոխայի Եգիպտոսի հետ բացարձակապես ոչինչ ընդհանուր չունեցող: Երկրորդ օրինակը կարող է լինել այսօրվա Հունաստանը, երկիրը կա՝ Հունաստան, ժողովուրդը նույնպես՝ հույներ են, բայց ոչ այսօրվա երկիրը և ոչ էլ հատկապես ժողովուրդը չունի ոչինչ ընդհանուր հելլենական Հունաստանի կուլտուրայի և մտածողության հետ: Երբեմնի հելլենական Հունաստանը՝ այսօրվա քաղաքակրթության օրրանը, հիմա իր ամեն ինչով դարձել է Եվրոպայի ամենաաննկատ երկրներից մեկը:”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Ինչպիսի՛ ակնածանքով եմ ես նայում կովի... թրիքին... Այո, այո, կովի թրիքին, այդ խաղաղ, անվրդով ու խիստ պետքական անասունի թրիքին: Այդ թրիքն է դարեր, դարեր ապրեցրել մեր այս քարքարոտ երկրի գյուղացուն, այո՛, թրիքի, չորացած թրիքի կրակով են մեր մամիկները օրնիբուն, ամեն առավոտ ու ամեն իրիկուն պղնձե ղազանի մեջ, ափի մեծության փայտե շերեփը ձեռքին, եփել թանովը՝ կորկոտի խոշոր հատիկները մեջը եռացող թանի մեջ թափով վեր վար նետվող... Թանովը՝ ուրցով, անանուխով համեմված, լեռներից, սարալանջերից հավաքած տեսակ-տեսակ խոտերի, ծաղիկների բուրմունքով թանձրացած... Հետո այդ նույն շերեփով տատիկը հերթով լցնում է թանովը կավե խոր պնակների մեջ մինչև բերանը, բոլորին՝ մեծ ու փոքր՝ հավասար, մինչև բերանը... Հետո սկսվում է չրթչրթոցը, սկսում են չոր լավաշ բրդել թանովի մեջ, մինչև բերանը, գդալը այլևս չմտնելու աստիճան... Չուտել չկա, չեմուչում չկա... Ուտում են բոլորը, օրը երեք անգամ... Մեծ ու փոքր...”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Քաղաքակրթության զարգացման հետ խամրում է մարդու հոգին...
XX դարը եղավ գագաթնակետը գիտության զարգացման և ընդհանուր պրոգրեսի: Շնորհիվ մարդու այդ հատկության՝ որոշում կայացնելու: Բայց ահա պարադոքսը՝ այդ նույն հատկությունը դարձրեց քսաներորդ դարը ամենաարյունալի դարաշրջանը մարդկության երեք հազար տարվա պատմության...
Մարդու բուն էությունը չի բացահայտված դեռ... Մարդուն ազնվացնելու կերպը չի գտնված դեռ: Իսկ հնարավո՞ր է դա՝ այդ ազնվացումը: Մարդու գենային այսօրվա կառուցվածքով՝ վճռականորեն ոչ:”

“Գիտության զարգացումը, ֆիզիկայի, տեխնիկայի և տեխնոլոգիայի այսօրվա մակարդակը շատ է առաջ անցել կուլտուրայի զարգացումից: Ոչինչ չի արվում մարդու ագրեսիվությունը եթե ոչ վերացնելու, ապա գոնե փոքր-ինչ սանձահարելու ուղղությամբ:”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Հիմա արդեն գաղտնիք չէ. նախկին Սովետական Սիության բյուջեի ութսուն տոկոսը, նույնիսկ ավելին, գնացել է սպառազինության վրա... Մեկ ատոմային սուզանավի արժեքը եղել է հավասար Հայաստանի այն ժամանակվա տարեկան բյուջեին...
Կառավարման, պետականության այս արատավոր սիստեմը ամենուր հիմնովին փոխեց մարդու կերպարանքը, մարդը, հիմա արդեն ինքնապահպանության, սոսկ գոյության բնազդից դրդված, ձեռք է բերում հատկություններ, որ չի եղել, չի ունեցել ի սկզբանե. նա դարձավ կեղծ, շողոքորթ, հարմարվող, դարձավ քծնանք ծամածռված ժպիտով քողարկված...”