Տիգրան Գորշ

Տիգրան Գորշ - Տիգրան Ստեփանի Գրիգորյան (1985) Իմաստասեր, իրավաբան (փաստաբան), փիլիսոփայական կոնցեպցիան՝ բարձրագույն ԵՍ-ի ինքնաճանաչում - ինքնարարում (մարդն անցումային գոյաձև է)։
Հեղինակի խոսքը, գրական ոճը, որը հաճախ դուրս է համակարգված մտածողությունից, ընթերցողին տալիս է մտածելու և ինքնաբացահայտվելու յուրօրինակ ազատություն։ Ըստ ոճի և փիլիսոփայական կոնցեպցիայի՝ նրան հաճախ համեմատում են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հետ և, իրավամբ, որպես սոցիալական, բարոյական և այլ նախապաշարումներից զերծ «ուժեղ անհատականության» ինքնակայացման տեսություն, Գորշի փիլիսոփայությունը կարող է համարվել «նիցշեականություն», թեպետ փիլիսոփայության գիտակներն ու խորաթափանց ընթերցողները չեն կարող չնկատել էական տարբերությունը, որը կառուցվում է ինքնարարման գաղափարի առանցքի շուրջ։ Միաժամանակ, հեղինակն առաջ է քաշում «մտքի զրոյականացման», «բարձրագույն Ես-ի» և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք, այլից զատ, տալիս են աշխարհայացքների վերանայման ազդակներ։ Հայ փիլիսոփայական մտքի համատեքստում նրա փիլիսոփայությունն աննախադեպ է և կարող է մեծ ավանդ ունենալ դրա հետագա զարգացման մեջ։աղբյուր - https://grapaharan.org/  https://www.tigrangorsh.com/
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on February 06, 2021 09:05
No comments have been added yet.