Քառյակներ Quotes
Քառյակներ
by
Հովհաննես Թումանյան56 ratings, 4.55 average rating, 2 reviews
Քառյակներ Quotes
Showing 1-5 of 5
“Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նըրա մոտ…”
― Քառյակներ

“Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ։”

“Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։”