Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

This topic is about
The Birthday Party
Արխիվ
>
Մայիսի գիրքը գտնենք ու քննարկենք
date
newest »

Գտա պյեսների ժողովածու, որտեղ The Birthday Party-ն կա.
Անգլերեն (epub): https://infotomb.com/43g9s
Անգլերեն (mobi): https://infotomb.com/mfrg7
Անգլերեն (epub): https://infotomb.com/43g9s
Անգլերեն (mobi): https://infotomb.com/mfrg7
Սկսել եմ արդեն, առաջին արարը համարյա վերջացրել եմ: Մեգի կերպարն ա շատ տիպ՝ նենց միամիտ, մի քիչ էլ դեբիլոտ:
Ժող, վերջը չեմ ջոկում՝ Սթենլի՞ն ա Մեգի ամուսինը, թե՞ Փիթին: Ուշադիր չե՞մ կարդում, թե՞ հատուկ ա էս ամեն ինչն աղավաղված:

Հա, նոր վիքիում նայեցի, Մեգն ու Փիթին նույն ազգանունն ունեն:
Բայց Փիթին ա էն երկուսին բերում, չէ՞: Բա էդ դեպքում ինչու՞ ա զարմանում, որ իրանց տեսնում ա:
Չնայած ոնց ջոկում եմ, սա ոտից գլուխ աբսուրդ ա:
Բայց Փիթին ա էն երկուսին բերում, չէ՞: Բա էդ դեպքում ինչու՞ ա զարմանում, որ իրանց տեսնում ա:
Չնայած ոնց ջոկում եմ, սա ոտից գլուխ աբսուրդ ա:

աաաաա, լավն էր՝ անհասկանալի իրավիճակում անհասկանալի դեր :D :D :D
Սոնա, աչքիս վերջացրել ես, տեսա հինգ աստղ ես դրել, մի քիչ կիսվի տպավորություններով:
Սոնա, աչքիս վերջացրել ես, տեսա հինգ աստղ ես դրել, մի քիչ կիսվի տպավորություններով:

Լավ կլիներ մեր մոտ էլ Հարըլդ Փինթըրի պիեսներից մի քանիսը բեմադրեին, հաճույքով կնայեի/կամ կարող ա՞ կա, ես տեղյակ չեմ:)/:
Հա, Բեկետին ինձ էլ հիշացրեց: Նենց Գոդոյոտ մոմենտներ կային:
Ես էլ եմ ուզում բեմադրությունը նայեմ: Փորփրեմ, տեսնեմ որտեղ են բեմադրել:
Ինձ քիչ մնաց, վերջին գործողությանն եմ հասել:
Ես էլ եմ ուզում բեմադրությունը նայեմ: Փորփրեմ, տեսնեմ որտեղ են բեմադրել:
Ինձ քիչ մնաց, վերջին գործողությանն եմ հասել:

Մի քիչ խառն ա:
Սթենլիին սկզբից հավանեցի, բայց հետո, երբ իրական դեմքը բացահայտում են, մի տեսակ հիասթափեցնող էր)))) Մեգը Սթենլիի ասած խելքը թռցրած կին ա: Թողես՝ մենակ հարցնի՝ is it nice?)))) Լուլուն էլ դեմք ա: Ոնց հասկացա, իրեն ով ասի՝ արի, գոգիս նստի, կնսի))))
Իսկ եթե ուշադիր եք եղել, պիեսի սկզբում բոլոր հերոսների տարիքները գրված են, դա ավելի ա օգնում հերոսների կերպարները ամբողջական պատկերացնելու հարցում: Հիմա սկսել եմ երրորդ արարը ու կանգ եմ առել: Էս քանի օրը ժամանակ գտնեմ՝ ավարտեմ, տեսնեմ՝ ինչ ա կատարվում ընդհանրապես:ՃՃՃ
Մինչև հիմա ինչ-որ խառն ա ամեն ինչ: Հլը որ չեմ հասկացել, թե ինչ կատարվեց երեկոյան լույսերը անջատվելուց հետո: Հետաքրքրասիրությամբ սպասում եմ, որ ժամանակ գտնեմ ու կարդամ ավարտը:
Սթենլիին վերջը տարա՞ն: Ու ի՞նչ էին ուզում ընդհանրապես իրենից բոլորը :/
հա օքեյ, պիեսի տեսակն էր էդպիսին` մինչև վերջ անհասկանալի ու աբսուրդ: Բայց ինչի՞ էլի ախր, ում համար էդքան բան արեցին: Մի քիչ շատ ձևական էին բոլոր հերոսները: Էն երկուսն էին հավես , էն էլ ոչ միշտ, տեղ-տեղ:

Հա, տարիքների պահը ես էլ որ նորից նայեցի, ամեն ինչ տեղն ընկավ:
Փաստորեն մենակ ես չեմ, որ կորել եմ մեջը: Բայց դե աբսուրդն էլ աբսուրդ ա, ինչ անես :D Գրազ կգամ, որ էս գործի մասին էլ հատորներով վերլուծություններ կան, թե ինչի մասին ա, ոնց որ Գոդոյի դեպքում:
Փաստորեն մենակ ես չեմ, որ կորել եմ մեջը: Բայց դե աբսուրդն էլ աբսուրդ ա, ինչ անես :D Գրազ կգամ, որ էս գործի մասին էլ հատորներով վերլուծություններ կան, թե ինչի մասին ա, ոնց որ Գոդոյի դեպքում:
ըհն, ինչքան շատ ա անհասկանալի լինում գործը, էդքան շատ են վերլուծում իրան: բայց մեկ ա Գոդոյին չէր հասնի սա
Դե Գոդոն շատ բացահայտ ղըժ ա, ու մի տեսակ բացում ա, որ դնում, լուրջ-լուրջ վերլուծում են: Իսկ էս մեկն էդքան էլ հասկանալի չի՝ ղըժ ա, թե ես չեմ հասկանում:

Շատ կուզենամ մեկը բացատրի, թե իր հասկացածով երեկոյան ինչ ա եղել: ))))
Ես էլ վերջացրի: Ինձ թվում ա՝ ստեղ կրոնատերտերական բոցեր են: Մի հատ գնամ, ռիվյուներ կարդամ, տեսնեմ՝ ինչ են ասում:

Բայց, կարծում եմ, ընդհանրապես ցանկացած ստեղծագործություն հասկանալի պիտի լինի առանց ռիվյուների ևս: Թե չէ, էլ ի՞նչ իմաստ գրելու մեջ, երբ ոչ ոք չի հասկանա առանց վերլուծության:
Հա, համաձայն եմ, ռիվյուն հեղինակի սուբյեկտիվ ընկալումն ա:
Մի երկու բան փորփրեցի, ինչ-որ քաղաքական դոմինանտություն, բան-ման, սենց բաներ էին գրած: Բայց մի տեսակ ուղեղիս մեջ չի մտնում էլի:
Մի երկու բան փորփրեցի, ինչ-որ քաղաքական դոմինանտություն, բան-ման, սենց բաներ էին գրած: Բայց մի տեսակ ուղեղիս մեջ չի մտնում էլի:
ես լավ ուշացումով, բայց վերջը կարդացի: Հավես էր շատ, աբսուրդի գագաթնակետն էր, ու չնայած որ լիքը հարցեր առաջացրեց ու անհասկանալի բաներ կային, ընդհանուր առմամբ տենց խառը չէր մեկա: Հեղինակի նախաբանը կարդացել էի, ու պատրաստ էի, որ կարևոր ամեն ինչ մնալու ա տողերի արանքում, որ Փինթերը չի սիրում կերպարներին ստիպել նախապատմությունն ու մանրամասները ծամել, դնել ընթերցողի/հանդիսատեսի բերանը: Նենց որ կարդալուց փորձում էի պոդտեքստը ընկալել, բայց շատ չէի լարվում` եթե պարզ չդառնա էլ, թե ինչումն էր բանը, դրանից բուն էդ մի օրվա պատմությունը չի փոխվի:
Շատ փախած էին կերպարները: Մեգը ծերությունից մի քիչ խելքը թռցրած, բայց դեռ ակտիվ ու ժիր կին էր: Փորձում էր դատարկ կյանքը լցնել տարբեր բաներով: Իբր թե բիզնես էր վարում, բայց իրականում բիզնես չկար, ուղղակի առօրյա տնակյաց կյանք էր: Կամ օտար մարդու փորձում էր մամայություն անել, բայց դե ոչ Սթենլիին նորմալ ճանաչում էր, ոչ էլ իրական մտերմություն կար իրանց միջև: Հետո էլ ջահելությունն էր փորձում հետ բերել` խմելով ու ֆլիրտ անելով անտեղի տեղը կազմակերպված խնջույքին: Մի խոսքով, սուրոգատ կյանքով էր ապրում:
Փիթին դրա հակառակն էր լրիվ: Ոչ մի բանով չէր ապրում, ոչ մի բանի մեջ չէր խառնվում, ոնց որ սկի չլիներ էլ: Զարմանալի չի, որ բուն Birthday party-ին սկի չկար էլ, ու ոչ ոք բացակայությունը չնկատեց:
Սթենլին պարանոյայի վառ օրինակ էր: Հերիք չի ինքն էր ինչ-որ բաներից փախել, մեկուսացել ու մենակ ու դատարկ կյանքով էր ապրում, մի հատ էլ ուրիշներին էր փորձում վարակել իր մտավախություններով ու կասկածներով (Մեգի ու սայլակի դրվագը): Դեպրեսված, տխուր, հեշտ ճնշվող ու շոկի մեջ ընկնող մարդ էր: Կարևոր չի, ինչի էին իրա հետևից եկել, կարևոր ա, որ մի տարի սպասում էր, որ կգան, ու վերջը երբ եկան, չէր ուզում հավատալ, բայց մեկ ա վերջը հանձնվեց: Ես էլ երևի մի քիչ վերլուծություններ կարդամ, որ պարզեմ` վերջը էդ «դաշնակահար» լինելու մասին սուտը ինչ-որ սիմբոլիզմ ունե՞ր, թե՞ ոնց: Կարող ա ասենք ինչ-որ հանցագործ միջավայրում էր ապրում/աշխատում, եսիմ:
Լուլուն դե տենց կարևոր չէր, ուղղակի երևի Գոլդբերգի ուժեղ համոզիչ skill-ի օրինակէր ծառայում: Գոլդբերգենց մասին էլ երևի հետո կգրեմ:

հա, ես էլ եմ հակված լրտեսների կողմ :D Գոլդբերգը ոնց որ տարբեր կյանքերով ապրող մարդ լինի` ծնողների համար մի մարդ էր, կնոջ համար` ուրիշ, գործընկերների` բոլորովին այլ: Էն աստիճան, որ անուններն էր անընդհատ փոխում ))
հեյ, ես էլ այսօր ավարտեցի ։Ճ մի տեսակ քննարկումից դուրս եմ ընկել, բայց տպավորությունս գրեմ․
հա, ինձ էլ Գոդոյին հիշացրեց, բայց մի տեսակ ոնց որ դրանից ոգեշնչցված լիներ, բայց ոչ շատ հասուն, հիմնական գաղափարի առումով։
բայց հավեսն էին կերպարները, մի տեսակ բոլորն էլ ինֆանտիլ էին։
հա, ինձ էլ Գոդոյին հիշացրեց, բայց մի տեսակ ոնց որ դրանից ոգեշնչցված լիներ, բայց ոչ շատ հասուն, հիմնական գաղափարի առումով։
բայց հավեսն էին կերպարները, մի տեսակ բոլորն էլ ինֆանտիլ էին։

Հիմա ես ուզում էի հասկանալ , թե որ կերպարն ա ինձ շատ դուր էկել, չկարողացա առանձնացնել. բոլորն էլ իրոք շատ հավեսն են ու շատ ունիկալ են:
Էրեկ գրադարանում մի գիրք աչքովս ընկավ: Կոչվում էր՝ Իշխանությունը Հարոլդ Փինթերի գրքերում: Մտածեցի՝ էս գործն էլ կարա իշխանության մասին լինի: Ի վերջո, գրեթե բոլոր կերպարները փորձում են իշխանություն բանեցնել մյուսների վրա, ամեն մեկն իրա ձևով:
Չէ, մտածեցի՝ կարդացողը չեմ: Բայց էսօր էլի գնալու եմ գրադարան: Երևի ամեն դեպքում վերցնեմ, թերթեմ:

Պուճուր բան է. մոտ 100 էջանոց պիես: Կխնդրեի, որ էստեղ մի երկու հղում դնեք գրքի էլեկտրոնային տարբերակը ճարելու համար: