Մկրտիչ Սարգսյան > Quotes > Quote > ARTAK liked it

Մկրտիչ Սարգսյան
“Անցան օրեր, տարիներ անցան։
Հյուսվեց «Մատյանը»։ Սուրբ գրքի կողքին հաստատապես հանգրվանեց «Նարեկը»։ Հայոց մեծերի կողքին հայտնվեց մեծագույնը։ Եվ որովհետև հողածին էր, շտապեց և մահը։ Սակայն մահը սխալվել էր։ Գրիգոր Նարեկացու մահն ու անմահությունը տեղի ունեցան միաժամանակ։ Ավարտվեց «Մատյանը», փակվեց վերջին էջն ու հավիտենապես փակվեցին նաև աչքերը։ Հետո անմահությանը գումարվեց նաև սրբությունը։ Սրբացավ։ Եվ նա դարձավ հայոց անմահության պանթեոնի հավերժական բնակիչը։ Անցնում է նա անմահության ճանապարհը՝ առանց երկնչելու ժամանակից, փոթորիկներից ու եղեռններից։ Եվ այսպես մի հազարամյակ։ Առջևում հազարամյակներ, հավերժություն...
Բանաստեղծը թաղվեց Նարեկի վանքում, Սուրբ Աստվածածին և Սանդուխտ եկեղեցիների արևելյան կողմում։ Նրա գերեզմանը, որ դարեր ու դարեր ուխտատեղի էր և փոքրիկ մատուռը, որ կառուցված էր նրա շիրմին և միշտ զարդարված մոմերի հրավառությամբ, այլևս գոյություն չունի։ Հիմնահատակ կործանված է և հավասարեցված հողին, քանզի անհամատեղելի են սրբությունն ու թուրքը:”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Գրիգոր Նարեկացի, Grigor Narekaci

No comments have been added yet.