Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
Kokoro
Արխիվ
>
Մայիսի գիրքը գտնենք ու քննարկենք
date
newest »
newest »
Էկել եմ ասելու՝ էս ամիս ինձ վրա հույս չդնեք :D Ավելի շուտ, եթե հասցնեմ Ռուշդին վերջացնել, ուշոտ կմիանամ: Բայց խելքս չի կտրում, որ կհասցնեմ էս տեմպերով:
Ջոն, քանի որ մենակ ես ու դու ենք :D, առաջարկում եմ հաջորդ շաբաթ չորեքշաբթիի օրվանից սկսենք: Ի՞նչ կասես: Ուղղակի էս քանի օրը իմ ընթերցելու սարքը ուրիշ տեղ եմ թողել, չեմ կարում կարդամ :D
հեյ, ես էլ եմ հավեսով ու շուտ ուզում սկսել ։Ճմենակ մի֊երկու գիրք պետք է վերջացնեմ, դե երևի եկող շաբաթ ես էլ կսկսեմ ։Պ
Ես անպայման կարդալու եմ, բայց պիտի «INFINITE JEST»-ը գոնե մի հիսուն-հարյուր էջ կարդամ, նոր սա սկսեմ:Բայց եթե ասեք, որ սա շատ հեշտ է կարդացվում, գուցե նա մի երեսուն էջի վրա թողնեմ ու սա սկսեմ:
Եկա ասեմ ինձ ահավոր դանդաղ ու անկապ ա թվում: Ամեն մի մանր բանի մասին մի քանի էջ գրում ա, մանրամասն իրա զգացմունքները նկարագրում ա (ես ուզում եմ ես զգամ, թե ինքը ինչ ա զգում, ոչ թե՝ կարդամ, թե ինքը ինչ ա զգում) հասել եմ մի 68 տոկոսին, էնպիսի տպավորություն ա, ոնց որ ինչ-որ անկապ սյուժեով պատմվածք կարդամ: Տղան հանդիպում ա մի մարդու, ով մի քիչ գաղտնիքներ ունի, տղան գնում ա Տոկիո իրա ծնողների մոտ, մի քանի խնդիրներ ա ունենում ու էդ մարդը մի օր նամակով իրա գաղտնիքները/կյանքը սկսում ա պատմել, մի քանի բան բռնում ա տղայի կյանքի հետ: Ճիշտ ա, դեռ վերջին չեմ հասել, բայց էս սենսեյի մանրամասն կյանքից արդեն ներվայնանում եմ:
Հա, շատ լավ ա, ես ասեցի պաշտպանելու ես :DԵս վերջացրեցի, վերջում մի 10 գլուխ բաց թողեցի ու վերջին գլուխները կարդացի, առանձնապես բան բաց չթողեցի :D
Քվեարկությունն էլ հեսա բացեմ :D Բայց դե քիչվոր ենք, դժվար մի բան լինի :(
Չէ, նոր գիրք առաջարկեք, մեկ ա ուշ ենք սկսելու, մինչև դա դուք թռնելով կարդացած կլինեք :D Որ Ռուշդին թողնեք, սա մի օրվա բան ա:



Նախօրոք բարի ընթերցումներ, ես հիմիկվա գրքերս վերջացնեմ ու անցնեմ Կոկորոյին: ^-^
Epub-ն ու mobi-ին արխիվով քաշելու հղումը