Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Կոմիքսներ և գրաֆիկ նովելներ
>
Պերսեպոլիս
Ժող, մի խնդրանք էլի: Եթե էլեկտրոնային ունեք, հղումը տեղադրեք ստեղ :)
Եթե ֆրանսերեն տարբերակն էլ ունեք, ավելի լավ )
Եթե ֆրանսերեն տարբերակն էլ ունեք, ավելի լավ )
ահա անգլերեն երկու մասն էլ․ցբռ֊ի տորրենտը․ https://kickass.so/persepolis-volumes...
և սա էլ պդֆ֊ով․ http://www.grgafication.com/wohum-201...
Պարսիկների պատմությունն ավելի լավ գիտենք մինչև Արևելյան Հայաստանի՝ Պարսկաստանի կազմից դուրս գալը: Հետաքրքիր է կարդալ պատմական հետագա ընթացքը:
Ահա թե ինչու է իր կոմիքսներն ստեղծել Սատրափին՝ ըստ իր խոքսերի. տեռորիզմի, ֆաշիզմի, ֆունդամենտալիզմի անվանումներով կնքված Իրանն այլ՝ իր երկրի բնակչի աչքերով ներկայացնելու համար:
Ես մի հատված եմ մենակ կարդացել, ոնց որ առաջին հատորի մեջտեղներն ա: Ահավոր լավն ա: Մշակութային շոկ կոչեցյալն էնքան լավ ա նկարագրում: Համ էլ շատ հավես ցույց ա տալիս, թե ոնց հաճախ արևելյան ու արևմտյան ծայրահեղությունները նմանապես ահավոր:
Ինչ պարզ, բայց տխուր, խորքային իմաստներ են ընկած Սատրափիի կոմիքսների մեջ: Հենց առաջինը՝ գլխաշորերի կրելը դպրոցներում, աղջիկ-տղաների առանձնացումը...
Հա, ինքն իր առաջ դրած նպատակը լավ է կատարել. որն է՝ ցույց տալ իր երկրի բացասական կողմերն ու չմոռանալ հասկացնել մյուսներին, որ իրենք էլ իրենց բացասականներն ունեն: Պետք չէ պիտակավորել ազգերին ու անցնել առաջ:
Երևի պարզ էր, որ պարսիկներն էլ պիտի ունենային կրակի պաշտամունքի տոն, կրակի վրայով թռնեին, բայց դե որ կարդում ես, ավելի հիմնավոր է դառնում:
Հերոսոհին ասում է, որ իր սիրելի գրողը տեղային Չարլզ Դիքենզը Ալի Աշրաֆ Դարվիշյանն էր:Մտածում եմ՝ հիմա կասի՝ նա հայ էր:
Բայց ասում է՝ մայրս ասաց, որ նա քուրդ է:
ես տպած ունեմ երկու մասն էլ, նենց որ թե ուզեք կարամ փոխանցել։ անգլերենով ա
Ժող, էնքան շնորհակալ եմ ձեզնից էս կոմիքսի ընտրության համար: Ի՜նչ հավեսով եմ կարդում:Մինչ այս կոմիքսները, կարդում էի Օրհան Փամուկ, բայց շատ հիասթափված եմ Փամուկի գրելաոճից, կամ գուցե թարգմանությունն է վատը, չգիտեմ: Իսկ Մարջան Սատրափին ուղղակի կլանում է և բաց չի թողնում: Փամուկին թողել, Սատրափի եմ կարդում:
Ես էլ եմ սկսել արդեն :)
Փաստորեն, էն, ինչ կարդացել եմ, սկիզբը չէր: Բայց իրոք շա՜տ լավն ա: Ու ինչքան քիչ բան մենք գիտենք մեր հարևան երկրի նորագույն պատմությունից:
Փաստորեն, էն, ինչ կարդացել եմ, սկիզբը չէր: Բայց իրոք շա՜տ լավն ա: Ու ինչքան քիչ բան մենք գիտենք մեր հարևան երկրի նորագույն պատմությունից:
1980-ականներին մեր հայրերը շատ լավ էին ապրում Սովետական միությունում, իսկ մեր հարևան իրանցիները չգիտեին ում դեմ պայքարեին՝ ներքին ֆունդամենատալիզմի, հիմար ավանդույթների, թե՞ թշնամի Իրաքի: Ոնց որ ձորի եզրագծին ապրեն, հետն էլ հեղինակն հասկացնի, որ այդպես էլ հնարավոր է ապրել ու սիրել սեփական հայրենիքը:
շատ հավես ա նկարածբայց նկատո՞ւմ եք, որ ոչ մի բան չի ներկայացված հենց ֆունդամենտալիստների տեսանկյունից։ նրանք բայ դեֆոլթ չարիք ու հետամնաց են ընդունվում։ ու նույնիսկ պատկերների մեջ ավելի֊պարսիկ են (թշնամի՞)՝ քթերն ու դեմքերի գծագրերը, քան հեղափոխականները։
Հա, իհարկե, քանի որ Մարջանն ու իր ընտանիքը դեմ էին սկզբում շահին, ապա նրանից հետո եկած ֆունդամենատլիստներին, քանի որ Այգեկցու առակի պես վատ իշխողի հետևորդը նրանից հազար անգամ վատը դուրս եկավ:Տասնչորսամյա Մարջին ուսուցչուհուն ասում է. <Եթե շահի ժամանակ ունեինք երեք հազար քաղաքական բանտարկյալ, ապա իսլամական ռեժիմի ժամանակ ունենք երեք հարյուր հազար>:
Կա՞ այս երևույթը.Ներկայիս մուսուլմանական կամ ասիական երկրների հայտնի գրողներն հիմնականում հարուստ կամ որոշակի հարստության տեր, հետն էլ կրթված, եվրոպականացված մարդկանց զավակներն են: ՃՃՃ
Հ.Գ. Էս վերջին կարդացածս գրքերը ոնց որ ինձ այդ մտքին հանգեցրին: Բայց կուզեի լսել ավելի շատ կարդացած մարդկանց կարծիքներ:
Ես էլ եմ տենց բան նկատել, բայց դե ես շատ չեմ կարդացել էդ կողմերի գրականություն: Ամեն դեպքում, դա կարա իրա բացատրությունն ունենա. կրթված մարդկանց էրեխեքն են ի վերջո գրող դառնում:
Ահավոր հիշացնում ա Maus, I: A Survivor's Tale: My Father Bleeds History֊ը։ Այնտեղ էլ պատերազմի, ռեպրեսիաների մասին է, ընտանիքի պատմություն։ Ու նույնիսկ նկարելու ձևն է հիշացնում։
Բայց հետաքրքիր ա... Վռոձի տարբեր երկրներ, տարբեր համակարգեր, բայց ինչքան շատ բան ա Հայաստանին նման: Ասենք, նույն դասատուն սկզբում մի իդեոլոգիա ա սովորացնում, հետո՝ ուրիշ (Հայաստանում նույն ձև աթեիզմի դասախոսները կրոն էին տալիս): Կամ հիվանդանոցի դիրեկտորը, որ պատուհան լվացողն ա... Կամ էս կաշառքների պահերը:
Ու մեկ էլ նենց հավես, կարճ-կարճ ու շատ դիպուկ արտահայտություններ կան:
"It had been so long I'd been able to talk to someone without having to explain my culture."
Էս էնքան հզոր նախադասություն ա, էնքան բան ա ամփոփում իր մեջ: Ցանկացած էքսպատ/իմիգրանտ կհասկանա սա:
"It had been so long I'd been able to talk to someone without having to explain my culture."
Էս էնքան հզոր նախադասություն ա, էնքան բան ա ամփոփում իր մեջ: Ցանկացած էքսպատ/իմիգրանտ կհասկանա սա:
կարդալ անպայման ^^ ինքը նենց հասարակ ա, բայց հասարակ լինելով ավելի շատ բան ա ասում, քան թույն գրաֆիկայով գրքերը: Իրոք շատ լավն ա, դիպուկ ա շատ:
Ես աչքիս ռիվյու եմ գրելու սրա մասին, մի հատ էլ առանձին նամակ Սատրապիին, թե՝ ճակատդ պաչեմ:
Ինքը էնքա՜ն ճիշտ բան ա արել, էնքա՜ն... նենց կուզեի, որ Հայաստանից էլ մի տենց գրող դուրս գար, չեք պատկերացնի:
Ինքը էնքա՜ն ճիշտ բան ա արել, էնքա՜ն... նենց կուզեի, որ Հայաստանից էլ մի տենց գրող դուրս գար, չեք պատկերացնի:
Այ տենց, դասերս թողած, նստեցի, վերջացրեցի: Լացացրեց ինձ:
Ահավոր լավն էր: Մարջիի կերպարը շատ հարազատ էր, էնքան ընդհանուր գծեր տեսա իրա ու իմ մեջ: Ու հաստատ էս խմբում հավաքվածներից շատերն էդ ընդհանրությունները կտեսնեն: Ճիշտ ա՝ Հայաստանում բարեբախտաբար իսլամական ռեժիմ չի էղել, բայց ես էլ էի դպրոցում, իսկ հետո նաև համալսարանում որոշակի բաներ բարձրաձայնելու համար զանազան խնդիրներ ունենում:
Դե էլ չասեմ, որ մշակութային շոկ-հետադարձ մշակութային շոկ երևույթներն ընտիր էին նկարագրված: Ու հավես էր, որ կարճ, դիպուկ նախադասություններով էնքան շատ բան էր ասում, որ պաուզա էիր տալիս, մտածում հենց նոր կարդացածիդ մասին:
Մի խոսքով, վաղը ավելի լուրջ ռիվյու կլինի բլոգումս:
Ահավոր լավն էր: Մարջիի կերպարը շատ հարազատ էր, էնքան ընդհանուր գծեր տեսա իրա ու իմ մեջ: Ու հաստատ էս խմբում հավաքվածներից շատերն էդ ընդհանրությունները կտեսնեն: Ճիշտ ա՝ Հայաստանում բարեբախտաբար իսլամական ռեժիմ չի էղել, բայց ես էլ էի դպրոցում, իսկ հետո նաև համալսարանում որոշակի բաներ բարձրաձայնելու համար զանազան խնդիրներ ունենում:
Դե էլ չասեմ, որ մշակութային շոկ-հետադարձ մշակութային շոկ երևույթներն ընտիր էին նկարագրված: Ու հավես էր, որ կարճ, դիպուկ նախադասություններով էնքան շատ բան էր ասում, որ պաուզա էիր տալիս, մտածում հենց նոր կարդացածիդ մասին:
Մի խոսքով, վաղը ավելի լուրջ ռիվյու կլինի բլոգումս:
Երեխեք, Vol. 1-ը ավելացնում եմ խմբի ընթացիկ գրքերի ցանկին մինչև փետրվարի սկիզբ: Շաբաթը մոտ մի հատոր ե՞ք կարդալու:
կարաս մեկն ու երկուսի ընդհանուր հարտարակությունը ավելացնես, շաբաթը երկու հատը շատ հեշտ են կարդացվում
Բյուր, ես էլ վերևում նույն կարծիքն եմ ասել, ինչն էլ դու ավելացրիր, լրիվ կողմ եմ՞ Իրականում մեզ պակասում է էդպես պարզ, բայց խորը, սարկազմով խոսող գրող:
))): Բյուր, բայց ես երկրորդը չեմ կարողանում օնլայն գտնել, կարդալ: Էն մուլտով տեսա, որտեղ երկու մասերն էլ միացրել էին: Բայց քանի որ տեսա, թե ինչքան բան է բաղ թողնված առաջին մասից, պատկերացրի, որ երկրորդ մասից էլ ահագին բան դուրս է մնացել: Ուզւոմ եմ կարդալ, եթե կարող եք հղում ուղրակել, շնորհակալ կլինեմ:
Books mentioned in this topic
Maus I: A Survivor's Tale: My Father Bleeds History (other topics)Persepolis 1 (other topics)








ես ու Արմինը հանկարծ պարզեցինք, որ երկուսս էլ ուզում ենք Marjane Satrapi-ի Persepolis, Volume 1-ը կարդալ: Ու էդպես որոշեցինք առանց քվեարկություն-բանի պաշտոնական դիրքի չարաշահում անել ու բոլորիդ հրավիրել մեզ միանալու:
Կոմիքս կարդալու դրական կողմերից. շատ ժամանակ չի խլում: Երեկ կես ժամում հիսուն էջ կարդացել եմ :)
Էնպես որ, համեցեք: