Vahagn Grigoryan > Quotes > Quote > Narine liked it
“Ավտոբուսից իջանք մեր փողոց չմտած։ Վարորդն ասաց. «Կներեք... Մտնեմ, վախենում եմ, դուրս չգամ, չի քաշում», և մենք իջանք ու նորից իծաշարուկ քայլեցինք մեր 5֊րդ փողոցով։ Անցնում էինք Սիրանույշի պատուհանների տակով, և այստեղ էլ Հայկարամն արեց իր մարգարեությունը. «Ձեռք չբարձրացնեք նրա վրա, ով ինքն իրեն անիծեց։ Պարսամը երբեք տապանաքար չի ունենա, բայց դրա համար էլ չքարկոծեք Սիրանույշին։ Հիշեք, Պարսամը պատահաբար էր ողջ մնացել, մեկն էր նրանցից, որ անթաղ մնացին ձորերում, ջրերի տակ, անապատներում։ Սիրանույշը չարագործ չէ, կույր է։ Կույրն ինքն իրեն նզովեց, դուք ձորերում, ջրերի տակ, անապատներում անշիրիմ մնացածներին հիշեք, և թող ձեր հիշողությունը ձեր զավակներին անցնի, նրանցից էլ նրանց զավակներին»։”
― Ադամամութ
― Ադամամութ
No comments have been added yet.
