Ռուբեն Զարյան > Quotes > Quote > Ruzan liked it

Ռուբեն Զարյան
“Իր հասակի համեմատությամբ Պարույրը շատ բան գիտեր։ Բայց շատ իմանալը ստացական բան է. շատ կարդացիր, մի քիչ էլ հիշողությունդ լավ եղավ, կիմանաս։ Ինձ հետաքրքրողը միշտ այն է եղել, թե բնությունը երիտասարդի մեջ ոսկու հատիկ դրե՞լ է, թե ոչ։ Եթե ասածս ոսկու հատիկը կա, ապա գրքերից առածը հոգուդ բովով անցնում է մի ճանապարհ, մերվում և ձուլվում էությանդ այնպես, որից հետո դժվար է գտնել այն սահմանը, թե երբ ու որտեղ հարստացրեց քեզ գրքից քաղվածը կամ թե գրքից առնվածը ինչքանո՞վ հարստացավ քեզնով։
Հենց այդ օրերին երևաց, որ Պարույրը աշխարհ է եկել ոսկու այդ հատիկով։ Այսինքն՝ աստվածային կայծով։”
Ռուբեն Զարյան, Հուշապատում հատոր 2

No comments have been added yet.