“...Այնթապցի Արմենակը պատմում է, որ տասնմեկ տարեկան հասակում հոր ու մոր հետ գնացել է էրգիր։ Գնացել գտել են իրենց տունը։— Հայրս բախեց դուռը, «տերը» դուրս եկավ՝ ի՞նչ կուզեք։
— Բան չեմ ուզում,— ասել է Արմենակի հայրը,— տիկինս է, որդիս է, կուզենք մեկ գիշեր քնել մեր տանը...
- Ձեր տա՞նը...
— Այո, կարծեմ իրավունք ունենք...
Թուրքը մտորել է մի պահ, ապա ներս թողել։ Լավ հյուրասիրել է, հարգել է, առոք-փառոք քնացրել։ Առավոտյան լույսով տեսել են՝ ողջ բակը փորփրած, շնորհքից գցած... Լարված ու սպասողական նայել է թուրքը
Արմենակի հոր աչքերին՝ սպասողական ու հարցական, դարան մտած կատվի նման հետևել է նրա հայացքի ուղղությանը... Վերջը չի դիմացել.
- Էլ մի թաքցնի գալուդ նպատակը, մի տանջի, ամեն ինչ հասկանում եմ։ Ղուրանը բերեմ, ձեռքս դնեմ վրան, երդվեմ՝ հալալ ախպոր պես կկիսենք ձեր թաքցրած գանձը, տեղն ասա, թե մարդ ես։ Կոտորվեցինք ման գալով... Հալալ ախպոր պես... (Հալալ ախպոր պես...)։
— Չէ, սխալ ես հասկացել։ Ուզում էի պարզապես, որ իմ որդին մի գիշեր քնի իր պապի տանը...
Ամիսներ են անցել։ Արմենակի պապի տանը տիրացած թարքք հասել է Հալեպ։
— Ախպեր... (ախպեր)։ Պետական կնիքով պարտավորագիր եմ բերել, ձեր ոսկու տեղն ասա... Կեսը քեզ հալալ։
— Ոսկին մեր երկիրն էր, որ խլեցիք, ոսկուց թանկ... Տեղը դու էլ գիտես, ես Էլ։ Հիմա ձեր Ղուրանը վկա՝ ի՞նչ ես աոաջարկում։
Նմանօրինակ մի պատմության էլ պատմեց արաբկիրցի Կարոն։ Այս էլ ասեմ, որ չմնա սրտումս ու՝ «սա խնդիրը փակենք»։
Արաբկիր են գնացել, պապենական տունը։ Լավ ընդունել, հյուրասիրել են մեկի փոխարեն երկու օր են պահել ու ճամփա դնելիս աղերսել է «տանտերը».
— Ախպեր (դարձյալ՝ ախպեր), քանի տարի է ապրում եմ այս տանը, հանգիստ չունեմ, գիշերները տանջվում եմ։ Քո հոր տունն է, ճիշտ է, բայց... Մի խոսքով, հալալ արա ինձ, իմ երեխեքին։
— Չէ, ես իրավունք չունեմ... Իմ հայրը այս տան աոաջ է սպանվել, այ, այստեղ, էն աշխարհից թող հալալ անի, եթե կարող է... Իսկ ես իրավունք չունեմ, ես հալալ չեմ անի...
Այսպես։ Սրանով փակենք «ախպերության» պատմությունները: Կարոյի հոր ասածը մենք էլ կրկնենք՝ ոչ, հալալ չենք անի, իրավունք չունենք...”
―
Վարագույրից այս կողմ
Share this quote:
Friends Who Liked This Quote
To see what your friends thought of this quote, please sign up!
0 likes
All Members Who Liked This Quote
None yet!
This Quote Is From
Browse By Tag
- love (101852)
- life (79968)
- inspirational (76358)
- humor (44527)
- philosophy (31208)
- inspirational-quotes (29052)
- god (26991)
- truth (24849)
- wisdom (24804)
- romance (24489)
- poetry (23462)
- life-lessons (22762)
- quotes (21226)
- death (20640)
- happiness (19108)
- hope (18675)
- faith (18524)
- inspiration (17546)
- spirituality (15834)
- relationships (15750)
- life-quotes (15661)
- motivational (15537)
- religion (15448)
- love-quotes (15420)
- writing (14988)
- success (14232)
- travel (13643)
- motivation (13466)
- time (12914)
- motivational-quotes (12672)

