Artem Sargsyan > Quotes > Quote > Svetlana liked it

“Պատմում եմ Հակոբ Հակոբյանի «Նոր առավոտ» պոեմը: Խանդավառությամբ ասում եմ, որ պրոլետ բանաստեղծն իր սիրած աղջիկ Ստելլային ասում է. «Գնանք գործարան...» Ասում եմ և նայում, որ խորամանկ ժպտում են տղաները, աղջիկները ինձ նայում են տարակուսանքով: Ավելի համարձակ ուսանող Թորգոմ Ջանանը հարցնում է. «Պարոն, ավելի հարմար տեղ չկա՞ր»:
- Հոն աղմուկ կա, եռանդ ու շռինդ, - հավելում եմ ես Հ. Հակոբյանի տողը:
- Այո, հասկցանք, աղմուկ կա, մանավանդ, ինչպես ըսիք, շռինդ, սակայն... Թյուրիմացությունը մեջտեղ է գալիս: Արևմտահայերենում «գարծարանը» ավելի զուգարանն է: Ինչ վերաբերում է մեր զուգարանին, սփյուռքահայերը այդպես էլ չնկալեցին. մի՞թե դա զուգվելու վայր է: Զուգվել ասելով նկատի ունեին զուգավորվելը և ոչ թե զարդարվելը...”
Artem Sargsyan, Քսանմեկ հազար օրը

No comments have been added yet.