Vahagn Grigoryan > Quotes > Quote > Arsen liked it

Vahagn Grigoryan
“Նա եփվում, տապակվում էր աշխատելու ցանկությունից։ Աշխատանքն այն լամպն էր, որի շուրջը հմայվածի պես պտտվում էր նա և եթե մինչև հիմա չէր ընկել կրակն ու չէր այրվել, ապա միայն շնորհիվ այն բանի, որ դա, ինչպես ասացինք, ոչ թե ճրագ էր, այլ էլեկտրական լամպ։ Բայց վերջերս նա հասկացել էր, որ միայն համառությամբ ավելի հեռուն հնարավոր չի գնալ։ Ոչ, նա ինքն իրեն չասաց. «Ինչի որ հասել եմ, այդ էլ բավական է»։ Նա մտածեց. «Մի՞թե ես այստեղ պիտի կանգ առնեմ»։ Քանի որ հարցը հռետորական էր, ուրեմն, պատասխանը հայտնի էր, և նա սկսեց կորցնել իր միակ զենքը՝ համառությունը։ Դա չգիտակցված կորուստ էր։ Մի որոշակի տարածություն եռանդով լողալուց հետո նա զգացել էր, որ ինչքան էլ ջանք թափի, միևնույն է, ժամանակին չի հասնելու մյուս ափ կամ ընդհանրապես չի հասնելու, իսկ տեղում դոփելու համար չարժե կաշվից դուրս գալ, այդ կարելի է անել պակաս ճիգ ու եռանդ վատնելով։ Տեղակալական բարձունքից նայելով ցած՝ նա շուտով ձանձրացավ միշտ նույն տեսարանը դիտելուց, իսկ ձանձրույթը, ինչպես հայտնի է, վտանգավոր թշնամի է։ Ահա և թշնամին սկսեց որոգայթներ հյուսել, օձը խաբեց նրան, գայթակղեցրեց՝ հուշելով. «Մի քիչ շունչ քաշիր, շուրջդ նայիր, տես, ինչեր կան, դու վաղուց մարդավարի չես ապրել, հետո ուշ կլինի»։ Այլ կերպ ասած, հասնելով Հիսուսի տարիքին, նա խելոքանալու փոխարեն հիմարացավ։”
Vahagn Grigoryan, Տեղատվություն

No comments have been added yet.