Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

M Train
This topic is about M Train
12 views
Սեպտեմբեր 2016 > Ծանոթանանք Փաթի Սմիթի աշխատանքներին

Comments Showing 1-2 of 2 (2 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Nelly Aghabekyan | 310 comments Mod
Ենթադրում եմ, որ այն մարդիկ, ովքեր ընտրել են Փաթիի գիրքը, հաստատ ծանոթ կլինեն նրա երգերին ու արվեստին: Բայց հաստատ խմբում կգտնվեն նաև ինձ պես այլ մարդիկ, ովքեր punk rock երաժշտությունն այդքան էլ շատ չեն լսել, ու Սմիթի տաղանդի մասին լավ տեղյակ չեն: Գիրքը սկսելուց առաջ լավ կլինի` ծանոթանանք նրա արվեստի, երգերի, պոեմների ու գործունեության հետ, ու նոր անցնենք կուլիսների հետև:

Այստեղ եկեք կիսվենք երգչուհու լավագույն հիթերով ու իրար համոզենք, թե ինչով է Փաթին հատկապես արժանի խմբում քննարկվելու: Համ էլ կարող եք պատմել, թե ինչի եք Փաթիին ու իր երաժշտությունը սիրում, ոնց եք սկսել այն լսել, ու դե ձեր կյանքից էլ մի քիչ պատմեք:


Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ինձ թվում ա՝ Փաթին մեր ժամանակների ամենաթերագնահատված արվեստագետներից մեկն ա: Ճիշտ ա՝ էլի աշխարհահռչակ, էլի իրա համերգների տոմսերը վայրկենական սպառվում են (գոնե Դանիայում), բայց բազմաթիվ երաժշտասերներ ու արվեստասերներ ուղղակի իրա գոյության մասին տեղյակ էլ չեն: Ես էլ չէի իմանա, եթե շատ փոքր տարիքում հայրս ինձ չծանոթացներ իրա Gone Again ալբոմի հետ (90-ականներին թողարկված, ոչ ամենահայտնի ալբոմներից):


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread