Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Հայ գրականություն
>
Գարուն 2016. ժամանակակից հայ գրականություն
date
newest »
newest »
Առաջարկում եմ կարդալ Լևոն Խեչոյանի Արշակ արքա, Դրաստամատ ներքինին կամ Գուրգեն Խանջյանի Hivandanots'ը։ Վերջինս սկսել եմ վաղուց, կիսատ է մնացել։ Ուզում եմ վերսկսել ու ավարտին հասցնել։
Ողջունելի նախաձեռնություն է: Կարդացածներիցս առաջարկում եմ Մհեր Բեյլերյանի Մեղքի հարյուր տարին, իսկ չկարդացածներիցս՝ Լևոն Խեչոյանի վերջին գիրքն էի ուզում առաջարկել, բայց քանի որ արդեն ուրիշ առաջարկ կա նույն հեղինակից, չեմ ավելացնի դա:))
Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև» և «Ապուշների ուղևորությունը» գրքերն եմ առաջարկում
կարդալ:
կարդալ:
Books mentioned in this topic
Մեղքի հարյուր տարին (other topics)Արշակ արքա, Դրաստամատ ներքինի (other topics)
Հիվանդանոց (other topics)
Սողանք (other topics)







Սկսում ենք ժամանակակից հայ գրականությամբ:Առաջարկում ենք ինչպես միշտ յուրաքանչյուրս ամենաշատը երկու գիրք` տարբեր հեղինակներից: Ու քանի որ սա մեր հիմնական ընթերցանությունը չէ, ու ավելի շատ ուղղված է խմբի անդամներին ծանոթացնել լավ ու ուշադրության արժանի ժամանակակից հայ հեղինակների հետ, ապա առաջարկեք նույնիսկ այն գրքերը, որոնք կարդացել եք, հավանել եք, ու ուզում եք այստեղ քննարկել:
Գրքերի թեման, լեզուն, արձակ կամ բանաստեղծություն լինելը հեչ կարևոր չէ: Չգիտեմ, դուք ոնց, բայց ես սարսափելի քիչ բան եմ կարդացել դպրոցական պարտադիր ընթերցանությունից դուրս, ու էդ բացն ուզում եմ լրացնել: Էլ չասած, որ Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ բազմաթիվ հայ հեղինակներ կան, որոնց մասին ոչ մի բան չենք էլ իմանում:
Առաջարկներն ընդունվում են մինչև ապրիլի 24-ը, 25-ին կբացեմ քվեարկությունը: