This collection of essays thrusts Brodsky--heretofore known more for his poetry and translations--into the forefront of the "Third Wave" of Russian emigre writers. His insights into the works of Dostoyevsky, Mandelstam, Platonov, as well as non-Russian poets Auden, Cavafy and Montale are brilliant. While the Western popularity of many other Third Wavers has been stunted by their inability to write in English, Brodsky consumed the language to attain a "closer proximity" to poets such as Auden. The book, which won a National Book Critics Circle Award, opens and closes with revealing autobiographical essay.
Joseph Brodsky (Russian: Иосиф Бродский) was a Russian-American poet and essayist. Born in Leningrad in 1940, Brodsky ran afoul of Soviet authorities and was expelled from the Soviet Union in 1972, settling in America with the help of W. H. Auden and other supporters. He taught thereafter at several universities, including Yale, Columbia, and Mount Holyoke. Brodsky was awarded the 1987 Nobel Prize in Literature "for an all-embracing authorship, imbued with clarity of thought and poetic intensity." A journalist asked him: "You are an American citizen who is receiving the Prize for Russian-language poetry. Who are you, an American or a Russian?" Brodsky replied: "I'm Jewish; a Russian poet, an English essayist – and, of course, an American citizen." He was appointed United States Poet Laureate in 1991.
Ես խիստ կողմնակալ եմ, երբ խոսքը Բրոդսկուն է վերաբերում: Սակայն անհնար է չնկատել, թե որքան տաղանդավոր է Բրոդսկին նաև արձակում: Երկար ժամանակ ապրելով ամերիկյան միգրացիայի պայմաններում ու շարունակելով ռուսերեն ստեղծագործել` Բրոդսկին կյանքի վերջին 1-2 տասնամյակներում խիզախում է անգլերեն գրել, ու էս ժողովածուում հավաքված են իր անգլերեն էսսեները, ինչպես նաև 2-3 գործ, որ ռուսերենից են թարգմանվել:
Ձեռքդ վերցնելով էս ժողովածուն` մի անմոռանալի ճամփորդություն ես կատարում հիմնականում անցյալում, քանի որ «անցյալը հիշել փորձելը նման է գոյության իմաստը ըմբռնելուն», որովհետև «վաղը պակաս գրավիչ է, քան երեկը»: Ճամփորդում ես Բրոդսկու պատանեկության տարիներով, հանդիպում Աննա Ախմատովային, հիանում այն վերլուծությամբ, որ Բրոդսկին անում է Ռիլկեի մասին Մարիա Ցվետաևայի գրած հրաժեշտի բանաստեղծության մասին, ներթափանցում Կավաֆիի պոետական աշխարհ, անցնում Պետերբուրգի փողոցներով ու կրկին սիրահարվում այդ քաղաքին` հասկանալով Պետրոս I-ի վիթխարի պլանը, լսում Դանթեի շվաքի տակ մնացած Էուջենիո Մոնտալե անունը, ծանոթանում քեզ համար նոր պոետների հետ, մտորում բռնապետության էության մասին, հիանում Մանդելշտամի անժամանակայնությամբ ու էլ ավելի շատ` Նադեժդա Մանդելշտամի տոկունությամբ ու տաղանդով, նորից տարվում Օդենի հանդեպ Բրոդսկու անսահման սիրով, խորհրդածում բարու և չարի մասին, հայտնվում Բյուզանդիոն-Կոստանդնուպոլիս-Ստամբուլում, որն այն վայրերից է, որտեղ «աշխարհագրությունը պատմություն է հրահրում», և ավարտում գիրքը ծնողներին նվիրված «Մեկուկես սենյակ»-ով, որի վերընթերցումը էլ ավելի հուզիչ ու իմաստալից է, քան տարիներ առաջ առաջին անգամ ընթերցելիս:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչքան կորուստ կունենար գրական աշխարհը, եթե Բրոդսկին պոեզիայից զատ նաև արձակ ձևաչափի մեջ չարտահայտեր իր մտքերը, ինչքան էլ որ ինքը պոեզիայի անվերապահ երկրպագու է: