Սամվել Խաչատրյանի կարծիքը «Թալինթ Պֆեսթ» վեպի մասին

https://www.facebook.com/khachatrians...

հունվար 3, 2024

Կոնտեքստ — Կարմինա Բուրանայից եկող անիվի գաղափարը, այսինքն՝ մի կետից սկսումն ու նույն կետին վերադարձը, ու ճանապարհին հազար ու մի պատկերների ու ձայների միջով անցնելը, դեռ շարունակում ա ակտուալ երևալ։ Վերադառնում ես մեկնակետին, ու նույն պատմությունը սկսվում ա նորից՝ նյուանսային չնչին տարբերություններով։

Յոթանասունականների բառերը, ինտոնացիաները, մոդան, անունները, տեղանքները էդ նյուանսներն են, որոնք ենթակա են փոփոխության, բայց դրանից սյուժետային գիծը որևէ էական փոփոխություն չի կրում։ Թալինթ Պֆեստում ներկայացվում ա անիվի մի ամբողջական պտույտ, որտեղ կարմիր գծով անցնում ա դուրս թքվածի գոյատևման ճիգերը դրսի քաղաքում ու դրսի, ընտանիքից դրսի, "ուրիշի" մարդկանց շրջանում։ Կամայական շառավիղ իրենից ներկայացնում ա փոխհարաբերությունների որակն ու բովանդակությունը, մինչդեռ շրջանի մեծությունը կամ փոքրությունը վիզուալացնում ա ժամանակների խորությունն ու գլխավոր հերոսների ինքնընկալումը էդ ժամանակներում։

Լեզուն — Gevorg Ter-Gabrielyan-ի չմոնտաժած լեզուն, որը տեղ-տեղ ընդհատվում ա դիալոգներով, ստիպում ա ապահով տեղավորվել Հայկի գլխում ու Հայկի անձնական քամիների ուղղությամբ գնալ ու վերականգնել դեռահասի պրոֆիլն ու մեկ առ մեկ թվել էն անձնական տարբերությունները, որոնք որպես կանոն դրսում չեն ներվում — գողականության, երեսպաշտության, տուֆտայի, չիմացության ու պարտադրած վախի և այլ պատճառներով։ Լեզվի ընդարձակությունն ու կառուցվածքների մեջ չտեղավորումը ընդհանուր տեքստը սարքում են ակադեմիականին հակադրվող "ակումբային" կամ "ոչ եթերային" ստենդափ կամ էլ արտ-հաուսային մի փերֆորմանս, որին քչերը կդիմանան ու ընդհանուրից թե մի միտք էլ որսան, շատ լավ ա։

Արդիականությունը — Մնացածը՝ արդեն բալկոնում, ժամը չորսին քսանհինգ պակաս, բայց պատմությունը տարբեր անուններով ու տարբեր կոնտեքստներում կրկնվել ա և 80-90 ականներին, և երկու հազարականներին, և երկու հազար տասականներին։

Նորմալիզացված բռնությունն ու դրան լավ աչքով նայելն ու դրա դեմ երբեմն թևաթափ եղած լինելու թեթևությունը Հայկի ու Հայկի նմանների դիմաց անընդհատ դնում ա երկընտրանք՝ կա՛մ ողջ մնալ էնպիսին, ինչպիսին սկզբնապես ես եղել (ու պատժվել), կա՛մ ինչ-որ մի անհասկանալի համառությամբ ընդունել բռնությունն ու համատեղել քո իրականության հետ։ Վերջինս իր հետ բերում ա կյանքի, ապրելու, լավ ու վատ մարդկանց սեփականաշնորհելու ագահություն ու դա բացատրել չկարողանալուց եկող չհասկացվածության զգացում։ Բայց կա նաև կյանքի ու ապրելու հանդեպ ագահություն, որովհետև շրջանում փակված լինելով՝ ակամայից տեր ես դառնում փակված մյուս կերպարներին (նույնիսկ եթե նրանք ստոր են), որովհետև նաֆարիդ մենակ թողնել չի կարելի, ու քո մեջ յուրաքանչյուրից ինչ-որ բան կա․ առանց էդ մանր դետալների դու կիսատությամբ հանդերձ լիարժեք Հայկ չէիր լինի։

Ոնց ասում են՝ The beat goes on կամ Ռադիո Շիրակի ասած՝ պատմությունը շարունակվում է։
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on August 19, 2024 10:37
No comments have been added yet.


Writer's blog

Gevorg Ter-Gabrielyan
About books that I have read etc.
Follow Gevorg Ter-Gabrielyan's blog with rss.