Join Goodreads

and meet your next favorite book!

Sign Up Now

Փետրվարի ընթերցում և քննարկումներ

Created by Byurakn, Jan 31, 2014 35 views
Mentioned: The Kite Runner
Byurakn Քանի որ այս ամիս բոլորն անհամբեր են, ու խմբի անդամներից շատերն արդեն գրքի առնվազն կեսերին հասել են, համապատասխան թեման էլ թող շուտ բացվի (դե մի 55 րոպե ընդամենը, բայց մեկ ա շուտ ա):

Մի խոսքով, էստեղ ազատ եք քննարկել The Kite Runner-ը, կարող եք նաև առանձին թեմաներ բացել, խորանալ, լիքը հավես բաներ անել: Եղեք ակտիվ :) Հաճելի ընթերցում և քննարկում բոլորին:
Արմինե Պետրոսյան Վայ, էստեղից էլ ուշացել եմ, շուտ գտնեմ գիրքն ու սկսեմ կարդալ: ԱՊրեք, որ այսքնա լավ մոդերատորներ եք, որ այսպես լավ առաջնորդում եք մեզ այս լայն ու լաբիրինթային օվկիանոսում:
Byurakn Մարդիկ, էն կողքի թեմայում էդիպյան կոմպլեքսից ու միասեռականությունից էիք խոսում: Մի հատ կբացատրե՞ք ով ում նկատմամբ: Ես առաջին 10%-ը կարդացել եմ, տենց բաներ դեռ չեմ նկատել (մենակ խնդրում եմ՝ առանց սփոյլի):
deleted user Բյուր, ճիշտն ասած էդիպյան կոմպլեքս մոմպլեքսի պահեր չեմ զգացել: Միասեռականության պահեր էլ չկան, եթե իհարկե պեդոֆիլիկ դրսևորումները միասեռականություն չենք հաշվում :Դ Մի խոսքով կարդա ;ճ
Gayane Ես հենց նոր սկսեցի ու առաջին բանը, որ տեսա, acknowledgements-ում "ջան" բառն էր, մեկ էլ սկզբում` noor:
deleted user հա, էդ «ջան» բառն ահագին շատ ա հանդիպում :D
Byurakn Ահա, նենց հավես ա, ընդհանուր ծանոթ մթնոլորտ ա :) ջանը, նանը, նռան ծառը:
Արմինե Պետրոսյան Յա, էս ինչ հակառուսական մթնոլորտ է: Էդ դուք հատո՞ւկ եք էս գիրքն ընտրել: ՃՃՃ Լավ, շատ չեմ խոսում: Բայց դեռ շատ հավեսով եմ կարդում:
Gayane Ինչ հեշտ ա կարդացվում։
արմին Դե դեղին էջեր էինք մարմնավորում, ո՞վ ասեց, որ հավաստի բան պետք ա գրեինք ։Ճ

Սկիզբը հետաքրքիր էր՝ մինչև պատերազմի սկսվելն ու գաղթելը դուրս եկավ, բայց դրանից հետո արդեն ալաբուլայա երևում, մի տեսակ անձնական մակարդակից թռավ սոցիալական֊քաղաքականի
Byurakn Լրիվ The House of the Spirits :D սկզբում նմանություն նկատեցի, ուզում էի ասել՝ նկատե՞լ եք, որ նրա նման արագ-արագ ա ամեն ինչ զարգանում, հետո ասեցի՝ լավ, պարանոյա ա: Բայց որ անցնում ա սոցիալ-քաղաքականի...

Հըմ, բայց կայֆ ա: Ալենդեն մի երկիր էր ներկայացնում, Հոսեինին էլ Աֆղանստանը: Բայց դե ես համ էլ սիրում եմ իմ կարդացած գրքերն իրար հետ կապել: Մեկ էլ Րաֆֆու «Կայծերի» հետ զուգահեռներ անցկացրի :D :D Դե էնտեղ էլ ա մի պահ Աֆղանստանը շոշափվում:
Արմինե Պետրոսյան Իսկ ինձ հոգեբանական պահերն են ամենաշատը դուր եկել: Էդ ամբողջ քաղաքականի մեջ, որ ևս կարևոր է, ինձ համար ավելի կարևոր էին էն հոգեբանական նուրբ դիտարկումները, վիճակները, որ կան գրքում: Չեմ մանրանում, որ սփոյլ չանեմ:
Byurakn Փետրվարի վերջին կարդացողիս տեսեք :D
Արմինե Պետրոսյան Բյուր, թե ինձ հետ ես, տեղին ես ասում: ՃՃՃ: Ինչ ասեմ, տանուում է:
Արմինե Պետրոսյան Then I glanced up and saw a pair of kites, red with long blue tails, soaring in the
sky. They danced high above the trees on the west end of the park, over the windmills,
floating side by side like a pair of eyes looking down on San Francisco, the city I now
call home. And suddenly Hassan’s voice whispered in my head: For you, a thousand
times over . Hassan the harelipped kite runner.-էս պատկերը հավերժ մնաց ինձ հետ:
Սկզբի մասից եմ քոփի անում, դժվար որևէ մեկը, եթե սկսել է, սա կարդացած չլինի:
արմին Հա, ինձ էլ ա հոգեբանականը հենց դուր գալիս, որ սկզբում ավելի ընդգծված էր ու վերլուծված, ու հա, նման ա Հաուս օֆ֊ին ։Ճ բայց ի տարբերություն Ալենդենի, ում մոտ հենց տեռորը դուրս եկավ, էս դեպքում հենց խաղաղ ժամանակները դուրս եկան ։Ճ ինձ թվում ա՝ մի դեպքում պատրեազմն էր ազդեցիկ նկարարգած, իսկ էս մեկում՝ հենց հարաբերությունները։
արմին Նամո՜ւս․ ևս մեկ հարազատ բառ ։Դ

սոցիալական մասերը պրծան ու ոնց որ նամուսը լինի հայկական դասական պատմվածք լինի՝ ամաչկոտ պատանիների մասին ։Ճ
Արմինե Պետրոսյան Հոր մարգարեացած խոսքերն էլ գրեմ ու այսօր էլ որևէ սփոյլ չեմ անի.
“And where is he headed?” Baba said. “A boy who won’t stand up for himself becomes a
man who can’t stand up to anything.”
Byurakn Չեմ ջոկում՝ հերը մարգարեանում ա, որ տղեն գոմի՞կ ա :D
Էս աչքիս ամենահետը ես եմ:
արմին գոմիկ չի յա՜
։Ճ
աղջկա սիրելը վկա ։Դ
Byurakn Լավ, լավ :D
Բայց ըստ հայ ազգայնականների, Հասանը կարար գոմիկ դառնար: Տեսնենք, տեսնենք ինչ ա լինում հետո:
Gayane Չեմ հասկանում՝ ինչի եք sexualize անում իրենց հարաբերությունները։ Ես loyalty-ից բացի ուրիշ բան չեմ տեսնում, նույնիսկ ընկերության հոտ համարյա չէր գալիս (եթե իհարկե 35%-ից հետո ուրիշ բաներ չեն պարզվում)։

PS. Please, please, no hate speech, please. Thanks.
արմին Ինձ ահավոր֊ահավոր դուր չի գալիս հոր «դաստիարակելու» ձևը։
Մենակ ե՞ս եմ մտածում, որ հայրը իր դասակարգային մեղքի զգացումից ելնելով՝ Ալիի ու Հասանի հանդեպ, երկրորդ պլան ա մղում իր տղային, հետո էլ ստիպում ա «տղամարդավարի», «հաղթող» լինել, իսկ տղան էլ դրանից ոռի խասյաթ ա ձեռք բերում ինքնահաստատվում ա Հասանի վրա, որ ինքն իրան ու հորն ապացուցի, որ ինքը ավելի լավն ա, ավելի արժանի ա սիրվելու։

Ու եթե իսկապես հայրը Հասանին ու Ալիին ընդուներ որպես իր ընտանիք, ինչպես գրքում ասում ա մի տեղ, չէր թողի որ փախած տնակում ապրեին։ Փաստացի ինքը նվերներով մենակ ուզում ա լավամարդ դուրս գա, ինքը իրան ապացուցի, որ տարբերություն չի դնում իր տղայի ու Հասանի միջև։ Ես նույնիսկ մի պահ կասկածում էի, որ Հասանի իրական հայրն ինքն ա։
Բայց էն, միգուցե որ Հասանը իրա տղան լիներ, նրանից էլ պահանջեր ինչ֊որ մի ձև լինել, իր ուզածի նման լինել։ Իսկ որ խալխի տղայա, կարելի ա նաև առանց պայմանների ընդունել, հո ընտանիքի պատիվը դրանով գետնով չի տալիս։

Մի խոսքով՝ հերը սենց հերոսական, «իսկական տղամարդու» կերպար ա, բայց մի տեսակ՝ իր թերարժեքությունը կոմպենսացնող հերոսության տպավորություն ա թողնում։
Gayane Պատրիարքային հասարակության վառ օրինակ ա, հայր-տղա անվերջ կոնֆլիկտ։

