The Book of Sadness Quotes
The Book of Sadness
by
Grigor Narekatsi62 ratings, 4.45 average rating, 8 reviews
The Book of Sadness Quotes
Showing 1-11 of 11
“Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ...”
― Մատյան ողբերգության
― Մատյան ողբերգության
“And this book is - instead of my body,
And this word is - instead of my soul.”
― The Book of Sadness
And this word is - instead of my soul.”
― The Book of Sadness
“Երբ հուզյալ միտքս ամեն ուղղությամբ ցրիվ է եկած
Եվ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եվ լավն ու բարին ընտրելու կշռի մեջ հիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանված,
Եվ վառարանն է յուղի՝ հնոցի մոխիրով լցված.
Երբ կենաց մատյանից իմ անվան գիրն է ջնջված,
Եվ երանության փոխարեն այնտեղ կշտամբանք գրված:”

“Պաղատում եմ քեզ, լույսի՛ ճառագայթ, արքա՛ երկնավոր,
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո.
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛,
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն,
Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին:”
― Մատյան ողբերգության
Գովյալ անապատում, և անճառ Որդիդ դու մեծ Աստուծո.
Ականջ դիր դարձյալ և այժըմ ահա՛,
Բարձրյալ, բարեգութ, կյանքի ապավեն,
Վիրավորյալիս նվազաձայն հառաչանքներին:”
― Մատյան ողբերգության
“Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց՝
Փորձելով ճմլել սիրտը գթածիդ,
Զի հուսահատ էր.”
― The Book of Sadness
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց՝
Փորձելով ճմլել սիրտը գթածիդ,
Զի հուսահատ էր.”
― The Book of Sadness
“Թե զինվոր եմ տեսնում՝ սպասում եմ մահվան.
Թե պատգամավոր՝ խստության.
Թե գրագիր՝ կորստյան մուրհակի.
Թե կրոնավոր՝ անեծքի.
Թե ավետարանիչ՝ ոտքի փոշին թոթափելու.
Թե բարեկրոն՝ հանդիմանության.
Թե անզգամ՝ կսկծանքի.
Եթե մի դեղ քննության առնեմ՝ կսատակեմ.
Թե բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս՝ կփախչեմ.
Թե բարձրացած մի ձեռք՝ կկորանամ.
Թե խրտվիլակ փոքրիկ՝ կսարսեմ...”

“Ինչպե՞ս անվանվեմ բանական, երբ կցորդվել եմ հիմար անբաններին,
Ինչպե՞ս կարող եմ կոչվել տեսանող, երբ խավարել եմ ներքին լույսս ես,
Ինչպե՞ս համբավվեմ ես իմացական,
Երբ իմացությանս դռներն են փակվել,
Կամ ինչո՞վ ցույց տամ ինքս ինձ որպես պատկեր
Աստուծո անեղծ և անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպես.
Եվ ոչ իսկ շարժուն և կամ շնչավոր կարող եմ կոչվել, թո՛ղ թե հոգևոր և իմացական:”

“Անառակ ընթացքովն իմ ես մոլորվեցի որպես վայրենամիտ,
Եվ հանդգնեցի իմ շրթունքներով երկրավոր խոսքեր բարբառել:
Մոլի դարձա անկասելի կերպով ամոթալի գործերի մեջ,
Փքվեցի և վերացա ես, որ փոքր-ինչ ժամանակից հետո մահվան հողն եմ իջնելու.
Գոռոզացա և բարձրամտեցի ես, որ տերն իսկ չեմ հոգուս գրավական եղող շնչառությանը:”

“Անհա՜ս մեծություն, անուն ահավոր, բարբառ կենդանի,Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,Բարություն խոստովանելի, ազդումն խնկելի,Դավանելի իսկություն, էություն փառատրելի, գոյություն օրհնաբանելի...”
― Մատյան ողբերգության
― Մատյան ողբերգության
“Զորավոր ես դու տալու հարություն և բժշկություն,
Այլև երկնքում բազմելով նույնիսկ,
Ստորև, երկրի վրա բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարեն հատուցանելու ես ոչինչ չունեմ:”
― Մատյան ողբերգության
Այլև երկնքում բազմելով նույնիսկ,
Ստորև, երկրի վրա բովանդակ դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարեն հատուցանելու ես ոչինչ չունեմ:”
― Մատյան ողբերգության
“Ստեղծիչ ես դու, և ես ինքս՝ կավ.
Հեծեծագին այս աղոթքներիս նախամուտքում.
Հայտնի՛ր, գթառատ, քաղցր կամքըդ ինձ՝ տարակուսյալիս,
Որպեսզի այստեղ, երկրի վրա իսկ զորանամ ես,
Եվ, երբ որ բացվի երկինքը վերին,
Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝
Մոմի պես հալվեմ, սպառվեմ իսպառ, ջնջվեմ մեջտեղից:”