Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
Խմբին վերաբերող հարցեր, առաջարկներ
message 1:
by
Byurakn
(new)
Nov 01, 2013 03:29AM
Mod
reply
|
flag
Ներսես wrote: "Ո՞նց են քվեարկում։ Որտեղ ավելի ճիշտ ։Ճ"Աջ կողմում "Polls"-ի վրա սեղմիր, կտանի քվեարկության էջ։ ։)
Երկու առաջարկ ունեմ.1. Նախ ուզում եմ առաջարկել, սահմանափակել մեկ անձի կողմից առաջարկվող գրքերի քանակը (օրինակ՝ 2 գիրք), թե չէ, համ քվեներն են քիչ, համ էլ ես, օրինակ, էդքան գրքերի մեջ խառնվում եմ իրար:
2. Առաջարկում եմ ինչ-որ ժամանակահատվածը մեկ (օրինակ՝ 2 ամիսը մեկ) կազմակերպել թեմատիկ գրքընթերցանություն՝ տարածքային և լեզվային (օր՝ գերմանալեզու գրականություն), ոճային (օրինակ՝ մոգական ռեալիզմ), ժանրային (օրինակ՝ հեքիաթ) կամ ուրիշ ինչ կուզեք (օրինակ՝ նոբելյան մրցանակակիրների գրքեր) ընտրված թեմաներով (այսինքն քվեարկության համար գրքերը միայն տվյալ թեմայից առաջարկենք): Ինձ թվում ա, հավես կլինի, հետն էլ ավելի հետաքրքիր:
Առաջին կետին կողմ եմ, 2 գիրքը լավ լիմիտ ա, քանի դեռ քիչ ենք։Իսկ երկրորդ կետն անձամբ իմ համար դժվար աշխատի․ ես ամեն օր կոնկրետ ինչ-որ բան կարդալու տրամադրությամբ եմ զարթնում, իսկ ինչի տրամ չունեմ, հաստատ չեմ կարդա։ Բայց էդ իմ կարծիքն ա, կարող ա շատերն ուզենան տենց թեմաներով կարդալ, եսիմ։
Բայց հա, էկեք հեքիաթ կարդանք :D
Առաջին կետին ես էլ եմ կողմ: Երկրորդ կետի պահով կարամ մի բան առաջարկեմ. երբ խմբում լիքը մարդ լինենք (կամ ցանկացողները շատ լինեն), կարելի ա ամեն ամսվա ընթերցվելիք գրքերը մի քանի գծով տանել, այսինքն` լինի մեկ հիմնական գիրք, ոնց որ հիմա, բայց սայ-ֆայի սիրահարները, օրինակ, մի հատ էլ սայ-ֆայ քվեարկեն, Նոբելյան կարդացողները` Նոբելյան և այլն: Բայց դա մենակ էն դեպքում կաշխատի, երբ խումբը լավ աշխույժ լինի:
Մտքովս մի բան անցավ ։Ճ ասում եմ՝ ամիսը մեկ չհավաքվե՞նք գնանք վիկիմեդիայի օֆիս ամսվա ընթացքում կարդացած գրքի֊հեղինակի մասին հոդված գրենք (ձեռքի հետ էլ մեր սիրած հեղինակների/գրքերի)
իրենք ամեն շաբաթ օրը վորքշոփ են անում՝ սովորեցնում են
Հա՜, հա՛։Էս շաբաթ հենց։
Նու վորքշոփը ժամը մեկից մինչև յոթն ա։
Իսկ տեղն էլ՝ ռադիոտան կողքը։
Ֆոերն էլ կա ։Ճ
Արմին ու Դավիթ, մի հատ որևէ օնլայն տարածք ասեք, որտեղ կարող ենք երեքով մի քիչ զրից անել: Երկու օրից փետրվարի գրքի առաջարկները պիտի հայտարարվի, կուզեի մի երկու բան քննարկեինք:
Ժող ջան մի էսպիսի հարց. ինձ մեյլով նամակ չի գալիս միայն այս խմբից ու քանի որ ես ուզում եմ ակտիվորեն մասնակցեմ, խնդրում եմ ասեք ինչ անեմ որ հետ չմնամ գռուպպայից:Դ
Այ էստեղ ներքևում կարելի ա առանձին խմբերի համար կառավարել notification-ները․ https://www.goodreads.com/user/edit։
