Գառնիկ Սահակյան, Garnik Sahakyan > Quotes > Quote > Anoosh liked it

“Բանն այն է, որ Հայաստան մտել է երկու քրիստոնեություն, մեկն՝ առաջին դարում, մյուսը՝ չորրորդ: Առաջինը նպատակ ուներ մաքրել մարդու միտքը, քանի որ աչխարհը սկսվում է մարդու մտքից: Սովորեցնել մարդուն ծնվել վերստին և մտնել Աստծո արքայություն, այսինքն՝ ազատվել ֆիզիկական սահմանափակությունից եւ դառնալ հոգեւոր էություն: Մաքուր մտքով ստեղծել նոր իրականություն, որտեղ բոլորը միմյանց հետ կապված կլինեն սիրով եւ կլինեն կատարյալ, ինչպես որ երկնավոր Հայրն է կատարյալ: ( Մատթ.5:48) Երկրորդը, սակայն, նպատակ ուներ հսկել մարդու միտքը՝ վախի եւ սպառնպլիքների միջոցով, պատվիրում էր մշտապես ապրել մեղավոր լինելու բարդույթով եւ հնազանդ լինել ֆիզիկական տերերին: Առաջինը սովորեցնում էր հասկանալ եւ հավատալ: Երկրորդը՝ հավատալ, առանց հասկանալու: Առաջինը Աստծո անունով միավորում էր, երկրորդը՝ Աստծո անունով սպանում:”
Գառնիկ Սահակյան, Garnik Sahakyan, ԳԻՍԱՆԵ ՏԱՃԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ

No comments have been added yet.