Խորխե Լուիս Բորխես, Մյուսը > Quotes > Quote > Narine liked it
“մահվան շեմին կանգնած մարդն ուզում է մանկության օրերի աղոտ մի պատկեր հիշել, զինվորները, որ ուր որ է մարտի մեջ պիտի մտնեն, խոսում են ցեխի կամ սերժանտի մասին: Մեր իրավիճակը եզակի էր և, անկեղծ ասած, մենք պատրաստ չէինք: Դժբախտաբար, գրականությունից խոսեցինք. վախենամ, թե այնպիսի բաներ ասած չլինեմ, որ սովորաբար լրագրողներին եմ ասում: Իմ alter ego-ն հավատում էր նոր մետաֆորներ հորինելուն և հայնտնաբերելուն, իսկ ես՝ նրանց, որոնք համապատասխանում են համընդհանուր և իրար մոտ ընդհանրություններին, որոնք մեր երևակայությունն արդեն ընդունել է. մարդկանց ծերությունն ու մայրամուտը, երազն ու կյանքը, ժամանակի ընթացքն ու ջրի հոսքը: Արտահայտեցի նրան այս կարծիքս, որ տարիներ անց ինքն էր արտահայտելու որևէ գրքում:”
―
―
No comments have been added yet.
