Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
This topic is about
The Reader
Արխիվ
>
The Reader. գրքի և ֆիլմի տարբերություններ, ֆիլմի քննարկում
date
newest »
newest »
message 1:
by
Nelly
(new)
-
rated it 5 stars
May 29, 2015 12:20PM
Mod
reply
|
flag
Նայեցի էսօր: Ֆիլմը լավն էր, բայց մեկա էդքան չտպավորեց գրքից հետո: Ծանր էր նայվում, ու բուն մեղավոր զգալու թեման չափազանց նուրբ էր ներկայացված, էնքան, որ եթե մի քիչ ուղեղդ անջատես նայելուց, չես էլ մտածի հետո: Իսկ այ գրքում, քանի որ առաջին դեմքից էր ամեն ինչ պատմվում, շատ մանրամասն ու լավ նկարագրվում էին համ Միքայելի` Հաննայի հետ հարաբերություններից մնացած մեղքի զգացումը, համ պոդտեքստով` Հաննայի իրական մեղավոր լինելը (դեռահաս տղայի կյանքը տակնուվրա արեց), համ` ողջ գերմանացի ազգի հետ-Հոլոքոստյան մեղքի զգացումը (ու էդ ոճրագործություններն անող կամ հանդուրժող մասսաների դատապարտումը):
Ուրիշ էր, անսովոր էր գիրքը: Անկեղծությամբ գրավեց: Ֆիլմում շատ բաներ էին մնացել տողերի արանքում, դրա համար անկեղծությունը երևի թե փորձեցին նկարագրել դստեր հետ հավելյալ դրվագներով: Բայց չգիտեմ, իմ կարծիքով` զիջում էր էկրանիզացիան: Հաստատ երկու անգամ նայելու ֆիլմ չի:
Էլի բաներ ունեմ ասելու, բայց սպասեմ, էլի մարդիկ միանան իմ մենախոսությանը, նոր :D

Ամեն դեպքում, գիրքը մնում ա գիրք...ֆիլմը ինձ դուր էր էկել, նայել էի մոտ 2տարի առաջ ու հիշում եմ էնքան կլանված ու էնքան լարված էի նայում, ու լավ ա, որ էն ժամանակ գիրքը չէի կարդացել :D Ֆիլմը շատ մակերեսորեն էր նկարած. մեկը հենց Հաննայի թողած ազդեցությունը Միքայելի հետագա կյանքի վրա ոչ մի ձևով արտահայտված չէր, ոնց որ գրքում էր: Բայց էս ամեն ինչից զատ պետք ա խոստովանել, որ սիրուն էր նկարած :))
Այ, հա: Լրիվ էն գրքերից ա, որ կարդալուց հետո կինոն տենց լավ չի ուտվում: Ես հասկանում եմ, ինչի են էկրանիզացիան որոշել առանց կադրի հետևում մոնոլոգի նկարել, բայց եթե Միքայելի տեսակետն արտահայտվեր, շատ ավելի «գրքով» կստացվեր:
Ինձ հենց էն դուր եկավ գրքում, որ Միքայելը շատ լավ անալիզ էր անում հա՛մ ինքն իրեն, հա՛մ հետպատերազմյան սերնդին: Էդ անալիզն էր, որ օգնում էր հասկանալ Հաննայի թողած ազդեցության մասշտաբները, ու Հոլոքոստի` գերմանացիների վրա թողած ազդեցության նրբությունները:
Թվում ա, թե` ծեծված թեմա ա, բայց իրականում Հոլոքոստից ինչքան խոսում են, հիմնականում միշտ զոհի տեսակետն են ներկայացնում: «Անսիրտ» նացիների տեսակետից բոլորը կարծես փորձում են հեռու մնալ, ոնց որ հասկանալն ինքնին արդեն մեղք ա: Մենակ դատապարտում ու սարսափում են: Դրա համար էս գիրքը շատ բացեր լրացրեց` որ իրենք գերմանացիներն էլ են դատապարտում ու սարսափում, ու էդ նացիստների սերնդին հրաժարվում են հասկանալ: Շատ բարդ ու նուրբ իրավիճակ ա, ու լավ ա, որ գոնե մեկն էդ իրավիճակից սենց բաց խոսեց:
Էդ պատճառով Հաննայի «Իսկ դո՞ւք ինչ կանեյիք»-ը շատ տեղին հարց էր: Ի՞նչ կանեյին էն մարդիկ, որոնք հիմա հեշտությամբ դատապարտում են, բայց իրականում էդ դրության մեջ լինելը չեն էլ փորձել պատկերացնել: Ի՞նչու էր մի ամբողջ սերունդ էդ աստիճան սառնասիրտ ու հետևողական տենց սարսափելի ոճրագործություն անելուց: Իրո՞ք բոլորը տենց չար ու անգութ էին, թե՞ ուղեղները փորձում էին անջատել ու ուղղակի որպես գործի վերաբերվել, որ չգժվեին իրականությունից:
Գրքում Հաննայի էդ հարցը շատ մտածելու տեղ տվեց: Ֆիլմում, իհարկե, ցույց տվեցին, որ բոլորը շփոթվեցին ու զարմացան, բայց տենց ակցենտ չդրվեց, անցավ-գնաց էդ դրվագը, մոռացվեց: Եթե Միքայելի մեկնաբանությունները էդ ընթացքում հնչեին, միգուցե և ավելի ուժեղ լիներ էդ սցենան:

Հաննան հավատարիմ մնաց այն գծին որը Շլինկը տվեց հենց սկզբում խելացի,չոր սառը, ինքնահավան: Հետագայում Շլինկի կողմից ընդգծված ,,կերպարանափոխման շտրիխերը,, ինձ ոչինչ չապացուցեցին, ավելին Հաննան հենց սկզբից՝ Միքայելին լքելու օրվանից մինչ ինքնասպանություն եղավ դրության լիիրավ տիրուհին, իսկ դեռահաս Միքայելին մինչ գրքի վերջ ուղեկցեց մեղքի զգացումը....
կինոն լրիվ հիշում եմ ու հեչ չեմ հավանել, մանավանդ երբ որ գրքից անմիջապես հետո նայեցի: գրքում բովանդակությունը շատ լիքն ա , Միքայելի տեսանկյունն ա լավ ներկայացվում` էն դեռահաս տարիքից մինչև մեծ տարիքը, գրքում մենակ սյուժեն են թողել, Միքայելի կերպարն էլ չոր ա շատ:
Գիրքը կարդալ եմ մեկ տարի առաջ՝ հայերեն թարգմանությամբ: Ֆիլմն ավելի ուշ եմ դիտել: Ճիշտ է՝ գիրքը մնում է գիրք, բայց հիշում եմ, որ տեսարաններ կային, ֆիլմում ավելի պատկերավոր էին, ընդգծված:Հաննայի կերպարի մասին կարող եմ ասել, որ մի երկու անգամ աչքիս փոխվեց, բայց վերջում ինձ համար մնաց ինքնասեր, ավելի շատ իր սեփական շահերի համար մտածող կին: Այն դրականը, որ գուցե եղել կամ կարող էր լինել, առաջնային չէր Հաննայի համար. առաջնայինը իր եսն էր, իր էգոն: