«Մեծ Տիեզերափայլ» գրքի շնորհանդես
Մարտի 7-ին, ժամը 19:00-ին LOFT-ում տեղի կունենա Գեւորգ Տեր-Գաբրիելյանի «Մեծ Տիեզերափայլ» գրքի շնորհանդեսը։
Երեկոյի ընթացքում հյուրերը մասնակից կլինեն նոր հրատարակված գրքի քննարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կունենան այն ձեռք բերել հեղինակի մակագրությամբ։
🗨 Մարդկությունն անցել է Աստծո Աչքի տեսության դարաշրջանը եւ մտել հետևանքա-պատճառային տեսության դարաշրջան: Էներգիայի պաշարն անսպառ է շնորհիվ ինֆորմացիայի անընդհատ ահագնացող քանակի օգտագործման: Այնշթայնյան ֆիզիկան այլևս չի աշխատում, եւ մարդկությունը տարածության մեջ տեղաշարժվում է լույսի արագությունից շատ ավելի արագ: Երիտասարդ գիտնական Հայկ Մենէջյանն իր գործընկերների հետ խորը Տիեզերքում ուսումնասիրում է մի տարօրինակ երևույթ՝ Տիեզերափայլը: Սակայն կանանց հետ հարաբերությունները շեղում են նրան: Շեղու՞մ են, թե՞, ընդհակառակը, օգնում հասկանալ... Սեր, սեքս, գենդեր, ուղեղ, ֆանտաստիկա, աշխատանք, փիլիսոփայություն, գիտություն – ամենը միախառնվել է Հայկ Մենէջյանի կյանքաշխարհում: Եվ, քանի դեռ նա դեգերում է անպատասխան սիրո եւ պատասխանատու տարփանքի բավիղներում՝ Տիեզերքի խորխորատներում սպառնալիորեն ահագնանում է անիմանալին: Ով գալու է՝ թող գոինգ դնի իվենթում: Բոլորդ էլ բարի գալուստ. https://www.facebook.com/events/51082...

Published on February 24, 2023 10:41
No comments have been added yet.