Vazgen Sargsyan > Quotes > Quote > Sossi liked it

Vazgen Sargsyan
“Որ մի գիժ մի քար գցում է հորը՝ հազար խելոք հավաքվում, չեն կարողանում հանել՝ հիմա արդեն զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ խելոքներն իրենք, քարը գլորելով, տանում գցում են հորը, գժին էլ օգնության են կանչում՝ թե արի, էս քարը հորից հանենք։ Ու ասամբլեաներ են գումարվում, պրեզիդենտներ են խոտանվում, դերասանները դառնում են պրեզիդենտ, միլիոնավոր մարդիկ, որ կարող էին հոյակապ կաղամբ կամ սմբուկ աճեցնել, անպտուղ հոգնում ու քրտնում են ժողովների տոթ դահլիճներում, ուր բարի խոստումներն ու հավատարմության երդումներն օճառի պղպջակների նման պայթում են օդում՝ ավելացնելով, սակայն, հավատազրկման ծանրությունը մեր առանց այն էլ կորացած ուսերին։ Ու նոր մարգարեներ են ի հայտ գալիս և ճշմարիտ֊ճշմարիտ հայտարարում, թե «ահեղ դատաստանը, ահա, քթներիս տակ է և մեր միակ փրկությունը...»։ Մեր միակ փրկությունը, պարզ է, աղոթք֊ապաշխարանքը չէ, մեր փրկությունը տիեզերքի նվաճումն է՝ իհարկե խաղաղ նպատակներով. ասել է թե՝ անմարդաբնակ վերջին կղզին էլ իր հազարհարկանի հյուրանոցներով թե ճառագայթահարվեց, Լուսինն ու Մարսը պատրա՞ստ են արդյոք մեզ ընդունել...”
Vazgen Sargsyan, Հացի փորձություն

No comments have been added yet.