Հրապարակ նկուղ Հրապարակ նկուղ discussion


5 views
Գրքի շնորհանդեսը - Հրավեր

Comments Showing 1-1 of 1 (1 new)    post a comment »
dateUp arrow    newest »

Marat M. Yavrumyan «Հրապարակ նկուղ»
շնորհանդեսի հրավեր

«Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» (ՍՄԻԼ) հիմնադրամը հրավիրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսին:

Շնորհանդեսը տեղի կունենա 2013թ. մարտի 20-ին ժամը 18:00-ին «ՆՓԱԿ» նորարար փորձարարական արվեստի կենտրոնում՝ Փ. Բուզանդի փ. 1/3 շ. հասցեով:

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն: Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:

Գրքի հերոսներից են Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Վահագն Գրիգորյանը, կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը, Յուրի Տրիֆոնովը, Միխայիլ Բախտինը, Ռոման Բալայանը և այլք։

Հավելյալ ինֆորմացիայի համար տես http://www.skilfound.am/
ՍՄԻԼ հիմնադրամը նպատակ ունի Հայաստանում խթանել սոցիալ-մշակութային իննովացիաններ հասարակական կյանքի ոլորտներում:


back to top