Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

45 views
Ապրիլ 2016 > Ապրիլի գիրք

Comments Showing 1-15 of 15 (15 new)    post a comment »
dateDown arrow    newest »

message 1: by արմին (new)

արմին (tanamasi) | 513 comments Mod
Բարև ժողովուրդ։
Հուսով եմ՝ լավ եք ու ձեր րիդինգ չելենջներից հետ չեք ընկնում։

Քանի որ մեր խմբի ընթերցանական կյանքը պասիվացել է, առաջարկում եմ եկող ամիս կարդալու համար ամեն մեկս առաջադրի այն գիրքը կամ գրքերը, որոնք հեսա-հեսա պատրաստվում է կարդալ, արդեն գցել է էլ․ընթերցիչի մեջ կամ էլ տնտղել է նախաբանը ու գլուխների խորագրերը։

Ու ոնց որ ասում են՝ թռա՜նք։


message 2: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
Լավ բան ասեցիր :) Մի երկու գրքից հետո սրանցից մեկին եմ վերջապես անցնելու: Անձամբ իմ համար երկուսն էլ թեթև ընթերցանություն են թվում:

Patrick NessThe Rest of Us Just Live Here: Էս գրքի մասին կարծեմ Reddit-ից եմ իմացել, ու գաղափարը հավեսն ա թվում: Բոլոր պատմություններում սովորաբար գլխավոր հերոսները լինում են հենց էն մարդիկ, ովքեր իրավիճակի կենտրոնում են: Աշխարհ են փրկում, մոնստրերի/վատ ձյաձյաների դեմ են դուրս գալիս: Իսկ էս գիրքը հետին պլանի կերպարների տեսանկյունից ա գրած: Եթե ես գրող լինեի, ինձ թվում ա հենց տենց premise-ով բան էլ կգրեի:

Joseph FinkWelcome to Night Vale: Սա մի քիչ սպեցիֆիկ ա. մի երկու տարի առաջ ահավոր պոպուլյար դարձավ Welcome To Night Vale պոդկաստը, որի մի քանի էպիզոդ ես էլ եմ լսել: Շա՜տ, շատ հավեսն էր, հումորով էր, նուրբ դետալներով ու լրիվ փախած: Հա, մեկ էլ ահավոր ատմոսֆերիկ ու հետաքրքիր mystery-ներով լի: Էս գիրքը հիմնված ա էդ պոդկաստի վրա, հենց հեղինակների կողմից: Մեծ սպասումներ ունեմ:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 773 comments Mod
Rachel Kushner - The Flamethrowers
Մի տարի ա աչքիս առաջ ա, չեմ կարդում:


message 4: by արմին (new)

արմին (tanamasi) | 513 comments Mod
Փաստորեն Welcome to Night Vale-ը իմ թերթել-բզբզալիքների մեջ ա։ Լավ առիթ ա :)


message 5: by Siranush (new)

Siranush | 48 comments Terry Pratchett - Nation. մի քանի ամիս ա՝Փրաթչեթ չեմ կարդացել, օգնեք փոքրիկ Սիրանուշին կարդա էս գիրքը, ։Դ

Don DeLillo - White Noise, էս էլ քինթդլիս մշտական "հեսա կկարդամ"-ից։


message 6: by արմին (new)

արմին (tanamasi) | 513 comments Mod
Իսկ ո՞նց ենք նամակում խմբի անդամներին։ Կարանք արդեն նամակ ուղարկենք, որ բոլորը տեսնեն թեման ու երկու օրից քվեարկությունը բացենք։


message 7: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
ես էսօր կուղարկեմ բոլորին


message 8: by արմին (new)

արմին (tanamasi) | 513 comments Mod
Հա, մեկ էլ ես առաջարկում եմ՝ The Werewolf Principle, որովհետև գիրքը ձեռքիս տակ է։
ու Keep the Aspidistra Flying֊ը, քանի որ սկսել եմ ու տենց էլ թողել։


message 9: by արմին (new)

արմին (tanamasi) | 513 comments Mod
Nelly wrote: "ես էսօր կուղարկեմ բոլորին"

շնորհակ ։)


message 10: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
վայ, Օրվելի գիրք, որը էն երկուսից մեկը չի :D


message 11: by Gohar (last edited Mar 18, 2016 11:20AM) (new)


message 12: by մառա (new)

մառա Milorad Pavić - Landscape Painted with Tea
մի քանի անգամ սկիզբը կարդացել եմ, դուրս եկել ա, բայց ինչ-որ անկապ պատճառներով կիսատ եմ թողել
ինքը երկու մասից ա. սկզբում մի ճարտարապետի պատմություն ա, ով հորն ա փնտրում, հետո խաչբառի նման մի բան ա, որից դեռ բան չեմ հասկանում, բայց հետաքրքիրն ա երևում, տենց


message 13: by Marat (new)

Marat M. Yavrumyan (marat-yavrumyan) | 24 comments Իմ մոտ էդպես 201 գիրք է։) gavur mahalessi, Մկրտիչ Մարկոսյան, արևմտահայերենով, եթե գտնենք Երևանում։)


message 14: by Sirarpi (new)

Sirarpi | 4 comments Ողջույն բոլորին:Ճ Քանի որ նոր եմ միացել քննարկմանը, չգիտեմ` գիրք արդեն ընտրել եք թե չէ: Կսպասեմ հարցմանը :)


message 15: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
Բարև, Սիրարփի :) գիրքն արդեն ընտրված է, կարդում ենք White Noise-ը. https://www.goodreads.com/topic/show/...


back to top