Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Գիտահանրամատչելի ընթերցումներ
>
Թեմատիկ ընթերցանություն: Գիտահանրամատչելի գրքեր:
date
newest »
newest »
message 1:
by
Davit
(new)
Jan 21, 2014 06:17AM
Ողջույն: Այս թեմայում եկեք հավաքվենք նրանցով, ովքեր ուզում/սիրում են կարդալ գիտահանրամատչելի գրականություն: Առաջարկվող գրքերը կարող են լինել ցանկացած գիտության բնագավառից, միայն թե լինեն հանրամատչելի (խնդրում եմ, բացառենք կեղծ և ոչ գիտական գրքերը): Գրքերի/մասնակիցների քանակից հետո կորոշենք քվեարկության ու ընթերցանության ժամկետների մասին:
reply
|
flag
Ես առաջարկում եմ երկու գիրք :DԱռաջին գիրքը սեքսի ու սեռականության մասին ա, թե ինչ նշանակություն են ունեցել դրանք մարդու էվոլյուցիայում և ինչ դեր ունեն: Մեթ Ռիդլիի «Գենոմը» շատ եմ հավանում, ուզում եմ նաև էս մի գիրքն էլ կարդամ:
The Red Queen: Sex and the Evolution of Human Nature -- Matt Ridley
Իսկ երկրորդ գիրքը Power, Sex, Suicide: Mitochondria and the Meaning of Life -- Nick Lane, պատմում ա միտոքոնդրիումների` տարօրինակ բջջի հատվածների մասին, թե ոնց ա եղել, որ մեր սկզբնական բջիջների ու իրենց հնադարյան համագործակցությունը բերել ա ժամանակակից կյանքի այսպիսի ձևին (կարդացեք նկարագրությունը): (սրա մեջ սեքս չկա, մենակ սեռ ա :D)
Էկեք Կարլ Սեյգան կարդանք,
որովհետև
:DBillions & Billions: Thoughts on Life and Death at the Brink of the Millennium
կամ The Dragons of Eden: Speculations on the Evolution of Human Intelligence
Ես ավելի հակված եմ The Dragons of Eden-ին, չնայած շատ հին ա, 1977-ին ա թողարկվել։
Իսկ եթե լուրջ, Carl Sagan-ը շատ հավես ա գրում, Հոքինգից հետո ամենաշատն իրեն եմ սիրում գիտահանրամատչելիից։ Լավ հումորով ա, ու նույնիսկ հին թվերի համար լավ տեսություններ էր առաջարկում։
Հա էլ եմ հին թվերի պահով մտածում: 1977 թիվը մեր համար շատ հինոտ չի՞ կյանքի ու էվոլյուցիայի մասին ենթադրությունների համար (ես մենակ կյանքի պահով կարամ ենթադրեմ :))):
Դե Cosmos-ն էլ էր շատ հին, բայց լավ կարդացվում էր։ Եթե էվոլյուցիա ա գրքի թեման, չեմ կարծում, որ շատ հնացած տեսություններ լինեն։ Էդ ֆիզիկան ա, որ ամեն տարի թարմանում ա։
Իյա, ոնց չեն կարա հնացած լինեն :D Էդ թվերին նոր մոլեկուլային կենսաբանության ծնունդը եղավ, իսկ էսօրվա էվոլյուցիայի գլխավոր մեթոդը մոլեկուլյար-գենետիկականն ա, այնպես որ լավ էլ հնացած էվոլյուցիա ենք կարդալու :D
Հոքինգին ես էլ մեծ հաճույքով կմիանամ: Չնայած Սեյգանին էլ եմ սիրում ^_^
Մեկ էլ գիտահանրամատչելիների թվին պատմական / հնէաբանական գրականությունն էլ ա մտնում, չէ՞: Եթե հա, մի երկու առաջարկ կարող եմ պեղել, միգուցե հետաքրքրի ինչ-որ մեկին
Մեկ էլ գիտահանրամատչելիների թվին պատմական / հնէաբանական գրականությունն էլ ա մտնում, չէ՞: Եթե հա, մի երկու առաջարկ կարող եմ պեղել, միգուցե հետաքրքրի ինչ-որ մեկին
Հա՜, ես կուզենամ, Նել։Բացի դրանից եթե ացտեկական, եգիպտական (և ուրիշ․․ ըըը․․․ տեղերի) պատմության լավ գրականություն առաջարկեք, էդ էլ կկարդամ։
Ամերիկայի զավթման մասին պատմականորեն գրագետ ու որքան հասկանում եմ բավականին մանրակրկիտ ու հետաքրքիր մի բան գտա` The Conquest of New Spain: Ռեվյուները լավն են, ացտեկներն էլ ներկա ;)
Ու քանի որ դուք պատմություն հիշացրեցիք, մի գիրք էլ ես ավելացնեմ, որ վաղուց ուզում եմ կարդամ, բայց միշտ չեմ կարդում :DGuns, Germs, and Steel: The Fates of Human Societies -- Jared Diamond: Հույս ունեմ, գրքերի քանակով չափը չանցա :D
և ևս մի մոռացած հարց: Ձեր կարծիքով ինչքա՞ն ժամանակ արժե թողել քվեարկությունը ու ինչքա՞ն ժամանակում կարդանք-վերջացնենք:
Դավիթ, Jared Diamond-ի էդ գիրքը հենց ուզում էի առաջարկել, բայց դեռ կասկածում էի :) ուխ, հավես ա լինելու:
Քվեարկությունը երևի էլի մի շաբաթ բաց մնա, իսկ ժամկետը միգուցե ընտրված գրքից ելնելո՞վ որոշենք: Թեմատիկ ընթերցցումների մասին Բյուրակնի առաջարկն էր`
«Օրացուցային խիստ կանոնակարգման չի ենթարկվի: Այսինքն, կարելի է վերցնել որևէ գիրք, որը, օրինակ տասը հատոր ունի և մի տարի ժամանակ դնել ամբողջը կարդալու համար: »
Քվեարկությունը երևի էլի մի շաբաթ բաց մնա, իսկ ժամկետը միգուցե ընտրված գրքից ելնելո՞վ որոշենք: Թեմատիկ ընթերցցումների մասին Բյուրակնի առաջարկն էր`
«Օրացուցային խիստ կանոնակարգման չի ենթարկվի: Այսինքն, կարելի է վերցնել որևէ գիրք, որը, օրինակ տասը հատոր ունի և մի տարի ժամանակ դնել ամբողջը կարդալու համար: »
Նելլի, իսկ չգիտե՞ս, լավն ա՞ էդ գիրքը, ես միշտ պատմությանը վախով եմ վերաբերվում :D: Դե հա, խիստ ժամկետներ չէ, բայց գոնե մոտավոր ժամկետներ պետք են չէ՞, որ քննարկենք, խոսանք գրքի մասին և այլն: Լավ, ուրեմն ընտրվելուց հետո կորոշենք:
ես առաջարկում եմ՝ երկու֊երեք ամիս, կախված մեծությունից֊բարդությունիցու հա՝ մի շաբաթը քվեարկության լրիվ օկ է։
ու եկեք գրքերի ցուցակը պահենք, որ հերթով ընտրենք֊կարդանք ։Ճ
Դավիթ, այ ես էլ դեռ չեմ կարողացել ռեվյուների հիման վրա հասկանալ, լավն ա, թե` չէ: Quora.com-ում էին խորհուրդ տվել ընդհանուր կրթության ու զարգացվածության համար, բայց դե որքանով հիմնավորված տեղեկություններ են գրքում` դեռ պետք ա հասկանալ
Ես հիմա հաղորդում եմ նայում, որտեղ մի ֆիզիկոս խոսում ա holographic reality-ի մասին, ինչը մի հատ mindfuck ա (pardon my French)։ Խայտառակ հետաքրքիր կոնցեպտ ա, նենց որ մի հատ էլ առաջարկություն, Leonard Susskind-ից․An Introduction To Black Holes, Information And The String Theory Revolution: The Holographic Universe
Susskind-ը վերջն ա, ի դեպ: Ամուսինս ժամանակ առ ժամանակ իրա լեկցիաներն ա նայում, ես էլ ականջի տակով լսում եմ: Նենց որ հա, քանի որ գիրք ունի, արժի կարդալ
Իրեն ի դեպ էդ հոլոգրաֆիկ իրականության մտքին Ստիվեն Հոքինգի մի լեկցիա ա հանգեցրել 1981 թվին, black hole-երի մասին։
Մի քիչ սխալ ձևակերպեցի․ Հոքինգի լեկցիան 81 թվին էր, իսկ հոլոգրաֆիկ իրականության տեսության սկիզբը 1993-ն ա։
Ես ինչպես միշտ ուշացած միանում եմ: Գիտահանրամատչելի հազար տարի ա չեմ կարդացել, ու հիմա ահավոր հավես կա ^_^
բայց մեկ ա ինձ ուշացած եմ զգում :D հա, փաստորեն դեռ քվեարկություն էլ չի եղել
Չսպասեցի մինչև փետրվարի մեկ ու մի քիչ շուտ հարցումը բացեցի: Ահա հղումը, եթե իհարկե ինչ-որ մեկին հրավերը չի հասել :Dhttps://www.goodreads.com/poll/show/9...
նոր վերջացրեցի գիրքն, ի դեպ: Վերջերում հավես էր, ոնց որ Contact-ի նախաբան լիներ:
Զատո ես հիմա գիտեմ, որ եթե շիմպանզեների ներվերի հետ երկար խաղալ, իրանք հայհոյանքներ կհորինեն.
« Lana, in a moment of creative annoyance, called her trainer "You green shit." »
Զատո ես հիմա գիտեմ, որ եթե շիմպանզեների ներվերի հետ երկար խաղալ, իրանք հայհոյանքներ կհորինեն.
« Lana, in a moment of creative annoyance, called her trainer "You green shit." »
Էս իմ առաջարկները․Brian Greene - The Elegant Universe: Superstrings, Hidden Dimensions, and the Quest for the Ultimate Theory
Գրինի գրքերից դեռ չեմ կարդացել, բայց սերիաներից եմ նայել, ու հետաքրքիր մոտեցումներ ունի։
Douglas Adams - Last Chance to See
Hitchhikers-ի ֆեներին հատկապես կհետաքրքրի :)
Books mentioned in this topic
Elegant Universe: Superstrings, Hidden Dimensions and the Quest for the Ultimate Theory (other topics)Last Chance to See (other topics)
Contact (other topics)
An Introduction to Black Holes, Information and the String Theory Revolution: The Holographic Universe (other topics)
Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies (other topics)
More...
Authors mentioned in this topic
Brian Greene (other topics)Douglas Adams (other topics)
Jared Diamond (other topics)
Matt Ridley (other topics)
Nick Lane (other topics)



