Գլենդել. ԽԱՇաթաղ Quotes

Rate this book
Clear rating
Գլենդել. ԽԱՇաթաղ Գլենդել. ԽԱՇաթաղ by Khoren Aramuni
2 ratings, 3.50 average rating, 0 reviews
Գլենդել. ԽԱՇաթաղ Quotes Showing 1-1 of 1
“ԼԵՎՈՆԱԿԱՆ ՑԵՂ

Ինչպես Սուպեր Մենը, այս ցեղը ևս առաջացել է սառնամանիքից: Հիշողություն չունեն: Պաշտում են խավարի Աստծուն, բայց փախուստ են տվել հենց խավարից, սառնամանիքից ու իրենց «Աստծուց»: Մեծ մասը իրենց ոչ թե հայաստանցի, այլ էրևանցի են համարում: Հավատացած են, որ Էրևանը քանդվում է: Նայում են հայելու մեջ, ասում են Երևանը դեմքը փոխել է: Չեն ուզում ընդունել, որ Էրևանը ոչ թե ձեոքներից առան, այլ իրենք տվին: Ահավոր վատ են զգում, երբ լսում են թե Հայաստանը շատ թե քիչ տնտեսական դրական տեղաշարժ է արձանագրում: Լավ ճանաչելով իրենց ցեղին՝ հայրենի ղեկավարների նկատմամբ ընդհանրապես հավատ չունեն: Դրամն արժեզրկվում է, ասում են վատ է, բարձրանում է նորից ասում են վատ է, կայուն է մնում՝ էլի ասում են վատ է: Ընտրությունները դեռ չսկսած՝ ասում են կեղծել են, քվեները դեռ չհաշված՝ տոնում են իրենց հաղթանակը: Սկիղբն ու վերջը չեն ջոկում, բայց նրանց կարգախոսն է. «Պայքար, պայքար մինչև վերջ»: Նրանց ցեղապետն ապրում է հեռավոր հայրենիքում, նա «փառքի անհաս ճամփա» է: Ըստ իրենց ցեղապետի. «Ով իրենց հետ չի՝ տականք է»: Ցեղապետը խոսում է յոթ լեզվով, բայց ոչ մի լեզու չի հասկանում:”
Khoren Aramuni, Գլենդել. ԽԱՇաթաղ