“Տարօրինակ էր, շատ տարօրինակ, որ այստեղ մարդկանց աչքերի մեջ վախ չկար: Չորս կոզմը տեսնում էր հանգստավետ մի անհոգություն, բաց, ժպտուն դեմքեր, զգում էր կյանքի առողջ, համաչափ զարկերակը: Ու կանայք, կանայք, անվե՜րջ կանայք, որոնց հԻմա նա Իրավունք ուներ, չգրված մի Իրավունք, գլխապտույտ գլորվող տարիների թելադրանքով՝ նայելու ո՛չ թե թաքուն, ո՛չ թե աչքի պոչով, այլ երկար ու գնահատող հայցքով: Թող որիշները դա կոչեն կնասիրություն, հոգ չէ, Ինքը դեմ չէ, բայց Իր համր դա անցած երԻտասարդության կարոտն էր և դեռ չսկսված ծերության տագնապը:”
―
Պերճ Զեյթունցյան,
Վերջին Արեւագալը