“Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա
է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ: Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար և անազնիվ մարդկանց. հասկացիր սա: Մի ամաչիր բարի և քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանութուն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:”
―
The Time of Your Life
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
4 likes
All Members Who Liked This Quote
This Quote Is From
Browse By Tag
- love (101789)
- life (79799)
- inspirational (76205)
- humor (44484)
- philosophy (31153)
- inspirational-quotes (29019)
- god (26980)
- truth (24822)
- wisdom (24768)
- romance (24454)
- poetry (23421)
- life-lessons (22740)
- quotes (21217)
- death (20619)
- happiness (19110)
- hope (18645)
- faith (18510)
- travel (18059)
- inspiration (17469)
- spirituality (15804)
- relationships (15738)
- life-quotes (15659)
- motivational (15450)
- religion (15436)
- love-quotes (15431)
- writing (14982)
- success (14222)
- motivation (13351)
- time (12905)
- motivational-quotes (12658)