Բարևներ բոլորին =] ես խմբի նորեկներից եմ ու սենց մի առաջարկատիպ մի բան եմ ուզում անել/ասել.. առանձին թոփիք բացվի գրքերը ներբեռնելու համար, այսինքն լինեն կոնկրետ լինքեր, որտեղից ամեն մեկը իր ուզած գիրքը կկարողանա գտնել ու կարդալ.. շատ հաճախ մեր իմացած կայքերում չենք գտնում, գուգլն էլ չի ուզում մեզ ոչ մի ձև օգնած լինի..... եթե խմբի ադմինները կողմ են իմ մտքին, կխնդրեմ թոփիքը բացեն.....ու լավ կլիներ, որ ընթացիկ էլ մենք մեր կողմից ավելացնեինք լինքեր.. ես օրինակ հիմա մի գիրք եմ փնտրում անգլերենով, ոչ մի ձև անվճար ներբեռնելու տարբերակ չեմ գտնում, դրա համար տենց մի բան անցավ մտքովս ))
Հ.Գ. հավես խումբ ա ի դեպ.. դեռ չեմ սկսել "ամսվա գիրքը" կարդալը, բայց կարծում եմ մյուս ամսվանից կմիանամ )
Հ.Գ.2. մերսի ադմիններին էս լավ խմբի համար ^_^
Ողջույն, Լիզեթ ջան: Բարի գալուստ մեր խումբ, միացիր մեր միասնական ընթերցանությանը *-*:Ես միայն իմ կարծիքն եմ ասում, մյուս մոդերներն էլ թող իրենցն ասեն: Խումբը առաջին հերթին միասին ընթերցելու համար է, կոնկրետ մեր ընթերցվելիք գիրքը գտնելու համար մենք առանձին թեմաներ բացում ենք: Իսկ ընդհանուր գրքեր փնտրելու թեմայի անհրաժեշտությունը ես չեմ տեսնում, որովհետև նախ մարդիկ են քիչ ակտիվ, հետո էլ՝ նմանատիպ լիքը խմբեր կան ֆեյսբուքում, որտեղ շատերը օգնում են (այդ թվում նաև ես :)):
(բայց կարող ես գրքիդ անունը ինձ նամակով ուղարկել, ես էլ կփնտրեմ)
Ես համամիտ եմ նախորդ մեկնաբանության ոգուն և տառին ։Պ (այո, ուղղարկիր, Դավիթը կգտնի, փորձված բան ա) ։Ճու բարի գալո՜ւստ ներդերի համայնք ։Ճ
lav) vonc aseq )) duq eq shefery))))) uxaki es qani or a veradardzel em es kayq u chem uzum stexic durs gam )))) merciner u knereq latinataris hamar, hayeren keybords varia, heraxoss chi dzgum etqan..
Էրեխեք, սենց առաջարկություն ունեմ․ էկեք հիմնական group read-ի համար առաջարկենք/ընտրենք նենց գրքեր, որոնք հենց խմբով ավելի հետաքրքիր կլինեն կարդալ։ Ավելի intellectually challenging կամ ընդհանուր կոմպլեքս, հետաքրքիր ռեֆերենսներով, չգիտեմ։ Ամենամոտ օրինակները էս ամիս իմ առաջարկած Ready Player One-ն ու մի տարի ինձ տանջող, բայց աբսոլյուտ վերջ Infinite Jest-ն ա, որ մտքիս հիմա գալիս են։ Չգիտեմ՝ ասածս իմաստ ունեցավ, թե չէ։ Նկատի ունեմ, որ Kite Runner-ը, Everything's Illuminated-ը շատ պարզ գրքեր էին, բոլորս էլ մենակ կարող էինք կարդալ, 100 տոկոս հասկանալ, սիրել/չսիրել, ծալել, դնել կողքի։ The House of the Spirits-ը հլը մի քիչ խոսալու թեմա տալիս էր, քաղաքական/ինքնակենսագրական առումներով։Challenging բան եմ ուզում մի խոսքով․ ոչ թե լեզուն դժվար լինի կարդալու, այլ ինքը՝ գիրքը, կոմպլեքս լինի (ու ստեղ հիշեցի Дом, в котором...-ը, ու էս ամիս Նելլիի առաջարկած S-ն էլ էր հետաքրքիր ֆորմատով)։ Նենց մի բան, որ ոչ մեկս ամբողջովին չենք հասկանա, բայց իրար կօգնենք։
Իսկ մնացած գրքերը կարան թեմատիկ լինեն։ Օրինակ, նույն ձեր մոգական ռեալիզմը :D
Հա, Գայ, ինձ թվում ա՝ ճիշտ բան ես ասում: Ճիշտն ասած, Նելլիի առաջարկածը մի քիչ փորփրեցի, ինձ շատ դուր էկավ: Հլը տեսնենք էս ամիս ինչ ա լինում, բայց երևի մյուս ամսվանից տենց էլ անենք: Ուղղակի մի մտավախություն կա. տենց գրքերից շատերն ահագին մեծ են մի ամսում հասցնելու համար:
Հլը տեսնենք մյուսներն ինչ են ասում: Գուցե ամեն դեպքում ոչ պաշտոնապես որոշենք էդպես անել:
Հլը տեսնենք մյուսներն ինչ են ասում: Գուցե ամեն դեպքում ոչ պաշտոնապես որոշենք էդպես անել:
Հա բայց, ինչը ձեր համար բարդ ու հետաքրքիր ա, կարող է իմ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում և հակառակը: Էդպես անարդար ա:\ Ամեն դեպքում, ուրիշի առաջարկած գիրքը, որը իր կարծիքով շատ մտածելի տեղիք է տալիս և այլն, ձեզ համար միշտ էլ ուրիշ ա լինելու:Կոնկրետ ես, ավելի շատ պարզ գրքեր եմ սիրում ու նախընտրում :D
Ինչ վերաբերվում ա քննարկումներին: Ամեն գիրք էլ քննարկում ենք էլի լավից վատից. ընդհակառակը, չափից դուրս շատ քննարկումներն էլ ինձ վանում են: Հա ու մեկ էլ ես ամեն գիրք էլ կարամ մենակով կարդամ, չիմացածս էլ կարամ ինտերնետով փնտրեմ, գտնեմ: Այսինքն խմբակային կարդալու իմ գլխավոր նպատակը հեչ էլ այն չի, որ ես էդ գրքերը եթե մենակով կարդայի 100 տոկոսով չէի հասկանա:Դ
Ուղղակի խմբակային կարդալը հավես ա, անկախ նրանից էդ գիրքը եսիմ ինչ բարդ ա, թե պարզ:
Նելլիի ասածը ես էլ փնտրեցի, էլեկտրոնային չգտա, որ ընտրվեց, չենք ճարելու :P
Ինձ, օրինակ, վանում են կերպարների մասին քննարկումները։ I want Easter eggs! :D Սենց կայֆ, պուճուր բաներ գրքերում, որ ուրիշ բաների են ակնարկում։"Մտածելու տեղիք տալու" մասին չեմ ասում՝ փիլիսոփայական չգիտեմինչ թեմաներով գրքեր, այլ նենց գրքեր, որ մի գլուխ, ասենք, կարդաս ու հա ուզենաս արածդ հայտնագործության մասին մեկի հետ կիսվել։ Իմ մոտ հիմա տենց տանջանք ա Infinite Jest կարդալուց։ Ում հետ կարդում եմ, ինձնից հետ են, բայց հա ուզում եմ մեկի հետ կիսվել :(
Օրինակ, նույն Dark Tower-ն էլ ա իմ համար տենց։ Ինքը հեշտ կարդացվում ա, բայց էնքան քննարկման թեմա ա տալիս, որ ուշադիր կարդացողները ամիսներով, տարիներով կարան անվերջ խոսեն դրա մասին։
To sum it up, երևի մի քիչ սխալ ձևակերպեցի․ ոչ թե բարդ գրքեր եմ ուզում, այլ challenging:Ինչ վերաբերում ա կարդալու ընթացքում չիմացածը/չհասկացածը ինտերնետով նայելուն, ես տենց չեմ սիրում անել։ Եթե ինչ-որ բան լավ չեմ հիշում, փնտրում եմ, բայց եթե ինչ-որ բան չեմ հասկանում, ինձ ավելի կայֆ ա մյուս կարդացողներին հարցնել։ Ոնց որ Քինգն ա ասում․ “Come to a book as you would come to an unexplored land. Come without a map. Explore it, and draw your own map.... A book is like a pump. It gives nothing unless first you give to it. ”
Դավ, Գայանեի ասածը, կարծում եմ, ոչ թե թեթև ու ծանր կարդացվողների մասին ա, այլ էն գրքերի, որոնց համար գիտելիքների մեծ պաշար ա պետք հասկանալու համար: Դրա լավագույն օրինակը Ջոյսի «Ուլիսն» ա, որ նույնիսկ գրականագետները մինչև վերջ չեն հասկանում: Ու իրոք էդ կայֆ ա, էդ թաքնված հղումները շատ հավես են:
Ես էլ նոր Բեքեթի «Գոդոյին սպասելիսը պրծա: Ինքը իրանով պուճուր, արագ կարդացվող գիրք ա, բայց մեջը լիքը նենց բաներ կան, որ կարդում ես, ասում՝ աաաա, ուզում ես մեկի հետ քննարկես, բայց գիտես, որ մենակովդ ես կարդում:
Ես էլ նոր Բեքեթի «Գոդոյին սպասելիսը պրծա: Ինքը իրանով պուճուր, արագ կարդացվող գիրք ա, բայց մեջը լիքը նենց բաներ կան, որ կարդում ես, ասում՝ աաաա, ուզում ես մեկի հետ քննարկես, բայց գիտես, որ մենակովդ ես կարդում:
Ես համ հմո եմ, համ հմո չեմ ։Ճկարող ենք դա որպես նախապատվություն ընտրել, բայց չէի ուզի, որ պարտադիր դրանով ղեկավարվենք գրքեր ընտրելուց
որովհետև ինձ պարզ գրքերն էլ, կերպարներն էլ քննարկելն էլ ա կայֆ
իսկ տենց «բացահայտելու», «մտածելու» գրքերը ընդհակառակը սիրում եմ մենակ կարդալ ու մենակ մտածել դրանց վրա, հետո նո՜ր միգուցե նայել թե ուրիշ կարդացածները կամ հեղինակավոր աղբյուրները դրա մասին ինչ են մտածում
Էս հարցի շուրջ ահագին մտածեցի ու սենց առաջարկ ունեմ. Գայ, ի՞նչն ա խանգարում intellectually challenging գրքերի թեմատիկ ընթերցում բացել: Ի վերջո, ընդհանուրի համար դեմոկրատիկ ա ընտրությունը. չենք կարող ամբողջ խմբին պարտադրել մի տեսակի գիրք ընտրել, մանավանդ որ մի քանի հոգի արձագանքեց, որ իրանց ավելի հաճելի ա թեթև գրքերը խմբով կարդալ:
Մի խոսքով, կարելի ա առանձին թեմատիկ ընթերցում բացել, ընտրել գիրք ու գործի անցնել: Եթե ընդհանուր ամսվա ընթերցումներում էլ տենց գործ առաջարկվի, լավ: Եթե չէ, թեմատիկ միշտ կլինի ու կլինի:
Մի խոսքով, կարելի ա առանձին թեմատիկ ընթերցում բացել, ընտրել գիրք ու գործի անցնել: Եթե ընդհանուր ամսվա ընթերցումներում էլ տենց գործ առաջարկվի, լավ: Եթե չէ, թեմատիկ միշտ կլինի ու կլինի:
Կարելի ա։ Եթե Ready Player One-ն ու S.-ը հիմնականում չընտրվեն, առանձին բաժին ինձ կտաք :)Ինչ վերաբերում ա S.-ին, Դավիթը ճիշտ ա, Նելլին մի անգամ ման էր էկել, չէր գտել, նենց որ երևի պետք ա ամազոնից առնել։
Որպես պստիկ գաղտնիք ասեմ, որ Ready Player One-ը հաղթելու ռեալ շանսեր ունի էս ամիս:
Իսկ S.-ն ահավոր ինձ հետաքրքրում ա, ես էլ կուզեի կարդալ, բայց երևի գիրքը ճարելը երկար պրոցես կլինի:
Իսկ S.-ն ահավոր ինձ հետաքրքրում ա, ես էլ կուզեի կարդալ, բայց երևի գիրքը ճարելը երկար պրոցես կլինի:
Ահա, նոր թեմատիկ ընթերցանության թեմա․ https://www.goodreads.com/topic/show/...Բյուր, կտեղափոխե՞ս։
Amazon-ում S.-ի Քինդլ տարբերակն ու ֆիզիկական գիրքը կա։ Ես հակված եմ հենց գիրքը առնելուն, եսիմ։
Books mentioned in this topic
To the Lighthouse (other topics)Ready Player One (other topics)
Infinite Jest (other topics)
The House of the Spirits (other topics)
Дом, в котором... (other topics)



