Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Դիցաբանություն
>
Ամառ. առաջարկներ
date
newest »
newest »
Ես առաջարկում եմ կելտական դիցաբանությունից սկսել։ Սկանդինավյան էլ կարելի է, բայց էդ մոտ մի տարի առաջ եմ ուսումնասիրել, հիմա էլ չեմ ուզում։Կարելի ա մեկ էլ չկենտրոնանալ միայն եվրոպական ժողովուրդների դիցաբանությունների վրա, հավես կլինի, որ հետո ճապոնական, աֆրիկական ու հնդկացիական դիցաբանություններ էլ կարդանք ու քննարկենք։
Մմմ, կելտականի հետ համաձայն եմ, չնայած քիչումիչ ուսումնասիրել եմ: Հա, համաձայն եմ, հնդկացիականն էլ ա ինձ շատ հետաքրքրում: Բայց կելտականը լավ միտք ա, համ էլ շատ սիրուն ձևով Յեյթսը հավաքագրել ա:
մեկ էլ հայկականից՝ Mardiros Harootioon Ananikian-ի Armenian Mythology: Stories of Armenian Gods and Goddesses, Heroes and Heroines, Hells & Heavens, Folklore & Fairy Tales
գիրքն էլ ստեղ կա՝ http://rbedrosian.com/ananik.html
այ էս երկուսը մեզ համապատասխան էին երևում Egyptian Mythology by Veronica Ions and Egyptian Myths by George Hart
աաաաա, մեկ էլ պետք ա ընդհանուրում american gods֊ը կարդանք, որ ստեղ քննարկենքկամ էլ կարանք հենց էս բաժնում ընտրենք֊կարդանք ։Դ
american gods-ն ընդհանուրում չկարդա՞նք: ուղղակի որպես մաքուր դիցաբանություն կատեգորիայում չի տեղավորվում:
ուհում, ես չեմ առաջարկում, քանի որ կարդացել եմ
բայց եթե այնտեղ ընտրվի, հավեսով կվերընթերցեմ ։Ճ
սա պարզապես ակնարկ էր, որ առաջարկեք ։Ճ




Որպեսզի մեր մնացած ընթերցումներին շատ չխանգարի, առաջարկում եմ ամեն տարվա եղանակին միայն մեկ-երկու գիրք ընտրել: Բացի դրանից, սովորաբար դիցաբանության մեջ տեքստը քիչ է, քննարկվելիքը՝ շատ:
Ուրեմն այստեղ ընդունվում են ամառվա առաջարկները: Կարող են լինել ինչպես կոնկրետ գրքերի, այնպես էլ որևէ ազգի դիցաբանության տեսքով:
Առաջարկներն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը: