«Հրապարակ նկուղ» գրքի մասին
Նունե Դիլանյանի ելույթը՝ գրքի շնորհանդեսի ժամանակ, 2013.
Այսօր լավ օր է, որովհետև խոսելու ենք մի մարդու մասին, որի հետ հետաքրքիր է, որի մասին հետաքրքիր է, որի դեմ անգամ հետաքրքիր է:
Չգիտեմ, Գևորգից սկսեմ, թե իր գրքից, չնայած, երևի թե, որ կողմից էլ սկսեմ, ի վերջո նույնը կստացվի:
Եթե դիտարկենք ընթերցանությունը որպես մի գործընթաց, որը հարցեր է առաջացնում, պատասխաններ տալիս, ստիպում մտածել, զգալ, ճանաչել, ապրել ճանաչելու հաճույքը, կանգ առնել, երբ ճանաչելը չի ստացվում, չշտապել մերժել, ևլն, ապա այս գիրքը, իմ կարծիքով, լիովին արդարացնում է ընթերցանության համար նախատեսված տեքստի առաքելությունը` սկսած ինտրիգ բովանդակող վերնագրից վերջացրած իր ժանրային առանձնահատկությամբ:
Ինձ համար հարցերը մի քանի հարթություններում են տեղադրվում. մի հարթությունը ռեֆլեքսիվ-ընդհանրականն է. երբ է սկսում ձգել նկուղը, ինչն ես որոշում թողնել այնտեղ, իսկ ինչը` հրապարակ հանել: Մյուսը` անձնավորված-կենսագրական. համադրել իմ ճանաչած «օպերայի աչկարիկ» երիտասարդին այսպես ասած դրսից և ներսից, այսինքն` ինչպիսին էինք տեսնում Գևորգին մենք և ինչպիսինն էր իր կարծիքով: Սա մի կողմից: Մյուս կողմից` համադրել մեր կանխատեսումները և այսօրվա Գևորգ Տեր-Գաբրիելյանին: Եվ վերջապես երրորդ հարթությունը կոնկրետ տեքստաբանական է, ինչի մասին ես հիմա չեմ խոսի, քանի որ կարծում եմ խոսողներ շատ կլինեն, իսկ ես չէի ցանկանա երկար խոսել:
Ինձ համար Գևորգը Homo ludens է, ավելին, եթե կարելի է այդպես ասել, Homo ludens solus: Ինձ թվում է, որ խաղը` բառիս ոչ պարզունակ և ոչ բացասական իմաստով Գևորգի էությունն է, և ես դա տեսա նաև իր գրքի մեջ. բառախաղի, լեզվախաղի, իրավիճակախաղի, մարդախաղի փայլուն օրինակներ: Ավելի շատ ինքն իր հետ է խաղում, ավելի շատ ինքն է իրեն հավանում կամ չհավանում: Իր խաղն է իր նկուղում, իսկ թե հրապարակը ինչպես կարձագանքի` դա արդեն կողմնակի էֆեկտն է:
Սա գիրք է, որը հիշեցնում է, համարձակ քննարկման ցանկություն առաջացնում: Գիրք, որը ստեղծում է իրավիճակ – էլի խաղ: Մի խաղ էլ խաղաց հրապարակի հետ: Եկեք, ասեց, պատմվածքների մրցույթ հայտարարենք: Խորագիրն էլ տվեց: Շատ էր ուզում հրապարակը լավ խոսքով լցնել: Այնքան էլ չստացվեց: Չստացվեց՝ չստացվեց, ասեց: Ես կանեմ: Ու արեց: Կարծում եմ, լավ ստացվեց: Գևորգի մոտ քիչ բան չի ստացվել, և նույնիսկ այն, ինչ չի ստացվել, չի վերացել:
Դեռ շատ բաներ ունեմ ասելու, բայց վտանգ կա, որ խոսքս կվերածվի կամ ձգձգված վերլուծության, կամ բաժակաճառի, այդ պատճառով այստեղ կանգ եմ առնում ակնկալելով, որ քննարկումը կանցնի Գևորգին արժանի ինտելեկտուալ մակարդակով և Գևորգին արժանի հավեսով, հումորով ու անկեղծությամբ:

Published on July 27, 2018 06:26
•
Tags:
squarecellar
No comments have been added yet.