Բայց դրանից առանձին ինձ Բաբան շատ ա դուր գալիս, հլը որ ամենասիրածս կերպարն ա գրքում։ Հատկապես էն պահը դուրս էկավ, որ պիտի մատաղ անեին, մեկ երրորդ տային աղքատներին, բայց ինքը լրիվ էր տալիս, որովհետև "հարուստները սենց թե նենց էնքան բան ունեն ուտելու, որ չաղ են"։
արմին Ու Ալին էլ խոռոշ, որ տղաներին ոնց որ հա համոզի, որ իրար ալտեր֊էգո են։ Ոնց որ հատուկ կախվածություն ստեղծվի էդ երկուսի միջև՝ մեկը զոհն ա, ուրեմն մյուսը պետք ա ագրեսորը լինի։
Ու մի էպիզոդում էլ բացահայտ ցույց ա տալիս, թե ոնց ա Հասանը իր զոհ լինելով, ագրեսիա խթանում անում Ամիրի մոտ՝ էն որ ձնագնդիկներով խփում ա՝ թեկուզ հենց Ամիրի էդ զոհ լինելու վրա ջղայնանալու պատճառով։
արմին Gayane wrote: Բայց դրանից առանձին ինձ Բաբան շատ ա դուր գալիս, հլը որ ամենասիրածս կերպարն ա գրքում։ Հատկապես էն պահը դուրս էկավ, որ պիտի մատաղ ա..."

Հա, բանն էլ էդ ա, ինքը ընդհանուր լավն ա, ու հետո էլ լավ բաներ ա անում՝ մարդկանց պաշտպանում֊բան, բայց էդ մի բան կա իր մեջ, որ ոնց որ ինքնաոչնչացման մեխանիզմ աշխատի․ սփոյլ չեմ անում հիմնավորելով, քառասուն տոկոսի վրա կերևա ։Ճ ոնց որ ինքը իրան մեղադրի, որ ապրում ա կամ որ տենց ա ապրում։
Byurakn Գայանե, էս Արմինն ու Դավիթը սկզբում որ էդիպյան կոմպլեքսից ու միասեռականությունից սկսեցին խոսել, ես ընկած ման եմ գալիս, թե ինչից են տենց բան ենթադրել, չի ստացվում: :D
Davit Բյուր, ես ուղղակի ճոխացնում էի, ես դեռ գիրքը չեմ կարդացել, դե գիտեի, որ երկու ընկերոջ մասին ա, Արմինն էլ ասեց, թե էդպիյան կոմպլեքսի հոտ (:D) է առնում, ենթադրեցի, որ էդ ընկերները ոնց էլ լինի իրար կսիրեն (իսկ ինչու՞ ոչ) :D
արմին Յա՜, էդիպյանը բացահայտ ա ։Դ
նու էն, ինչից չափազանցված ստացվում ա էդպիյան, դա բացահայտ ա․
հոր սերը վաստակելու անհագ ցանկություն, մեկ֊մեկ վառ ատելություն հոր հանդեպ, մեղքի զգացում, որ մամային «տարել» ա ու տենց բաներ
վոալյա ։Ճ

էս գրքում պարզապես սիրայի հարաբերությունների մասին ամոթով են գրում, էլ ո՜ւր մնաց համասեռականություն ։Դ
Byurakn Իիիիհ արմին, չկա ստեղ էդիպյան կոմպլեքս: Էստեղ մոր կերպար ընդհանրապես չկա:

Ավելի շուտ նախանձ ա Հասանի հանդեպ: Ինձ թվում ա՝ ամեն դեպքում ինքը Բաբայի տղան ա: Սենց մի տեսակ մտածում եմ, որ Ալիի կինը Ալիի հետ չէր քնի էլի, նա էն գլխեն ծուռ միտք ա ունեցել:
Davit աֆղանական սերիալ :D :D
արմին ։Դ լրիվ ։Ճ
ամերիգաներում էլ ա աֆղանական սերիալը շարունակվում

Չէ, պո մոյմու վսյո տակի Ալիի տղեն ա։ Էդ թեման ամեն դեպքում դեռ չի շոշափվել։

Բայց մոր հիշատակումները կան, ու կա էն, որ Ամիրը մտածում ա, որ Բաբան իրան չի սիրում այն պատճառով, որ ինքը մամային սպանել ա, ու որ տենց էլ պետք ա լիներ։
մամայի ֆանտոմը ֆիգուրիռույետ ընդեղ ։Դ
Byurakn Բայց սաղ հարցն էն ա, որ Բաբան իսկականից Ամիրին չի սիրում:

Ո՞վ ա Ալիի տղեն: Հասա՞նը, թե՞ Ամիրը :D
Byurakn Չնայած չես կարա ասես... կարող ա unreliable narrator ա :D
արմին Հասանը ։Դ
Byurakn Կարող ա Ամիրն էլ :D
արմին Ալիի՞ տղան O_O
էդ արդեն լրիվ բրազիլական սերիալ ա, ոչ թե աֆղանական ։Դ

ես նենց անդուր֊ձանձրալի հարսանեկան սցենաների վրա եմ կանգնել, որ կարդալս չի գալիս
Byurakn Ձև չկա, ստեղ հաստատ մի բան էն չի: Ծայրահեղ դեպքում Ալին ու Բաբան են ախպերներ դուրս գալու:
արմին Դու չես հավատում ոչ ազգայնական մտերիմ կրքոտ հարաբերություններին, չէ՞ :Դ
Byurakn Չէ :))
Բայց նայի, ավելի շատ հակված եմ, որ Հասանը Բաբայի տղան ա: Բացատրեմ: Նախ Բաբայի խիստ ջերմ վերաբերմունքը Հասանի նկատմամբ: Էդ մեկն ակնհայտ ա: Հետո նայենք ժամանակներին: Ամիրը Հասանից մի տարի շուտ ա ծնվում, չէ՞: Դե պատկերացրու, ծնվում ա հերիք չի, մաման էլ մեռնում ա: Բաբան սեքսի պակասից գլուխը կորցնում ա, քնում ա ամենահասանելի կնոջ հետ, որը Ալիի կինն ա:
արմին Նու հա, հավանական ա։ Տեսնենք ։Ճ

վերջում էլ՝ Հասանը զանգում ա Ամիրին ու ասում ա ես քո հայրն եմ, Խուլիո ես քո եղբայրն եմ, Ամիր ։Դ
Byurakn Չէ, Բաբան մեռնելուց առաջ Ամիրին ասում ա ու շունչը փչում ա :D
Բայց նոր մի դեբիլ բան էլ մտքովս անցավ. կարող ա Ամիրը էն մյուս ձյաձի տղեն ա (էն Բաբայի ընկերը, անունը չեմ հիշում), Հասանն էլ Բաբայի :D
արմին :D ինձ թվում ա իրանց գենետիկան էդքան խառը չի ։Ճ
ամեն դեպքում հեսա իմ մոտ էդ եսիմինչ խանը՝ բաբայի ընկերը Ամիրին բան ա պատմելու Հասանի մասին
տեսնենք֊տեսնենք ։Դ
Արմինե Պետրոսյան Ժող, բայց ինչ հավես է, երբ ես արդեն ամեն բան գիտեմ ու կարդում եմ ձեր գուշակությունները: Ամեն մեկդ, մանավանդ՝ Բյուրը, մի փոքր բանով ճիշտ եք: Բայց դեպքերը մի փոքր այլ կերպ են զարգանում:
Byurakn արմին, եսիմինչ խանն արդեն պատմել ա ամեն ինչ: ես ճիշտ էի :D

հիմա հաջորդ գուշակությունս էն ա, որ Ամիրը վերջը Զոհրապին իրան էրեխա ա տանելու:

բայց իրոք լավ գիրք ա: Խոսքը մեր մեջ, էն Ամիրի ամուսնանալու պահերը նենց դզեցին :D փաստորեն տենց սեր էլ ա էլի լինում: թե չէ իրար հետ քնել, սեռական համապատասխանություն, ֆլան-ֆստան ենք խաղացնում :Դ
Gayane Էրեխե՜ք, spoiler alert-ներ դրեք, յա :D
Byurakn Սփոյլերը ո՞րն ա: Մենք ստեղ ընդամենը գուշակությամբ ենք զբաղված :Դ
Gayane You liars! :D
արմին Բյուր դու լուրջ սփոյլում ես ։Դ
երևի ես էլ ։Ճ
բայց իմ մոտ դեռ ոչ մի Զոհրաբ չկա, բայց ես արդեն գուշակեցի «իրա ով լինելը» ։Դ
Byurakn Ու՞ր ա ստեղ սփոյլ :D դե գնա ու հասկացի, թե որտեղ էի ես ճիշտ, հազար հատ վերսիա էի վերևներում առաջարկել: Իսկ որ սերիալային բան կա ստեղ, հենց սկզբից էլ էրևում էր: Նենց որ Հոսեյնին ինքն ա ամենամեծ սփոյլողը :D

Ի դեպ, ստեղի քաղաքական պահերն էնքան էլ դուրս չեն գալիս: Նենց շատ իմիջիայլոց ա տալիս, առանց բացատրելու, առանց խորանալու: Էդ առումով Ալենդեն լավն էր, որ Չիլիի պատմությունը բերել, դեմներս էր դրել: Իսկ ստեղ ես դեռ ուզում եմ իմանալ՝ կոմունիստները ոնց էկան իշխանության, թալիբները ոնց իրանց հախից էկան և այլն: Բայց ոչ մի բացատրություն չկա:

Հա, մեկ էլ ինձ թվում ա՝ շատ աղոտ ինքնակենսագրական պահեր կան ստեղ:

Իսկ Բաբայի տեսքով ԱՄՆ-ում իմիգրանտի կյանքը շատ հավես ա նկարագրում. երբեմնի հարուստ ու հարգված մարդն ԱՄՆ-ում ինչ ա դառնում:
« Prev 1