Join Goodreads

and meet your next favorite book!

Sign Up Now

Ապրիլի գրքի առաջարկներ

Created by արմին, Mar 20, 2017 28 views
արմին Բարև հայեր, ո՞նց եք։

Դեռ մարտի գրքերի քննարկումները չեն ակտիվացել, բայց արդեն ժամանակն ա ընտրել ապրիլի գիրքը։ Եվ այս անգամ առաջարկում ենք պատմական գրականություն։

Լավ մեծ տեսականի ունենք ընտրելու համար, այստեղ էլ՝ հուշող հղում․ https://www.goodreads.com/list/show/7...

Հիշում ենք, որ առաջարկում ենք առավելագույնը երկու գիրք երկու տարբեր հեղինակից մինչև ամսի 26֊ը։ Դրանից հետո կսկսվի քվեարկությունը ։)
արմին Ես ուզում եմ առաջարկել The Book Thief֊ը, որի մասին երևի գիտեք․
The Book Thief centers on the life of Liesel Meminger, a ten to fourteen-year-old in Germany during World War II. Liesel's experiences are narrated by Death, who describes both the beauty and destruction of life in this era.


և An Instance of the Fingerpost֊ը, որը կարծես հետաքրքիր ոճով ա գրված՝
A murder in 17th-century Oxford is related from the contradictory points of view of four of the characters, all of them unreliable narrators
ու
A contrast portrayed in the novel is, on one hand, a philosophy based on ancient and medieval learning, and, on the other, the scientific method that was beginning to be applied in physics, chemistry and medicine.
Sergei Ter-Tumasov (Սերգեյ Տեր-Թումասով) А я хочу предложить Gone with the Wind. Когда-то давно прочитал только первый том (второй не смог раздобыть) и с тех пор все планирую начать и все никак. Может быть, в этот раз получится. Хотя я понимаю, что, скорее всего, многие из вас эту книгу читали, и вряд ли кто-нибудь за нее проголосует, но вдруг!

И вторая книга: Shōgun. В детстве смотрел сериал, снятый по этой книге. Возможно, пришло время освежить воспоминания? И еще у этой книги достаточно высокий рейтинг (кстати, точно такой же, что и у The Book Thief.
արմին Նոր առաջարկներ կա՞ն։

Ես վաղը կարող ա չկարողանամ քվեարկություն բացել։ Հեռախոսով լինո՞ւմ ա poll սարքել։
Nelly Aghabekyan ես առիթից կօգտվեմ ու հեսա մի բան էլ ինքս կառաջարկեմ, քանի դեռ հարցումը չես բացել :P
Nelly Aghabekyan 1) The Greatest Stories Never Told: 100 Tales from History to Astonish, Bewilder, and Stupefy - թեթև ընթերցանություն, մի շարք հետաքրքիր դրվագներ պատմության դասագրքերից ու վավերագրական ֆիլմերից: Ոնց հասկանում եմ, ամեն անեկդոտ-պատմությանը երկու-երեք էջ ա տրամադրվում, ինչը էդքան էլ շատ գիտելիք չի տա կոնկրետ ժամանակաշշրջանի մասին, բայց կարող ա բավականաչափ հետաքրքաշարժ լինի, որ հետո ինքներս գնանք գտնենք ավելի ծավալուն գրականություն պատմության էդ էջի մասին: Կարա լավ ընտրություն լինի էն մարդկանց համար, ովքեր չեն կողմնորոշվում, թե որ երկրի/ազգի/ժամանակաշրջանի մասին են ուզում ավելի շատ բան իմանալ:

2) Leo TolstoyWar and Peace. Հա, ես հասկանում եմ, որ 1300+ էջանոց գիրքը ամենայն հավանականությամբ ոչ ոք ռիսկ չի անի կարդալ մի ամսում, էն էլ book club-ի համար, բայց երկար մտորումներից հետո եզրահանգեցի, որ իմ նախնական ընտրած մոտ 10 գրքերից մենակ սա ա, որ իրականում պարտադիր ընթերցանություն ա համաշխարհային գրականության սիրահարների համար, ու որ բնիկ ամերիկացիների կամ ասենք ստրկատիրության մասին գրքերը մի տեսակ չափից դուրս ամերիկանացված են, ու կարան սպասեն: Իսկ այ Война и Мир-ը ես ինքս ինձ դժվար կստիպեմ, բայց խմբակային տառապանքի համար զոհաբերություն կանեմ ու կկարդամ, եթե ընտրվի: Ձևը տենց ա: Նենց որ, եթե մտածում էիք սա վաղ թե ուշ կարդալ, միացեք վախկոտ Նելլիին. միասին հաղթահարենք այս հսկա վախը:
արմին կարծես թե չի լինում անդրոիդով հարցում սաքել, իսկ իմ մոտ միայն անդրոիդներ են. նենց որ մինչև ամսի 31-ը դեռ առաջարկելու ժամանակ ունենք ։Պ մի քիչ ուշացած կսկսենք կարդալ էս անգամ