Կներեք դասական գրականությունը ցածր գնահատելու համար, բայց իմ համար շատ միջակ, ավել շուտ՝ թույլ գիրք էր: Երկար, միօրինակ, ձանձրալի, անհետաքրքիր ու շատ սովետական:
Գիտեմ, Շոլոխովը պրոպոգանդիստ չի, ու իրա՝ արտաքինից խորհրդային տողերի տակ թաքնված ա ԽՍՀՄ-ի ուժեղ քննադատություն ու, հաշվի առնելով անգամ էդ փաստը, չեմ կարա բարձր գնահատեմ:
Կարող ա հիմա գիրը դարձել ա ավելի ծանր, ավելի ինֆորմատիվ ու խիտ, ու չի կարելի դատել 20-րդ դարասկզբի գրականությունը նույն արշինով: Բայց ախր Շոլոխովը ռուսական գրականության ներկայացուցիչ ա, իսկ էդ էն գրականությունն ա, որ աշխարհին տվել ա փիլիսոփայական արձակի լավագույն օրինակները:
Չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց էս էն գիրքը չի, որ խորհուրդ կտայի կարդալ:
Հ.Գ. Հա, ավարտը բամբիչեսկի էր: Նույնիսկ փշաքաղվեցի: